Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրեզնոյի հայկական մատենաշարը գիրք է հրատարակել գրող եւ պարուհի Արմեն Օհանյանի մասին

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի հրատարակչության հայկական մատենաշարը հայտարարեց իր տասնվեցերորդ հատորի՝ Վարդան Մատթէոսեանի եւ Արծվի Բախչինյանի «Աշխարհի կինը. Արմեն Օհանյան՝ «Շամախեցի պարուհին» (A Woman of the World: Armen Ohanian, the  Dancer of Shamakha  ) հրատարակության մասին:

«Աշխարհի կինը» պարուհի եւ գրող Արմեն Օհանյանի (1888-1976) կյանքի հետաքրքրաշարժ տարեգրությունն է: Նա ուսյալ կին էր, որ ծնվել էր կովկասահայ ընտանիքում եւ տիրապետել կես տասնյակ լեզուների. իսկապես «աշխարհի կին», որն ապրել է այնպիսի տարբեր ժամանակներում եւ վայրերում, ինչպիսիք են ռուսական Կովկասը, Իրանի սահմանադրական հեղափոխությունը, «Հիասքանչ դարաշրջանը» Ֆրանսիայում, փոթորկալից 20-ականները Միացյալ Նահանգներում, վաղ Խորհրդային Միությունը, եւ ավարտել է իր օրերը Մեքսիկայում՝ առեղծվածներով պատված իրադարձություններով լի կյանք ապրելուց հետո:

Օհանյանը բազմաթիվ մշակույթներ է կամրջել որպես դերասանուհի` Կովկասում, թատրոնի ռեժիսոր` Պարսկաստանում, գրող` Ֆրանսիայում եւ թարգմանիչ՝ Մեքսիկայում: Ամենից առաջ նա հռչակված էր որպես պարուհի Ասիայից մինչեւ Աֆրիկա, Եվրոպայից Ամերիկա՝ «շամախեցի պարուհի» եւ «պարսիկ պարուհի» անուններով: Մաս կազմելով Արեւմուտքում տարածվող Մերձավոր եւ Հեռավոր Արեւելքի պարերի հոսանքին՝ նա պատկանում էր պարողների այն դասին, որն իր բնիկ մշակույթից սնված պարարվեստ էր ներկայացնում:

Օհանյանին պատկերել են նշանավոր նկարիչներ եւ քանդակագործներ, եւ շատ հայտնի ժամանակակիցներ նրա մասին վկայություններ են թողել իրենց նամակներում եւ հուշերում: Նրա կյանքը՝ երկրների, լեզուների եւ մշակույթների սահմաններից անդին (նա գրել է չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն, իսկ նրա ստեղծագործությունները հրատարակվել են առնվազն տասնչորս երկրներում) շեշտադրում է որոշ տարրեր, որոնք միահյուսված են սփյուռք հասկացության հետ՝ անդրազգայնականություն, բազմալեզվություն, բազմամշակութայնություն եւ հայրենիքի բազմակողմանի ըմբռնում:

Համատեղ այս նախագիծը կյանքի է կոչել երկու տասնամյակների մի հետազոտություն, որի առաջին փուլը եղել է հայերեն հատորը (2007 թ.), որն այժմ կրկնապատկվել է իր ծավալով եւ տեղեկությունների առատությամբ: Օգտագործելով բազմաթիվ լեզուներով արխիվային եւ տպագիր աղբյուրների հսկայական բազմազանություն՝ հեղինակներն այս 450 էջանոց կենսագրությամբ գիտնականներին եւ ընթերցողներին առաջարկում են նոր պատկերացումներ արեւելյան բեմական պարի, մշակութային եւ գենդերային ուսումնասիրությունների, սփյուռքագիտության եւ այլ թեմաների վերաբերյալ:

Պատմական գիտությունների թեկնածու Վարդան Մատթէոսեանը պատմաբան եւ գրականագետ է՝ հայ դասական եւ ժամանակակից մշակույթի հանդեպ լայն հետաքրքրություններով: Հրատարակել է հայերեն, իսպաներեն եւ անգլերեն ութ գիրք,  երկու տասնյակ թարգմանություն եւ մի քանի խմբագրված հատոր: Այժմ նա Հայաստանեայց Եկեղեցու Արեւելեան թեմի Ազգային առաջնորդարանի (Նյու Յորք) գործադիր տնօրենն է:

Բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը Հայ սփյուռքի պատմության եւ մշակույթի մասնագիտացած գիտնական է, նաեւ գրող եւ թարգմանիչ: Նա մոտ քսան գրքի հեղինակ, խմբագիր եւ թարգմանիչ է, ինչպես նաեւ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն պարբերականների մշտական աշխատակից: Նա Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի (Երեւան) գիտաշխատող է:

Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի հայկական մատենաշարը ստեղծվել է Մ. Վիկտորյա Կարագյոզյան Կազանի եւ Հենրի Ս. Խանզադյան Կազանի հիմնադրամի առատաձեռն աջակցությամբ: Մատենաշարի գլխավոր խմբագիրը պրոֆեսոր Բարլո Տեր Մկրտչյանն է:

«Աշխարհի կինը. Արմեն Օհանյանը՝ «շամախեցի պարուհին» հատորը հասանելի է Abril Books-ում (http://www.abrilbooks.com/books/identity-and-culture/women-s-studies/woman-of-the-world-a.html), NAASR գրախանութում (https://naasr.org/products/a-woman-of-the-world-armen-ohanian-the-dancer-of-shamakha) եւ Ազգային առաջնորդարանի գրախանութում (https://armenianprelacy.org/shop/):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիր Սուվորով. «Արհեստական ինտելեկտն իր տեղը կգտնի նաեւ արվեստում»

Հաջորդ գրառումը

Արարատ Հեյդեյանի «Գույնզգույն առագաստները» Զենֆթենբերգում

Համանման Հոդվածներ

Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
Հաջորդ գրառումը

Արարատ Հեյդեյանի «Գույնզգույն առագաստները» Զենֆթենբերգում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական