Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օգնում են ոչ թե պարտադրված, այլ սրտանց. HUJ-ի կամավորներին սպասում են միշտ

ԱԶԳ
12/09/2025
- 12 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ մշակույթը սահմաններ չունի, երբ լեհը սիրով ու պատրաստակությամբ հայկական տոլմա է փաթաթում, իտալացին՝ հայերենով հաշվում, իսպանացին՝ հայերեն է երգում: Սա մշակույթների բախում չէ, այլ նրանց համատեղ եւ ներդաշնակ, բայց բազմալեզու ու բազմագույն յուրօրինակ սիմֆոնիան է, որը կատարվում է ոչ թե էկզոտիկ մի վիլլայում կամ ֆանտաստիկ ֆիլմում, այլ հենց այստեղ՝ Հայաստանում, Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայության (HUJ) միջազգային կամավորական աշխատանքի ճամբարներում:

Այստեղ հնարավորն ու անհնարը, պարզապես, այլ կերպ են սահմանվում: Տասնյակ երկրներից ժամանած կամավորները՝ հայ կամավորների հետ միասին աշխատում են՝ բարեկարգում, մաքրում, երեխաների օրը դարձնում գունեղ, զարմանում ու սովորում միմյանցից՝ բացելով մշակութային աշխարհներ միմյանց առաջ: HUJ-ի ճամբարներն այս ամառ էլ լի էին օտարերկրացի երիտասարդներով ու նոր պատմություններով: Մենք որոշեցինք այդ պատմությունները վավերագրել հենց տեղում՝ այցելելով ճամբարներից յուրաքանչյուրը:

«ՄԵԾ ՈԳԵՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ»

Մեր այցի առաջին կանգառը Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցն էր, որտեղ HUJ-ի կամավորներն արդեն 10 տարուց ավելի է, ինչ արձակուրդային շրջանում հյուրընկալվում եւ կամավորական աշխատանքներ են իրականացնում:

Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սոնա Դավթյանը ջերմությամբ է պատմում կամավորների աշխատանքի մասին. «Դպրոցում ավանդույթ է դարձել ամեն տարի կամավորներին հյուրընկալելը, ինչը ողջունվում է ոչ միայն աշակերտների, տնօրենության, այլ նաեւ ծնողական համայնքի կողմից: Մեծ ոգեւորվածությամբ համագործակցում ենք մեր շատ սիրելի կամավորների հետ: Անչափ կարեւոր է նրանց ցանկացած աշխատանք, որը կօժանդակի չտեսնող երեխաների առօրյայի կազմակերպմանը եւ բարելավմանը»:

Այս տարի դպրոցի տարածքում իրականացվել են ինչպես ներքին վերանորոգման, այնպես էլ արտաքին բարեկարգման աշխատանքներ: Օրինակ՝ դպրոցի բակում գտնվող մինի քաղաքը, որը ծառայում է որպես տարածական կողմնորոշման եւ տեղաշարժի ուսուցման տարածք, վերանորոգվել ու թարմացվել է: Ներկվել են վերգետնյա անցումները, նստարաններն ու ճանապարհային նշանները: «Միշտ ուրախ ենք եւ բաց ենք համագործակցության համար եւ սպասում ենք բոլորին, ովքեր կունենան նման հետաքրքրական, լավ առաջարկներ, որոնք կնպաստեն տեսողության խանգարում ունեցող երեխաների կրթությանն ու դաստիարակությանը», – ընդգծում է տիկին Դավթյանը:

Դպրոցի ճամբարի պատասխանատու Սուրեն Խաչատրյանի համար այս ամառը յուրահատուկ էր: Նախորդ տարի նա նույն դպրոցում շարքային կամավոր էր, իսկ այս տարի արդեն՝ ճամբարի ղեկավար: Արդեն 6-րդ նման միջազգային ծրագիրն է, որին մասնակցում է:

«Մասնակիցների կազմը հիանալի է. ունենք կամավորներ Իսպանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից ու Իտալիայից: Բոլորն էլ շատ աշխատասեր են: Միասին դասասենյակներ ենք վերանորոգում, ներկման աշխատանքներ կատարում դպրոցի բակում: Կամավորական աշխատանքը շատ ավելին է, քան պարզապես գործ: Դա նաեւ շփում է, հարաբերություն, կապ, մշակութային բացահայտում», – ասում է Սուրենը, որը ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է: 

Հայաստանցի կամավոր Անի Ծատրյանն էլ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի է: «Սա իմ առաջին միջազգային ճամբարն է, բայց արդեն ինձ զգում եմ այս միջավայրի մի մասը: Աշխատանքներն այնքան ոգեշնչող են, որ դժվար է տարբերել աշխատանքը ժամանցից: Ծանոթանում ենք միմյանց ազգային խոհանոցների հետ, ճանաչողական էքսկուրսիաներ ունենում», – պատմում է նա:

Հատկանշական է այն, որ կամավորները ծանոթանում են նաեւ դպրոցի յուրահատկություններին, մասնավորապես՝ բրայլյան համակարգին: Դպրոցի շրջանավարտները ցուցադրել են, թե ինչպես են կարդում ու գրում այդ համակարգով, ինչն օտարերկրացիների համար դարձել է յուրահատուկ եւ զգայուն փորձառություն:

Իսպանիայից ժամանած Ժուան Գրասիա Ֆերնանդեսը, որն ապագա համակարգչային ինժիներ է եւ այժմ իր երկրում սովորում է բակալավրիատում, ասում է, թե Հայաստանը կամավորության համար ընտրել է մի քանի պատճառներով. «Ուզում էի գալ մի երկիր, որի մասին շատ բան չգիտեի: Ասեմ անկեղծ՝ հիացած եմ թե՛ մարդկանցով, թե՛ ճաշակով, թե՛ պատմությամբ: Իսկ աշխատանքն այնքան բովանդակալից է, որ իրականում մոռանում ես, որ սա կամավորություն է»:

Ժուանի հետ համակարծիք է Ֆրանսիայից ժամանած Ռոմանե Լֆեվրը: Նա միջազգային ու եվրոպական հարաբերությունների ապագա մասնագետ է, առաջին իսկ օրերից իրեն «հայրենակից» է զգում Հայաստանում: «Հայերն անչափ շփվող են: Նույնիսկ նրանք, ովքեր անգլերեն չգիտեն, մեծ ջանասիրությամբ փորձում են շփվել՝ ժեստերով, հայացքով: Իսկ այն հանգամանքը, որ այստեղ մարդիկ մեքենայում ամրագոտի չեն կապում, ինձ մի փոքր զարմացրեց: Մեր երկրում անհնարին է, որ պատահի նման բան», – ծիծաղելով պատմում է նա:
Հայաստանում անցկացրած օրերից նա հատկապես առանձնացրեց այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որը, ըստ նրա, «հուզիչ եւ ուսուցանող էր». «Հայաստանում ամեն ինչ շատ հավանել եմ, հատկապես եկեղեցիները, որովհետեւ շատ են տարբերվում եվրոպական կաթոլիկ մշակույթի եկեղեցիներից: Իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բավականին նոր տեղեկատվություն ստացա, որը շատ գնահատում եմ»:

Լեհաստանից ժամանած ապագա բիոտեխնոլոգ Ագնեշկա Բեշկան էլ, որը սովորում է Ավստրիայում, նոր փորձառություն է կուտակել իր համար Հայաստանում՝ թե՛ վերանորոգման աշխատանքների գործում, թե՛ հայկական մշակույթի հետ առերեսվելով: «Մենք միասին պատրաստեցինք տոլմա: Ինձ թվում է՝ գրեթե պրոֆեսիոնալի պես էր ստացվել: Տոլման դարձել է իմ սիրելի ուտեստը»:

Ի դեպ, կամավորները մասնակցում են նաեւ հայոց լեզվի դասերի եւ չզլացան մեզ հետ զրույցի ընթացքում էլ ի ցույց դնել իրենց հայերենի իմացությունը՝ «բարի գիշեր», «շնորհակալություն»:

Կամավորների խմբի շրջանակներում կազմակերպվել են նաեւ մշակութային օրեր՝ ազգային խոհանոցների ցուցադրությամբ, պարերի ուսուցմամբ եւ էքսկուրսիաներով: Լեհ կամավոր Ագնեշկան պատմում է. «Մենք մասնակցել ենք պարի դասի, որտեղ սովորել ենք հայկական ժողովրդական պարերի շարժումներ: Միասին պարել ենք «Մենք ենք, մեր սարերը» երաժշտության տակ»:

ԵՐԲ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՐՏԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԼԵԶՎՈՎ

Օգոստոսը մանկական ուրախ ձայների, արտասանվող «շնորհակալ եմ»-ների ու ջերմ գրկախառնությունների ամիս է «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում»: Այստեղ, տարիների ավանդույթի համաձայն, կրկին հյուրընկալվել են միջազգային կամավորներ՝ Իտալիայից, Սերբիայից, Ռուսաստանից, Մեքսիկայից ու Հայաստանի տարբեր համայնքներից:

«Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի» կամավորական ծրագրերի պատասխանատու Քրիստինե Մանուկյանը նշում է, որ արդեն 25 տարի է համագործակցում են HUJ-ի հետ. «Կենտրոնում աշխատում եմ արդեն 6-րդ տարին: Ամեն օգոստոս սպասում ենք մեր եվրոպացի եւ հայ կամավորներին: Նրանք ծանոթանում են ոչ միայն մեր մշակույթին, այլեւ աշխատում են հաշմանդամություն ունեցող մեր ձագուկների հետ: Երեխաները իրենց շատ են սիրում: Ու գիտե՞ք, նույնիսկ մայրիկներն են ասում՝ կուրսի օրերը այնպես ենք պլանավորում, որ օգոստոսին գանք կենտրոն եւ կամավորներ էլ լինեն»:

Մանուկյանի խոսքով՝ կամավորներն ապահովում են երեխաների ժամանցային հատվածը, ինչը կարեւոր հոգեբանական աջակցություն է՝ ծանր եւ երբեմն ցավոտ բուժման ընթացքից հետո:

«Մեր հոգսը կամավորները չեն կարող թեթեւացնել, բայց երեխաների ժպիտը, երբ ներս են մտնում կամավորները, աշխարհի ամենամեծ նվերն է մեր կոլեկտիվի համար», – ավելացնում է նա:

Ճամբարի ղեկավար Էլինա Գրիգորյանը, որը նախորդ տարի կամավոր էր Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցում, ասում է, որ իրենք ոչ միայն ժամանակ են անցկացրել երեխաների հետ, այլեւ զբաղվել են բարեկարգման աշխատանքներով վերականգնողական կենտրոնի տարածքում: Ինչպես նաեւ գեղեցիկ միջոցառում պարգեւել երեխաներին:

«Մենք առաջին իսկ օրից պատրաստվում էինք «Կարմիր գլխարկ» հեթիաթի հիման վրա բեմադրված ներկայացմանը: Ընդ որում՝ հեքիաթն այս անգամ նոր սցենար ուներ՝ Կարմիր գլխարկը ճանապարհին անցնում էր տարբեր երկրներով, եւ յուրաքանչյուր երկիր ներկայացվում էր իր ազգային երգով ու պարով: Երեխաները ակտիվ ներգրավված էին՝ պարում էին, խաղում էին, դերեր ստանձնում: Բոլորս շատ հուզված էինք ավարտին», – ասում է Էլինան:

Ի դեպ, Էլինան Արցախից է, սովորում է բժշկական համալսարանում եւ իր համար այս ճամբարը նաեւ մասնագիտական դրսեւորման եզակի հնարավորություն էր. «Ես ընտրել եմ հենց այս ճամբարը, որովհետեւ որպես ապագա բժիշկ՝ վերականգնողական ոլորտն ինձ շատ մոտ է: Սա արդեն իմ կյանքի երկրորդ լավագույն ճամբարն էր»:

26-ամյա Դանիելե Ֆերրարին Իտալիայից է: Հայաստանում անցկացրած օրերն իր համար պարզապես ճամբար չէին:

«Ես սիրահարվեցի Հայաստանին: Երեխաների ժպիտները, մարդկանց ջերմությունը՝ չեմ մոռանա երբեք: Այստեղ իմաստալից ընկերություն եմ ձեռք բերել», – ասում է Դանիելեն:

Նրան հատկապես հուզել է Արցախին նվիրված օրը. «Ես լսեցի Արցախի պատմությունը:  Ցավ եմ ապրում, որ Արեւմուտքը մոռացել է այդ ցավի մասին: Կփորձեմ անել ամեն ինչ, որ Եվրոպայում ավելի շատ խոսվի դրա մասին»:

Հայաստանից, իհարկե, դատարկաձեռն չի հեռանում: Գրպանում՝ Արցախի գորգով հուշանվեր է, սրտում՝ հայերեն սիրված ասացվածքը՝ «Էշ մի սատկի, գարուն կգա»:

Շարունակելի

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

HUJ Մանկական վերականգնողական կենտրոն

Լուսանկարում՝ HUJ Մանկական վերականգնողական կենտրոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում Ռուսաստանին արդեն թշնամի՞ են համարում

Հաջորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց». Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց». Սուրեն Սուրենյանց

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն հրապարակել սեպտեմբերյան մարտերում զոհված զինծառայողների անունները, չի հայտարարվել սգո օր. Էդգար Ղազարյան

14/09/2025

Երեք տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի միջև Բրյուսելում օգոստոսի 30-ին...

ԿարդալDetails

Գեղարքունիքը, որտեղ Փաշինյանը հեծանվավազքի էր մասնակցում, 3 տարի առաջ ունեցել է բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ դաժանորեն սպանված կին զինծառայողներ

14/09/2025

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական