Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում Ռուսաստանին արդեն թշնամի՞ են համարում

Գեղամ Մկրտչյան
12/09/2025
- 12 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ, Քաղաքականություն

Թե ռուսաստանյան պաշտոնական շրջանակներն ի վերջո ինչ դիրքորոշում կորդեգրեն Ադրբեջանի հետ վերջին շրջանում ստեղծված ոչ այնքան հարթ  հարաբերությունների հետ կապված, ժամանակը ցույց կտա: Գոնե «անզեն աչքով» ակնհայտ է թվում, որ պաշտոնական Մոսկվան համենայն դեպս կշարունակի առաջնորդվել պահի տնտեսական շահերով, որոնց տեսակետից այդ երկիրն իրենց համար մնում է հարկավոր գործընկեր… Իսկ Ադրբեջանի հետագա դիրքորոշումը, արտաքին ազդեցության չափից բացի, նաեւ կախված կլինի այն բանից, թե Բաքուն էլի ի՞նչ ունի կամ չունի ստանալու Մոսկվայից կամ նրա օգնությամբ:

Իսկ ահա երկու երկրների, եւ մանավանդ՝ Թուրքիայի անմիջական ազդեցության ոլորտում գտնվող ադրբեջանական հասարակությունը բնականաբար ավելի անկեղծ ու բուռն է իր տրամադրություններում ու արձագանքներում այս դեպքում եւս: Օրերս լրատվամիջոցները տեղեկացրին ադրբեջանական «Մինվալ» կայքի հարցման արդյունքների մասին, ըստ որոնց՝ այդ երկրի հարցված քաղաքացիների 63%-ն Ադրբեջանի գլխավոր թշնամի է համարել Ռուսաստանը: Երկրորդ տեղում է Հայաստանը՝ 60%, եւ երրորդը՝ 53%-ով՝ Իրանը: Որպես իրենց դաշնակցի՝ հարցված ադրբեջանցիների 88%-ը նշել են Թուրքիան, 62%-ը՝ Պակիստանը եւ 48%-ը՝ Իսրայելը:

Հայտնի են նաեւ հենց Իլհամ Ալիեւի արած որոշ հակառուսական հայտարարությունները, իրենց կործանված ինքնաթիռի հետ կապված հարցով ՌԴ-ի դեմ միջազգային հայց ներկայացնելու սպառնալիքը: Իսկ ադրբեջանցի քաղաքական գործիչներից պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն, օրինակ, ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքի վկայությամբ, այս տերության նկատմամբ թշնամանքում ընդհուպ կորցնելով նաեւ իրականության զգացումը, բացահայտ հայտարարել է, թե Ադրբեջանի բանակն ընդունակ է Կովկասում «լուրջ պարտության մատնելու» Ռուսաստանին: Ըստ կայքի, անդրկովկասյան այս հանրապետությունում ակտիվորեն քննարկվում են իրենց քաղաքական դեմքերի՝ Ռուսաստանին մարտի դաշտում հնարավոր հաղթելու մասին այսպիսի հայտարարությունները:  

Մի՞թե Բաքուն իրոք երազում է հաղթել Մոսկվային եւ արժե՞, որ այդաստիճան ինքնավստահ լինի, հռետորական հարց է տալիս լրատվամիջոցը: Իսրայելցի հայտնի գործիչ, ռազմաքաղաքական փորձագետ Յակով Կեդմին, մեկնաբանելով ադրբեջանցիների՝ նման բարձրագոչ հայտարարությունները, նշել է, որ դրանք որեւէ իրական հիմք չունեն: «Ադրբեջանում նկատվում է մի տեսակ «խանգարվածություն», երբ ոմանք սկսում են իրենց մեծություն համարել»: Քաղաքագետի խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որն, ըստ ադրբեջանցիների, դավաճանել է իր երկրին եւ առանց պայքարի հանձնել Լեռնային Ղարաբաղը, նրանց կողմից մեկնաբանվում են որպես հաջողություն: Եվ սա հանգեցրել է այն պատրանքին, թե Ադրբեջանը լուրջ ռազմական ուժ է դարձել Կովկասում, ու հիմա խեթ են նայում ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին:

Կեդմին կասկած է հայտնել Ադրբեջանի պատմական նշանակության վերաբերյալ՝ նրա ռազմական նվաճումների առումով: Նշել է, թե երկիրը չունի մարտերի եւ  հաղթանակների հերոսական պատմություն ու ավանդույթներ, հիշեցրել է, որ խորհրդային շրջանում մարշալների թվում շատ են եղել հայեր, բայց չի եղել ոչ մի ադրբեջանցի մարշալ ու զորավար:

«Երբ Հայաստանը Ադրբեջանի հետ կռվել է, հաղթել է: Իսկ ահա երբ Հայաստանը հանձնվեց, այդ ժամանակ Ադրբեջանը «հաղթեց»,- ասել է Յակով Կեդմին:

Ըստ «ՌուՆյուզ24» լրատվականում քաղաքագետի մեկ այլ մեկնաբանության, Ալիեւին անհրաժեշտ է իր անմիջական «նոր տերերին» հասկանալ տալ, որ այժմ ինքը  նրանց՝ ակտիվ ռուսատյացների թիմի անդամ է: Միայն Ուկրաինային օգնելը,  հավանաբար, բավարար չէ, ուստի անհրաժեշտ է ցույց տալ Ռուսաստանի նկատմամբ որոշակի ոչ բարեկամական գործողություններ:

Ադրբեջանի առաջնորդն, ըստ այդմ, միտումնավոր հակառուսական դիրքորոշում է ընդունել՝ հույս ունենալով ստանալ Արեւմուտքի աջակցությունը, որը նախկինում սահմանափակ էր՝ մարդու իրավունքների խախտումների մեղադրանքների պատճառով: Մոսկվայի եւ Բաքվի միջեւ տեղի ունեցողը, ինչպես նշվում է, Ալիեւի անձնական քմահաճույքը չէ, այլ նպատակաուղղված քաղաքականություն:

Ինչպես ընդգծել է անվանի փորձագետը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ  հարաբերություններում ճգնաժամը ձեռնտու է որոշ արեւմտյան երկրների համար, որոնք ձգտում են աշխարհաքաղաքական օգուտներ քաղել դրանից: Նման բան մինչ այս նկատվել է նաեւ՝ կապված Հայաստանի, Ուկրաինայի ու Վրաստանի հետ, նկատել է Յա. Կեդմին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Նոր հրատարակություն

Հաջորդ գրառումը

Օգնում են ոչ թե պարտադրված, այլ սրտանց. HUJ-ի կամավորներին սպասում են միշտ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Օգնում են ոչ թե պարտադրված, այլ սրտանց. HUJ-ի կամավորներին սպասում են միշտ

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական