Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օգնության կոչ

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նյութը պատրաստ էր տպագրության, բայց հապաղում էինք տպագրելու արդեն 6 ամիս: Չէինք ճանաչում նամակագրին, երբ մեզ զանգահարեց ինքը՝ Հարություն Համամջյանը, եւ ասաց, որ ինքը առաջ գնալու փոխարեն ետ է գնացել՝ 10-րդ օրն է, որ գիշերում է անօթեւանների կացարանում, որտեղ իրեն լավ է զգում եւ իրեն լավ են վերաբերվում: Որոշեցինք ընթացք տալ իր նամակին:

«Ես ավելի քան 12 տարի խնդրել եւ աղաչել եմ անխտիր Ազգ. Ժողովի բոլոր պատգամավաորներին, որ ինձ տային կա՛մ վարկ, կա՛մ պարտքով, կամ տոկոսով (ամիսը 10%), կա՛մ որպես օգնություն՝ 400 հազար ՀՀ դրամ,- ասաց նա,- սակայն նրանք այդ 4 տարբերակներն էլ մերժեցին: Ես գիտեմ, նրանք ինձ դեռ Երեւանի կենտրոնում կգնդակահարեն, հետո դիակս կգցեն Աբովյանի առյուծների վանդակ, ու ոսկորներս կթաղեն Սովետաշենի աղբանոցում,- հեկեկալով ասաց նա:

Խմբագրության կողմից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՄՋՅԱՆԻՑ

Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, գ. Նիգավան

Դիմում (երրորդ)

Հարգարժան պատգամավորնե՛ր

Ցավում եմ, որ Դուք անձամբ չեք կարդացել իմ նախորդ 2 դիմումները: Ձեր աշխատակազմում կարծում են, թե Հարություն Համամջյանի հարցից ավելի կարեւոր հարց կա Հայաստանում հատկապես եւ Ազգային ժողովում՝ մասնավորապես: Ձեր աշխատակազմում կարծում են, թե Հարություն Համամջյանը ընդամենը 3 միլիոն հայերից մեկն է… Ցավում եմ…

Պարոն Սուքիասյա՛ն, սա իմ երրորդ դիմումն է. վերջին մեկ ամսում: Իսկ ընդհանրապես ես Ձեզ դիմել եմ նախորդ տարիներին 7-8 անգամ եւ մինչեւ այսօր ո՛չ մի գրավոր պատասխան չեմ ստացել: Երկու ամգամ դիմել եմ Չելյուսկինցիների-62,3, անգամ դիմել եմ Ձեր ախպերությանը «Սիլ ինշուըրանս»-ում եւ Հայէկոնոմ բանկում: Եվ բացարձակապես ո՛չ մի գրավոր կամ բանավոր պատասխան չեմ ստացել… Ցավում եմ…

Նույն կարգով նախորդ 5-6 տարիներին դիմել եմ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»: Նախկին պատգամավոր Գ. Գորգիսյանը թուղթ ու գրիչով գրված դիմումը տվել է Գ. Ծառուկյանի ձեռքը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական՝ Շուշան Թեւանյանը իմ գրավոր դիմումն ամբողջությամբ ուղարկել է Գ. Ծառուկյանի էլ. հասցեին: Եվ պատկերացնո՞ւմ եք, չէ… չէ, Դուք չեք պատկերացնի՝ Գ. Ծառուկյանը ո՛չ գրավոր, եւ ո՛չ բանավոր չի պատասխանել… Ցավում եմ…

Հարգարժան պարոնա՛յք, սիրելի տիկնա՛յք.

Այստեղ հարցից հարց է առաջանում… ումի՞ց են վախենում (այո՛, վախենում) վերոնշյալ երեք ներկա եւ նախորդ պատգամավորները: Ասել է, թե նրանք ստից-փտից բարեգործներ են, ես չեմ համարձակվում: Նրանք իրոք բարեգործներ են՝ ամբողջ Հայաստանի տարածքում:

Իմ հարցը հանելուկ չէ: Պարզապես եթե կարդաք տարբեր տարիներին՝ տարբեր օրաթերթում գրված իմ նյութերը, դուք գոնե 10 տոկոսով կիմանաք. թե ո՛վ եմ ես:

Սիրելի պատգամավորներ, նախորդ 17-20 տարիներին դուք, կամ ձեր իրավանախորդները ցանկանում էիք ինձ այլ պետության լրտես (ագենտ) համարել… Չհաջողվեց: Հետո ուզում էիք գլխիս սարքել-բանտ տանել… չհաջողվեց: Հետո այդ մարդիկ հասկացան, որ ես սպանված վիճակում ավելի վտանգավոր եմ: Հիմա էլ օրենքով, սահմանադրությամբ եւ բժշկական 5  էպիկրիզով հաստատված դեղերի 40-50 տոկոս են տալիս (ֆինանսական, քանակական եւ որակական առումով): Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ:

Ասեմ իմանաք՝ այս պահին դեղատանը պարտք եմ 80 հազար դրամից ավել, նրանք այլեւս ինձ պարտքով դեղ չեն տալիս:

Հիմա էլ ուզում են ինձ առանց դեղորայք թողնել, եւ սպանել… Չի՛ հաջողվի: 8 ամիս առաջ պարտքով վառելիք եմ գնել՝ 50 հազար դրամի. չգիտեմ ինչպես մարեմ պարտքս: Խանութներին պարտք եմ 90 հազար դրամից ավել: Ինձ այլեւս պարտքով սնունդ չեն տալիս… Իսկ ես ապրում եմ այնպիսի անմարդկային պայմաններում, որ եթե դուք տեսնեք, հեռու ձեզանից՝ ձեզ ինֆարկտը կխփի, թե գրող-հրապարակախոս Հարություն Համամջյանը մի՞թե այսպիսի պայմանում  է ապրում: Դուք ձեր աչքերին չեք հավատա:

Դուք հավատում եք իմ մասին տարատեսակ լկտի բանբասանքներին:

Դուք (հակառակ ձեր կամքի) ուզում եք տպավորություն ստեղծել միմյանց մոտ, թե հոգեկան հիվանդ է, եւ վերջ: Կարելի է եղունգների տակ ասեղ անցկացնել, եւ ասել, թե հոգեկան է: Իմ ամբողջ գյուղը, ամբողջ Ապարան քաղաքը, Երեւանում ինձ ճանաչողները ինձ վրա լաց են լինում, իսկ ես ձեզ խղճում եմ… Ցավում եմ: Դուք մեղք եք:

Այո՛: Դուք մեղք եք, որովհետեւ վախենում եք ինձ ասել (թեկուզ գաղտնի), թե ումի՞ց եք վախենում, որ ինձ ֆինանսապես օգնեք:

Դուք մեղք եք, որ ինձ թեկուզ գաղտնի ասեք, թե ո՞վ է իմ աներեւույթ թշնամին, որ վլաստ ունի ձեր բոլորի վրա, եւ ավելի քան 22 տարի է, չի թողնում, որ ես լիարժեք ինքնադրսեւորվեմ… Ցավում եմ, եւ խղճում եմ ձեզ՝ բոլորիդ:

Ո՞վ է այդ աներեւելի գերհզոր մարդը, որի կառավարած խունտան ավելի քան 22 տարի ընկած է իմ ետեւից:

Ասեք ո՞վ է այդ մարդը… ես գնամ նրան հասկանամ:

Այն, որ ինձ չեք օգնում, ես ձեզ լիարժեքորեն հասկանում եմ, ձեզանից նեղացած չեմ եւ չեմ մեղադրում, քանի որ վախենալու համար նույնիսկ Աստվածաշնչում պատիժ չի ենթադրվում:

Ես դեռ շատ ասելիքի, մտածողության եւ անելիքի թարմություն ունեմ: Ես շատ-շատերին շատ բաներ դեռ պիտի ապացուցեմ: Երկիր մոլորակում միայն ես եմ, որ հեռախոս չունեմ: Այն հեռախոսը, որ իմ ձեռքում է, դա ընդամենը «պոպոկ ջարդիչ է»: Այնպիսի հեռախոս, որը հիմա իմ ձեռքում է, իմ եւ ձեր նախապապերը ունեցել են մեր թվարկությունից առաջ:

Ինձ ընդամենը 400 հազար դրամով չօգնելով՝ դուք ինձ զրկում եք իմ ժողովրդի հետ շփվելու հնարավորությունից: Ես այնպիսի բաներ պիտի ասեմ, որ 1991թ.-ից ցայսօր ոչ-ոք չի ասել:

Ես մի քանի ամիս առաջ իմացա, որ նախկինում իմ դիմումները Ազգային ժողով ընդունարանի դիմումների արկղերից պարզապես անհետանում էին:

Խնդրում եմ իմ սույն 3 թերթանոց դիմումը կարդացեք եւ տարածեք…

Վերջ: Անմնացորդ սիրով, անշահախնդիր հարգանքով եւ անհամբեր սպասումով՝ ձեր՝ Հարութ:

***

Շնորհակալություն Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին,

Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանին, իմ հորեղբոր տղաներ Վահրիճ Գեւորգյանին եւ Վահրամ Ադամյանին՝ իմ նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:

Շնորհակալ եմ նաեւ դեղատան աշխատող Հարություն Ղազարյանին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՄՋՅԱՆԻՑ

Հեռ. 043-630223

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանահայության բիզնես ցանցերի ձեւավորումը՝ որպես արդի պահանջ

Հաջորդ գրառումը

Ադանայի կոտորածները. ինչպեսն ու ինչուն

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ադանայի կոտորածները. ինչպեսն ու ինչուն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական