Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քյոլնի քաղաքապետ Ռեքերը թուրք ժխտողների կամակատարն է

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուշարձանի վրա փորագրված «Այս ցավը բոլորինս է» գրությունը նրան չի վերաբերում

Չկա ստույգ վիճակագրություն, սակայն Քյոլնի հայերի մասին հայ համայնքում շրջանառվում է 6-7 հազար թիվը: Սա ապակենտրոնացած Գերմանիայում հայերով  ամենախիտ բնակեցված քաղաքն է, որտեղ նաեւ Գերմանահայոց առաջնորդարանն է գտնվում: Բնական է, որ Քյոլնի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, ոգեկոչելու կենտրոնական մի վայր պիտի ունենան այդ մեծ քաղաքում, որ գերմանական մյուս  քաղաքների նման ցուցանակ է դարձրել, թե հարգում է հիշողության մշակույթը: 2021 թվականի տվյալներով, 200 000-ից ավելի օտարերկրյա քաղաքացիների թվում Քյոլնում բնակվող թուրքերի թիվը 53 460 է՝ ամենախիտ բնակեցվածը Գերմանիայում: Ուստի ինչպե՞ս կհանդուրժեն, որ «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության անդամները հաջողեն Քյոլնի հենց կենտրոնում կանգնեցնել Հայոց ցեղասպանության մասին հիշատակող մի մետաղե կոթող:

Նախաձեռնության անդամների մեջ էր նաեւ քյոլնաբնակ թուրք գրող Դողան Աքհանլին, որ քովիդը չկարողացավ հաղթահարել, հեռացավ՝ պայքարի, դիմադրելու ուժը այլոց մեջ կրկնապատկելով: Այս հուշարձանը թուրքական ժխտողականության թիրախում է հայտնվել դեռ 5 տարի առաջ, սակայն, մեր կարծիքով, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո թուրքական ուրացման քաղաքականությունը երկրի ներսում եւ դրսում ավելի անզուսպ դրսեւորում է ստանում՝ գերմանական որոշ քաղաքական, պաշտոնական շրջանակների՝ այլեւս անթաքույց թողտվությամբ:

Արդեն հինգերորդ տարին է, որ ապրիլի 24-ին հուշարձանը դրվում է Քյոլնի կենտրոնական՝ Հոհենցոլլերն կամրջի մերձակա հրապարակում, ապա՝ արտոնություն չստանալով՝ ապամոնտաժվում: Դժվար է նկարագրել Հայոց ցեղասպանությունը վերապրողների զգացումները, երբ զոհերին հիշատակելու, ոճրագործության մասին հիշեցնելու այդ մետաղե հուշարձանը քաղաքային իշխանությունները հեռացնում են…

2016-ի հունիսի 2-ին, երբ Բունդեսթագը բանաձեւ ընդունեց՝ ամրագրելով Հայոց ցեղասպանություն եզրը, «Ցեղասպանությունը հիշելով» նախաձեռնող խմբի անդամները Քյոլնում հուշարձան տեղադրելու հստակ նպատակն ունեցան՝ ընտրելով դրա համար ամենաճիշտ տեղը՝  հայերին բնաջնջելու հարցում թուրքերին սատարող Վիլհելմ Երկրորդի ձիարձանի հարեւանությամբ: Նախաձեռնող խմբի անդամներից Իլիաս Ույարի կարծիքով, Նուռ հուշարձանը Քյոլնի այդ կենտրոնական վայրում տեղադրելուն դեմ են ռեւիզիոնիստները, ցեղասպանությունն ուրացողները, թուրքական տարբեր կազմակերպություններ: Նրանցից Ditib-ի գրավոր ձեւակերպմամբ՝ հուշարձանի տեղադրումը համարում են «հարձակում իրենց ինքնության վրա», հուշարձանը (ոճիրը) «կատարողների դեր է վերագրում իրենց»: Քյոլնի թաղապետ Անդրեաս Հուփքեն (Andreas Hupke), որ կողմնակից է հուշարձանի՝ այդ հրապարակում տեղակայմանը, գերմանական հեռուստաալիքներից մեկին փոխանցում է, որ թուրքական ճնշման, խնդրի նման ձեւակերպման երբեւէ չի հանդիպել իր գործունեության ընթացքում:

Տեղական «K ölner Stadt-Anzeiger» թերթն անդրադարձել է հուլիսի 10-ին՝ երկուշաբթի օրը երեկոյան Հոհենցոլլերն կամրջին մերձակա հրապարակում 150 ներկաների բողոքի հանրահավաքին, որ պահանջել են այդ վայրում Հայոց ցեղասպանությունը հիշատակող, «Այս ցավը բոլորինս է» գրությամբ «Նուռ» հուշարձանի մշտական վեր խոյացումը: Նրանք չեն հանձնվում՝ ոչ թուրք ժխտողների, ոչ էլ գերմանացի հոգեզուրկ պաշտոնյաների՝ այս դեպքում զազրելի վարքը նրանց կամքը չի կոտրում:

Մեզ հետ զրույցում նրանցից մի գերմանացի նկատել տվեց, թե կարեւորը դիմակայությունն է:  Հուշահամալիրի թեման, «Նուռը» բերել-տանելու հարցը «Ազգ»ում մանրամասն լուսաբանել ենք ժամանակին, ուստի հպանցիկ հիշեցնենք, որ հուշարձանը 2018-ի ապրիլի 24-ին տեղադրել էին «Ցեղասպանությունը հիշելով» նախաձեռնող խմբի անդամները՝ առանց քաղաքային իշխանությունների արտոնության: Դրանից հետո տարբեր ատյանների հետ համառ պայքարում նախաձեռնության անդամները կարողացել էին հիմնավորել, որ հուշարձանը հենց այդ կենտրոնական վայրում պիտի կանգնեցվի՝ հատուկ արտոնությամբ: Ինչպես մեր թերթի հունիսի 16-ի համարում էինք իրազեկել, Քյոլնի քաղխորհուրդը միաձայն որոշում էր ընդունել, որ «Նուռն» այլեւս Քյոլնի համայնապատկերի մաս է կազմում: Թվում էր՝ ժողովրդավար Գերմանիայում, Քյոլնի նման բազմազգ քաղաքում, այլեւս լուրջ խոչընդոտ դժվար թե լինի: Մոռացե՞լ էինք, որ Քյոլնի քաղաքապետ Հենրիետտե Ռեքերը դեմ է հուշարձանին: Չէ՞ որ նա բազմիցս է հասկացնել տվել, որ Նուռ հուշարձանի վրա փորագրված «Այս ցավը բոլորինս է» գրությունն իրեն չի վերաբերում: Հասկանալի է, որ թուրքական կողմի ճնշումներին դիմակայելու նրա կամքի բացակայությունը  քողազերծում է համապատասխանատվությունից հրաժարվելու, Հայոց դեմ գործած ոճրի մեջ մեղսակցությունը բացառելու իր վճռականությունը:

Քյոլնի կենտրոնի թաղապետ Անդրեաս Հուփքեն, որ ներկա է եղել երկուշաբթի օրն ի պաշտպանություն հուշարձանի բողոքի հանրահավաքին, իր հստակ դիրքորոշմամբ հետեւյալն է փոխանցել «KՓlner Stadt-Anzeiger»-ին՝ «Երկար ժամանակ է, ինչ խոսքը միայն օրենքի մասին չէ»…

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանին է՞լ կարող ենք «կորցնել»…

Հաջորդ գրառումը

Ահազանգ. հնագետները սատարում են թուրքական ժխտողականությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Նորություններ

Տիգրանաշենը հանձնեց ու խաբում է, թե ադրբեջանցի չի գալու. Արթուր Խաչիկյան

26/05/2026
Քաղաքականություն

«Գունավոր հեղափոխության» սցենարներ. Արևմտյան հետախուզությունը փորձում է ազդել ԱՊՀ երկրների քաղաքացիների մտքի վրա

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Ահազանգ. հնագետները սատարում են թուրքական ժխտողականությանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական