Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փարիզյան նորաձեւության աշխարհի բարձրացող Մուսան` Կարինե Արաբյան

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալեն Մանուկյանի, Ֆրենսիս Քյուրքչյանի եւ Ալեն Միկլիիի անուններին Կարինե Արաբյանի անունն է ավելացել վերջերս որպես փարիզյան նորաձեւության աշխարհի տաղանդավոր ստեղծագործողի: Իր երրորդ տասնամյակը թեւակոխած հայուհին արդեն իսկ արժանացել է եվրոպական նորաձեւության վարպետ դիզայների կոչմանը եւ առանձնանում է իր նրբաճաշակ ոճով: Էկզոտիկ կոշիկներ է ձեւավորել Մադոննայի համար եւ ոսկերչական զարդեր` Շանելի համար: Նրա գործերը հնարավոր չէ շփոթել մեկ ուրիշի ստեղծածի հետ, չնայած միշտ չէ, որ հասկանալի են դրանց գեղեցկության գաղտնիքները: Վերջին շջրանում նա «JN.Mellor Club» անվանումով նորաձեւության ակումբ է բացել, որի առիթով «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փարիզյան թղթակիցը հարցազրույց է ունեցել նրա հետ: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք տեղեկություններ նրա մասին քաղված այդ հարցազրույցից:

Կարինե Արաբյանը ծնվել եւ մեծացել է Փարիզում: Գրականություն է սովորել «Սորբոն նուվելում», որից հետո զգալով նորաձեւության հանդեպ իր մեջ առաջացող կրքոտ հետաքրքրասիրությունը, ընդունվել է նախ նորաձեւության տեխնիկայի եւ արվեստների բարձրագույն EsMoD մասնավոր դպրոցը, այուհետեւ 90-ականների սկզբներին նաեւ «Բերսո Ստուդիան»: Ավարտելուց հետո սկսել է աշխատել որպես դիզայներների օգնական: Եռուն տարիներ են եղել, բայց Ծոցի առաջին պատերազմի սկզբնավորման պատճառով շատերի նման ինքն էլ անգործ է մնացել եւ ստիպված է եղել բաց անել իր սեփական ընկերությունը:

Պապն ու տատը Թուրքիայից Ֆրանսիա են գաղթել 1920-ական թվերին: Պապը գերազանց է տիրապետել ֆրանսերենին եւ կարողացել է շուտով աշխատանք գտնել ու Փարիզ տեղափոխել իր ընտանիքին: Ծնողները ծնվել են Ֆրանսիայում, փարիզյան արվարձաններից «Ջոնտիլի» կոչված թաղամասում, որտեղ հայկական ծաղկուն համայնք է գոյություն ունեցել: Հայրը աշխատել է որպես վարպետ դերձակ, իսկ մորական կողմի պապը` ընտանեկան արտելում` որպես հնակարկատ-կոշկակար: Ինքը` Կարինեն մեծացել է կաշվի եւ սոսնձի խառնածին հոտառության մթնոլորտում: Փորձել է գործվածքների անպետք կտորտանքներից իր «Բարբի» տիկնիկի համար պատրաստել գունեղ հագուստներ:

1994-ին մասնակցելով «Hyeres»ի նորաձեւության փառատոնին, որն այժմ Ֆրանսիայում նորաձեւության ամենահեղինակավոր մրցույթն է համարվում, նա սկիզբ է դրել իր կարիերային: «Ես ներկայացրեցի իմ աքսեսուարներն ու ոսկեղեն ստեղծագործությունները եւ մրցանակի արժանացա: Դա ինձ շատ ոգեւորեց եւ խթան հանդիսացավ ունենալու իմ սեփական «բրենդը», որը հետագայում ես առաջարկեցի «Swarovski» եւ «Chanel» ճանաչված հաստատություններին: Նրանց հետ աշխատակցելը իսկական դպրոց եղավ ինձ համար», խոստովանում է Կարինեն:

2000 թվականին, ընդլայնելով իր մտահորիզոնը, հրապարակ է հանել սուր քթով կանացի կոշիկների իր նոր հավաքածոն, որն այդ ժամանակ «ագրեսիվ ոճ» է համարվել: Բայց որոշ ժամանակ անց Marc Jacobs-ի եւ Chloe՛-ի նման դիզայներներ սկսել են հետեւել իր քայլերին, եւ «բրենդը» միջազգային համբավ է ձեռք բերել: Գնորդների թվում հայտնվել են Օդրի Թաթուն, Վանեսա Պարադին, Սկարլետ Ջոհանսոնը, Բեթ Դիտոն, Մադոննան եւ ուրիշներ: 2015-ից հետո որոշ ժամանակ դադար է տվել իր բազմազբաղ կյանքին եւ որոշել հետամուտ լինել իր անձնական երջանկությանը:

Խոսելով JN Mellor Club-ի մասին, որը նա հիմնել է գրաֆիկական դիզայներ եւ պատկերասրահի նախկին սեփականատեր Ֆրենկ Բլեզի համագործակցությամբ, նա նշել է, որ JN-ը իրենց երկուսի մայրերի սկզբնատառերն են, իսկ Mellor-ը 1920-ական թվերի հայտնի սյունակագրի անունն է եւ միաժամանակ Clash խմբի գլխավոր երգչի` Ջո Ստրամերի իսկական անունը` Ջոն Մելլոր, որ 1/8-րդ տոկոսով հայ էր: Այդ անունով փաստորեն ակումբի հիմնադիրները միավորել են իրենց համար կարեւորագույն երկու հատկանիշ` հավասարություն սեռերի միջեւ եւ նվիրվածություն ռոքնռոլի հանդեպ: «Մենք փորձել ենք ձերբազատվել կարծրատիպերից, նորաձեւության պարտադրված ազդեցություններից եւ ստեղծել նորը, անկաշկանդ կապը արվեստի եւ դիզայնի միջեւ: Մենք զրոյից, երբեմն դեն գցելու անպետք նյութից նոր ապրանք ենք ստեղծում, որն իր մեջ պոեզիա է պարունակում», բացատրում է Կարինեն եւ հավելում, որ իր եւ ակումբի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել www.jnmellorclub.com կայքը:

Ավելացնենք, որ Կարինե Արաբյանը նաեւ նորաձեւության աշխարհում հայերի ներդրած լուման հետազոտել է եւ հասկանալով, որ ինքն այդ ասպարեզում հայտնի մարդկանց երկար շարքի շարունակողն է, տեղեկատվական եզակի մի գիրք է հրատարակել «Les Arme՛niens de la Mode» (Հայերը նորաձեւության ասպարեզում) խորագրով, որտեղ բացահայտումների շարքում ընդգրկել է այն փաստը, որ, օրինակ, Սկյապարելիի ձեռագործ սվիտերները պատրաստողը հայազգի մի կին է, որ ոչ միայն հյուսել է դրանք, այլեւ նախագծել դրանց համապատասխան նախշերը: Դա մեծապես զարմացրել է նրան եւ հուշել, որ հայերը ստեղծագործ ժողովուրդ են եւ իրենց նրբագեղ ճաշակն են ներդրել ֆրանսիական նորաձեւության աշխարհում:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիրք՝ մեր ժողովրդի բարեկամի մասին

Հաջորդ գրառումը

Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Բրիժիտ Բարդոն

28/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
Հաջորդ գրառումը

Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական