Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի Պրահայի հանդիպումներն անհայտներով

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ համայնքի բողոքը Ադրբեջանի ագրեսիայի դեմ

Պրահայի ամրոցում Եվրոպական քաղաքական համայնքի ժողովը, Փաշինյան-Էրդողան հանդիպումը, իսկ ոչ հեռու չեխահայերի ցույցն՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի։ Հոկտեմբերի 6-ին Պրահայի ամրոցում բացվեց Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են ոչ միայն ԵՄ անդամ 27 երկրները, այլեւ 17 հրավիրյալ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան եւ Ալբանիան։ Այս համաժողովին չեն հրավիրվել Ռուսաստանն ու Բելառուսը։ Բոլոր երկրները ներկայացնում են  նախագահները կամ վարչապետները։

Վերջիններիս հրավիրել են մասնակցելու դեռեւս այս տարվա մայիսին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկած Եվրոպական քաղաքական համայնքի ստեղծման համաժողովին։ Մակրոնն առաջարկել էր, որ Եվրոպայի միասնությունն ու կայունությունը ապահովելու համար անհարժեշտ է նոր քաղաքական միավորի ստեղծումը, որը կարող է ընդլայնել եվրոպական երկրների միջեւ համագործակցությունը՝ միաժամանակ չթուլացնելով ԵՄ կառուցվածքը։  Ինչպես նշեց Չեխիայի արտգործնախարար Լիպավսկին, քննարկումների արդյունքում դժվար թե որեւէ փաստաթուղթ ընդունվի, սակայն ընդհանուր մոտեցումները ցույց կտան, արդյո՞ք այս գաղափարը շարունակություն կգտնի, թե ոչ։

Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաեւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ինչպես նաեւ Մակրոն, Միշել, Փաշինյան, Ալիեւ քառակողմ հանդիպում։ Չեխիայի վարչապետն էլ կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետին։ Նախատեսվում են նաեւ այլ երկկողմ հանդիպումներ։ Գագաթաժողովը լուսաբանում են եվրոպական տարբեր երկրները ներկայացնող 1200ից ավելի լրագրողներ։ Հյուրերի ընդհանուր թիվն անցնում է 2500ը։

Մինչ Պրահայի ամրոցում ընթանում էր Եվրոպական քաղաքական համայնքի ժողովը, բազմաթիվ չեխահայեր Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող պաստառներով բողոքի ցույց էին կազմակերպել Չեխիայի արտգործնախարարության շենքի դիմաց, որը մոտ է Եվրոմիության գագաթաժողովի անցկմացման վայրին։ Իբրեւ ԵՄ նախագահող երկրի քաղաքացիներ չեխահայերը պահանջում էին ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի դատապարտում, այլեւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։

Հայ համայնքի անունից պահանջագիրը ստորագրել էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, իսկ  պահանջագիր տրվեց ոչ միայն Չեխիայի  ԱԳՆ-ին, այլեւ Սենատին եւ Պատգամավորների պալատին։

Չեխահայ երիտասարդներն իրենց բողոքն էին հայտնում ադրբեջանական  ագրեսիայի եւ եվրոպական լուռ արձագանքի ու երկակի ստանդարտների դեմ։

Պահանջագրում մասնավորապես նշվում էր, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, և ինչպես մերժվում է ռուսական գազը, այնպես էլ ադրբեջանական վառելիքը պետք է մերժվի։ Հակառակ դեպքում, Ալիեւի նման բռնապետերը իրենց գործընկեր Էրդողանի օգնությամբ վաղը կընդլայնեն իրենց ազդեցության գոտին դեպի եվրոպական երկրներ։

«Սույնով խնդրում ենք Չեխիայի ներկայացուցիչներին դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և պատժամիջոցներ կիրառել այդ երկրների նկատմամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակիչների մարդու իրավունքների ոտնահարման պատճառով։

Չեխիան, որը ներկայումս նախագահում է Եվրոմիությունում, պետք է պահանջի միջազգային խաղաղապահ զորքեր ուղարկել Հայաստանի սահման, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները, սահմանել հնարավորինս լայն տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ադրբեջանի ողջ դիվանագիտական անձնակազմը Չեխիայից, քանի դեռ ադրբեջանական զինուժը ամբողջապես դուրս չի բերվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից»,-ասվում է պահանջագրում։

***

Տեղեկացնենք, որ լրագրողների մուտքը երկկողմ հանդիպումներին՝ արգելված էր։ Նախքան գլխավոր նիստը արված լուսանկարներից պարզ երեւում է, որ Փաշինյանը հաճելի զրույց է ունեցել թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի նախագահների հետ, որոնց մասնակից է եղել Հունգարիայի վարչապետ Օրբանը։

Մյուս կողմից, Իլհամ Ալիեւը հանդիպումից հետո տեղեկացրել է լրագրողներին, որ Փաշինյանի հետ հանդիպմանը կրկնել է նույն՝ վեցկետանոց իր նախապայմանները։

Վաղը Պրահայում կշարունակվի Եվրոմիության ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի օրակարգում կքննարկվի երեք հարց՝ Եվրոպայի ապագան, Ուկրաինայի պատերազմը եւ էեներգակիրների խնդիրը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք չէր Պրահայում հանդիպմանը տեղի տալ Էրդողանի պահանջներին

Հաջորդ գրառումը

Բաքուն՝ հակաիրանյան կոալիցիայի բաստիոն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն՝ հակաիրանյան կոալիցիայի բաստիոն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական