Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո բանակը ոչ թե վերազինել, այլ կազմաքանդել է». Արտակ Զաքարյան

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս օրերին, երբ Հայաստանի սահմաններում իրական պատերազմ է, ու հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացնում հնարավոր բոլոր միջոցներով՝ կիրառելով իր ռազմական արսենալի մեծ մասը՝ անօդաչու թռչող սարքերից մինչեւ ծանր զրահատեխնիկա, հասարակությանը հուզող հարցերից է նաեւ այն, թե երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմից հետո բանակը վերազինելու մասով ի՞նչ է արել: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը վստահեցնում է՝ Զինված ուժերում պատերազմից հետո որեւէ բարեփոխում չի  եղել: «Ոչ մի բարեփոխում, ոչ մի տեղաշարժ չի եղել, էական նշանակության որեւէ խնդիր չի լուծվել: Միայն պոպուլիստական բնույթի հայտարարություններ են հնչել պաշտոնյաների շուրթերից, ու բանակը պառակտող գործընթաց է մեկնարկել: Դրան զուգահեռ՝ քաղաքական դավաճանության ամբողջ մեղքը զինվորականության վրա բարդելու փորձեր են եղել»,- ասում է Զաքարյանն ու ավելացնում, որ իր տեղեկություններով՝ շարունակվում են բանակի գնումների ու տարբեր այլ համակարգերում ամենատարբեր պաշտոնյաներ շարունակում են ձեռքերը տաքացնել: Շեշտում է՝ սեփական գրպանների հարցերն են լուծում՝ այդպիսով շարունակելով մսխել ռազմական կարիքները, եւ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն ինչքան էլ ասի, թե իր ժամանակ բանակում ամենից շատ ռազմական ծախսերն են արել, իրական թվերը ճիշտ հակառակի մասին են վկայում:

«Ես շարունակում եմ պնդել՝ Փաշինյանի ժամանակ ամենամեծ մսխումներն են եղել բանակում. մնացածը թոզփչոցի է՝ ելակը, ճաշարանները մասնավորին բիզնեսին տալը, առանց հրթիռների «Սու-30»-ները, 3-րդ երկրներից դուրս գրված ու ոչ պիտանի հակաօդային համակարգերը եւ այլն: Եթե մի երկրի ղեկավար մեկ տարվա ընթացքում 150 մլն դոլար է մսխում բանակի վրա ու հետո հպարտանում, թե ամենամեծ ռազմական ծախսերն իր իշխանության ժամանակ են կատարվել, ապա ես հարց եմ տալիս՝ ո՞ւր են այդ ծախսերը: 44-օրյա պատերազմի ընթացքում եղե՞լ է գոնե մեկ օր, որ այդ ծախսերն արդարացված լինեն. ո՛չ, չի եղել: 44 օր շարունակ բանակը թուրք-ադրբեջանական տանդեմին ու իսլամա-ջիհադիստական խմբավորումների դեմ պայքարել, կռվել, մարտնչել է նախորդ իշխանություննների ժամանակ ձեռք բերված զինատեսակներով: էլ չասեմ, որ 4 միլիարդից ավելի արժողության զենք է գերության տրվել Ադրբեջանին, ու հենց դրանցով էր Բաքվի մոտակայքում հայկական զինատեսակների ցուցահանդես բացվել, ինչից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զարմացել էր, թե Հայաստանին որտեղի՞ց այսքան զենք: Հիմա դուք ասում եք՝ ի՞նչ է փոխվել բանակում. ոչ մի բան էլ չի փոխվել դեպի լավը»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նա ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ բոլոր տարիներին իրականացված սոցհարցումների տվյալներով՝ պաշտպանության նախարարությունը մշտապես ամենաբարձր վարկանիշն է ունեցել, բայց վերջին՝ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից հրապարակված սոցհարցումների տվյալներով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը ողբերգական ցածր վարկանիշ ունի, իսկ դա արդեն հստակ ցուցիչ է:

Զաքարյանի հետ համակարծիք է նաեւ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որ վստահ է՝ 2018-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը բանակը ոչ թե վերազինելով, այլ կազմաքանդելով, գեներալական ու սպայական կազմը ջախջախելով է զբաղված եղել ու շարունակում է լինել:

Հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը մինչեւ 44-օրյա պատերազմը գլուխ էր գովում, թե Հայաստանը թերթել է 80-ականների զենքերի խայտառակ էջն, ու մեծ քանակությամբ զենք-զինամթերք ենք բերել: «Իշխանավորները, իրար հերթ չտալով, Փաշինյանի այդ թեզը բազմիցս շրջանառում էին նաեւ 2020-ի հուլիսյան մարտերի ժամանակ: Թե այդ խոսակցություններն ինչ արժեն, ապա հստակ երեւաց պատերազմի ժամանակ: Ու եթե 2 տարում հնարավոր չէր սպառազինություն ձեռք բերել, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր նա 2020-ին գլուխ գովում:

«Ամբողջությամբ վերազինել բանակը հնարավոր չէ ո՛չ երկու, ո՛չ էլ գուցե հինգ տարում, ավելին՝ նմանատիպ հրատապության կարիք գուցե չկա էլ, բայց առաջնահերթ ուղղություններ կան, որոնցով պետք էր զբաղվել:  Փաշինյանը չի՛ զբաղվել անհրաժեշտ քանակի սպառազինության ու զինամթերքի ձեռքբերմամբ, գնմամբ, փոխարենն այդ գումարներն ուղղվել են ոստիկանների թիվն ավելացնելուն: Ու ես վստահ եմ, որ դա միտումնավոր է արվել»,- ամփոփում է մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մշակույթ, փող, շուկա եւ բարոյականություն

Հաջորդ գրառումը

Գրքի շնորհանդես՝ Թեքեյան մշակութային միությունում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Գրքի շնորհանդես՝ Թեքեյան մշակութային միությունում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական