Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տոմսակ. Ճանապարհային սադրիչ քարտեզ

Հակոբ Ավետիքյան
12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
47
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խոսքը անշուշտ Նիկոլ Փաշինյանի օրերս ներկայացրած «քարտեզի» մասին է: Գործողությունների մի ամբողջ շղթա, որը, ըստ նրա, պետք է իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի «հեռացումից» հետո: Թեեւ նա չի բացատրում, թե ինչպես է տեղի ունենալու այդ «հեռացումը», ուժո՞վ, թե՞ անաստվածային հրաշքով, սակայն կարելի է ենթադրել, որ առաջիկա կիրակի օրը, հենց Ս. Էջմիածնի Մայր տաճարում, նա, նրա կամակատարները, ոստիկանության ահաբեկիչ խմբերի պաշտպանության ներքո փորձելու են իրականացնել նրա երազանքը, որից հետո, քայլ առ քայլ, կետ առ կետ, իրագործելու են «քարտեզի» վրա նշվածները՝ «տեղապահի ընտրությունից» մինչեւ «նոր կանոնագրի» ընդունում, «եկամուտների թափանցիկության» պարտադրանք, եւայլն:

Կարիք չկա մեկ առ մեկ թվարկելու կամ անդրադառնալու Նիկոլի ցնորամտության արդյունքն զառանցանքներին, որոնց մասին անդրադարձումներն այս օրերին շատ են մամուլում եւ համացանցում, բնականաբար՝ գրեթե բոլորն էլ այպանող, դատապարտող:
Առայժմ մի կողմ թողնելով նիկոլական ցափռտուքներին իմ անդրադարձը՝ ցանկանում եմ մի խորհուրդ տալ մեր եկեղեցական իշխանություններին, մանավանդ՝ մեր Եկեղեցու դեմ դարեր շարունակ պարսկական, արաբական, բյուզանդական, թուրքական, ցարական ու սովետական հալածանքների պատմությանը ծանոթ մեր հոգեւոր հայրերին:

Որպես կանխում «Նիկոլի ճանապարհի քարտեզի» հետագա ծավալումին՝ առաջարկում եմ «Պատարագի» վերջավորության այն հատվածը, որտեղ երգեցիկ դպիրները հիշատակում են սրբերի, հայրապետների, պատարագչի ու մյուս եկեղեցականների անունները, այդ բոլորից առաջ եւ խիստ բարձրաձայն հնչեցնել Նիկոլ Փաշինյանի անունը՝ «վարչապետին մերոյ՝ Սրբոյն Նիկողայոսի» տեքստով, որից անմիջապես հետո ավելացնել՝ «…եւս առաւել՝ կողակցին նորա՝ Սրբուհի Աննայի եւ զաւակացն նոցա» նախադասությունը…

Կարծում եմ այդպիսով սրբադասած կլինենք ողջ Փաշինյան ընտանիքը եւ, Աստծու օգնությամբ, մեղմացրած Նիկոլի ցասումը:

Չմոռանամ նաեւ ավելացնել, որ նախընտրելի կլինի շաբաթը մեկ անգամ հավաքել Հայաստանի եւ արտասահմանի հայկական եկեղեցիներում մոմավաճառությունից գոյացած գումարները եւ դրանք հանձնել Սուրբ Նիկողայոսին: Թեեւ նա չի գոհանա դրանով, սակայն շա՜տ բարձր կգնահատի: Նա շա՜տ է սիրում եւ գնահատում «եկամուտների նման թափանցիկությունը»:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպական ուղին տարբերա՞կ է Հայաստանի համար

Հաջորդ գրառումը

Բաքվի դեսպանին հակադարձենք՝ դադարեցրե՛ք հայոց մշակույթի դեմ վանդալիզմը

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի դեսպանին հակադարձենք՝ դադարեցրե՛ք հայոց մշակույթի դեմ վանդալիզմը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական