Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տնտեսագիտության ինստիտուտի առօրյան. Նոր լաբորատորիան գործում է

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ-ում գիտության զարգացմանը մեծ տեղ է տրվում: Այս տեսակետից մեծ ծավալի գիտական աշխատանքներ են կատարվում ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում: Մասնավորապես, օրերս ինստիտուտում բացվեց արդիական սարքավորումներով կահավորված համակարգչային լաբորատորիան: Այն հնարավորություն կընձեռնի գիտաշխատողներին բարձրացնելու ոչ միայն իրենց մասնագիտական, այլ նաեւ տնտեսագիտության տարբեր հարցերի վերաբերյալ բազմակողմանի գիտելիքներ ունենալու մակարդակը: Կահավորված լաբորատորիան լավ հարթակ է հատկապես երիտասարդ, շնորհալի գիտաշխատողների, ասպիրանտների եւ բոլոր տնտեսագետների համար:

Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրենի ժամանավոր պաշտոնակատար,տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մերի Մանուչարյանը: Նա կարեւորեց «Տնտեսագիտական լաբորատորիայի» դերը եւ նշանակությունը արդիական խնդիրների լուծման,փորձի փոխանակման, ՀՀ-ում տնտեսագիտական մտքի  հետագա զարգացման համար: Լաբորատորիայի ստեղծման գործում հսկայական է ոչ միայն Մերի Մանուչարյանի, այլ նաեւ բաժնի վարիչ Վլադիկ Մանուկյանի, երիտասարդ եւ շնորհալի կրտսեր գիտաշխատողներ Դավիթ Պետրոսյանի, Հովհաննես Ասատրյանի եւ այլոց վաստակը: Նրանց ամենօրյա քրտնաջան եւ նվիրված աշխատանքով ծնվեց բնագավառում եզակի լաբորատորիան: Ուրախալի է նաեւ ,որ այն մեծ խանդավառությամբ են ընկալում հատկապես ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողները:

«Ինստիտուտը համագործակցում է ՀՀ Կառավարության տարբեր մարմինների, ստորաբաժանումների եւ նախարարությունների հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ Կառավարության պաշտոնական խորհրդատուն է: Ուստի ավելի եմ կարեւորում ինստիտուտի կողմից շարունակական վերլուծությունների եւ կիրառական առաջարկությունների  ներկայացումը կառավարությանը»,-զրույցի ժամանակ ասաց Մերի Մանուչարյանը:

Հարկ է նշել նաեւ,որ ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների գիտական աշխատանքները հրատարակվում են Եվրոպական հեղինակավոր գիտական պարբերականներում, ինչը կարեւոր է մեր երկրի եւ ակադեմիայի հեղինակության համար: Առաջիկայում նախատեսվում են նաեւ մի շարք թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների պաշտպանություն: Առաջիկայում լույս կտեսնի ինստիտուտի հերթական գիտական աշխատությունների ժողովածուն եւ այլն: Ինստիտուտի աշխատակիցները գիտական դասախոսություններով հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրների գիտական կենտրոններում: Օրինակ, վերջերս ինստիտուտի տնօրենի ժամանավոր պաշտոնակատարը գտնվում էր Հունաստանում, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գիտական հետագա կապերի ընդլայնման համար: Օրերս ինստիտուտի գրադարանը համալրվեց արտասահմանում հրատարակված նոր գրականությամբ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քոչինյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Հաջորդ գրառումը

Լուսանկարների պահպանման ծրագիրը ընդարձակում է գործունեության ծավալները

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Լուսանկարների պահպանման ծրագիրը ընդարձակում է գործունեության ծավալները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է Փաշինյանի հերթական գրառմանը: Նշենք, որ Փաշինյանը գրել էր. «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում...

ԿարդալDetails

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական