Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի մեծ ասուլիսը

Գոհար Բոտոյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի հանրահայտ «Գոստինի Դվոր» դահլիճում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ամենամյա մեծ ասուլիսը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ զուգորդված քաղաքացիների հետ հեռախոսակապի «Ուղիղ գծով»:

Ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել էին ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների հարյուրավոր ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Մոսկվայում «Ազգ»ի հատուկ թղթակից Գոհար Բոտոյանը, որ ներկա էր դահլիճում:

Միջոցառումը տեւել է ավելի քան չորս ժամ, որի ընթացքում երկրի ղեկավարին տրվել է 67 հարց: Նաեւ ուղիղ գծով Վլադիմիր Պուտինին է ուղարկվել է ավելի քան 2 միլիոն հարց:

Փորձագետների գնահատմամբ՝ երկխոսությունը, ինչպես միշտ, կառուցողական էր: Իսկ նախագահի մամուլի ծառայությունից էլ տեղեկացրին, որ արդեն իսկ միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու իրավապահ մարմինները բարձրացված բազմաթիվ հարցերի վերաբերյալ որոշումներ են կայացրել:

Միջոցառման գլխավոր թեմաներից մեկն, իհարկե, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն էր: Այս թեմայով բառացիորեն հարցերի տարափ տեղաց. դրանք վերաբերում էին զինծառայողներին ժամանակին վճարվող գումարներին, նպաստներին, թղթաբանությանը, զինտեխնիկայի արտադրությանը: Նաեւ բոլորին հետաքրքրում էին ռազմական եւ ստրատեգիական բնույթի բազմաթիվ հարցեր, մասնավորապես, ռուսական բանակի գործողություններին, իսկ գլխավոր հարցը հետեւյալն էր՝ ե՞րբ է խաղաղություն հաստատվելու:

Այս առնչությամբ Պուտինն ընդգծեց, որ հատուկ գործողության նպատակները «չեն փոխվի» այնքան ժամանակ, մինչեւ որ կգա խաղաղությունը եւ «մենք կհասնենք մեր նպատակներին», այն է՝ Ռուսաստանի անվտանգության ապահովումը, եւ դրա շրջանակում՝ Ուկրաինայի ապառազմականացման հարցը: Նա նշել է, որ արեւմտյան երկրները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինային, սակայն ռուսական բանակը նրանց ձախողված «հակահարձակումից» հետո հաջողությամբ ոչնչացնում է դրանք եւ կշարունակի ոչնչացնել:
Նախագահը պատասխանեց նաեւ զորահավաքի երկրորդ ալիքին առնչվող հարցին՝ «մեր ինչի՞ն է պետք զորահավաքը, այսօր դրա կարիքը չկա»: Նա նշեց, որ բացի զորահավաքային զինվորականներից, Ուկրաինայի դեմ հատուկ գործողությանը մասնակցում են նաեւ կամավորներ: Դեկտեմբերի 13-ի տվյալներով՝ հավաքագրվել է 486 հազար կամավոր, իսկ մինչեւ 2023 թվականի վերջը կլինի «մոտ կես միլիոն»: Պուտինի խոսքով՝ «հայրենիքի շահերը պաշտպանելու պատրաստ տղամարդկանց հոսքը չի նվազում, բոլորը կռվում են ուղղակի հիանալի»:

«Վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու». եզրափակեց Վլադիմիր Պուտինը:
Պուտինն անդրադարձավ նաեւ 2024 թ. մարտին կայանալիք նախագահական ընտրություններին. «Ազատ դեմոկրատական   ընտրությունները ենթադրում են Ռուսաստանի ինքնիշխանություն, իսկ մեր երկիրը չի կարող գոյություն ունենալ առանց ինքնիշխանության, որն իր մեջ ներառում է՝ երկրի պաշտպանունակությունը եւ անվտանգությունը»:

Բազմաթիվ հարցեր տրվեցին տնտեսության, այլ պետությունների հետ փոխշահավետ համագործակցության, պատժամիջոցների մասին: Նախագահի պատասխաններից գլխավորը հետեւյալն էր. Ռուսաստանը դիմակայեց արեւմտյան պատժամիջոցներին, Ռուսաստանի տնտեսության անվտանգության սահմանը «բավական է ոչ միայն վստահ զգալու, այլեւ առաջ շարժվելու համար»:

Խոսելով աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներից, մասնավորապես՝ Հայաստանին առնչվող հարցից, Պուտինը նշեց, որ ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն ամենեւին չի   բխում նրա շահերից:

Անդրադառնալով ՌԴ-ում ապրող եւ աշխատող միգրանտների խնդիրներին՝ Ռուսաստանի նախագահը նշեց, որ ՌԴ-ում, որտեղ աշխատում է ավելի քան 10 միլիոն աշխատանքային միգրանտ, սա «բարդ խնդիր» է: Միգրանտները պետք է հարգեն ռուսական օրենքներն ու ավանդույթները, իսկ իշխանությունները պետք է նրանց համար ստեղծեն «նորմալ մարդկային» պայմաններ:

Մեզ պետք է հատուկ մարմին, որը միգրացիայի հիմնախնդիրին կնայի ամբողջական, ասաց նախագահը:

Պատասխանելով եզրափակիչ այն հարցին, թե ինչ կասեր նախագահն ինքն իրեն,   եթե հանդիպեր հեռավոր 2000 թվականին, ապա Պուտինն իրեն կասեր. «Դու ճիշտ ճանապարհի վրա ես, ընկեր»: Եվ ինձ նաեւ կզգուշացնեի՝ «միամտության եւ ավելորդ դյուրահավատության դեմ՝ այսպես կոչված գործընկերների նկատմամբ»:

Եվ վերջում նախագահը խնդրեց «չբարկանալ եւ չնեղսրտել», քանի որ անհնար էր պատասխանել բոլոր հարցերին: Նա, սակայն, չի կասկածում, որ յուրաքանչյուր հարցի իր մամուլի ծառայության կողմից խնամքով ընթացք կտրվի եւ ոչ մի հարց անպատասխան չի մնա:

Լրագրողների աննախադեպ մեծ թվաքանակի եւ դահլիճում «ձեռքերի հեղեղի պատճառով «Ազգի» թղթակցին, ցավոք, այդպես էլ չհաջողվեց հարցեր հնչեցնել:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերաքաղ

Հաջորդ գրառումը

Իրար՝ «պաս տալով», մարդկանց՝ խաբս տալով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
Հաջորդ գրառումը

Իրար՝ «պաս տալով», մարդկանց՝ խաբս տալով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական