Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերելակ մեր վերելակ` շարժվիր արագ, անվտանգ

08/07/2022
- 08 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերելակ համարվողի մասին սովորականից հաճախ է խոսվել: Այն մասնագիտական առումով ներկայանում է որպես ընդհատ գործողության ստացիոնար վերահան, որի խցիկը կամ պլատֆորմը շարժվում է ուղղաձիգ` բոլոր կողմերից ցանկապատված հորանում տեղադրված կոշտ ուղղորդիչներով: Մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ օգտվում են իրենց տեղաշարժին նպաստող այդ սարքից թե միջոցից: Այսպիսին է ժամանակակից մարդու առօրյան, որը գնալով բարեփոխվում է, բարելավվում: Դրանք առավել են ընդգծվում, եթե մարդն աշխատանք ունի, վճարունակ է, առօրյան՝ բովանդակալից: Այստեղ է որ հարց է ծագում` իսկ ինչքանո՞վ է մեր ապրած միջավայրը նպաստավոր մեր սպասումներին ու ակնկալիքներին, ե՞րբ դրանք համընդհանուր իրողություններ կդառնան, կկանխվի Հայաստանը «էս երկիր» համարողների շարանը: Եվ հարցը` ի՞նչ կապ ունի այստեղ խայծի տեղ նետված վերելակը, հնչում է ինքնաբերաբար:

Պարզ դիտարկումը հաստատում է, որ եթե վերելակ համարվողը հանրության մի հատվածի համար տեղաշարժը դյուրացնելու միջոց է, այլ մասերի համար կարող է եւ է` իր հնարավորությունները բացահայտելու աշխատանքային միջոց, ամենաստեղծ աշխատատեղ: Անառարկելիորեն` հատկապես մերօրյա Հայաստանի պարագայում, որպիսի միանշանակ կարծիքի են շրջապատիս ու հարցման ենթարկված տասնյակներով մարդիկ:

Խոսքը հատկապես մայրաքաղաքում ու վերջին շրջանում նաեւ մարզերում ծավալվող բարձրահարկ շինությունների ու բնակելիների շահագործմանը պարտադիր անհրաժեշտ ժամանակակից վերելակների պահանջարկի խնդրին է վերաբերվում: Արդեն հաղորդվել է, որ միայն այս տարի Երեւանում 320 բարձրահարկ է կառուցվում, դրանց հիմքերն են գցվում Գյումրիում, հնարավոր են նաեւ այլ բնակավայրերում: Եթե յուրաքանչյուր բարձրահարկում 2-3 վերելակ հաշվառենք, գումարած բեռնատարներին ու դեռեւս խորհրդային ժամանակներից շահագործվողներն ու առաջիկա տարիներին տեղադրվողները, լրագրողական ողջ համքարությանն անգամ դժվար է մոտավոր հաշվել այն գումարը, որը կլրացնի մեր համախառն ներքին արդյունքը, ցանկալիից շատ համեստ 12-13 մլրդ դոլարը:

Հարցը, թե ինչքանով է ոչ իրատեսական Հայաստանի հանրապետությունում ժամանակակից վերելակների գործարանի արտադրական հզորության ծավալումը, հնչում է ինքնաբերաբար: Հիմնավորումներ են հնչեցվում, թե վերելակաշինությունը հզոր երկրների գործ է, հիշատակվում են Չինաստանը, Ռուսաստանը… Տարիներ առաջ ՌԴ պաշտոնական այցի նախօրեին Շվեյցարիայի նախագահը ասուլիս էր կազմակերպել, որտեղ երկրների միջեւ տնտեսական կապերի կապակցությամբ հետեւյալն ասաց. «Երբ դուք Մոսկվայում վերելակով ձեր տուն կամ աշխատավայր բարձրանաք, հիշեք որ այն մեր գյուղական համայնքներից մեկում գործող ընկերության արտադրանքը կարող է լինել»: Ահա ինչու է մեր եռապատիկ բնակչությունն ունեցող այս երկրի համախառն ներքին արդյունքը 700 մլրդ դոլար, բյուջեն՝ 240 մլրդ դոլար, երբ ՀՀ համապատասխան ցուցանիշները 12 եւ 3-մլրդական դոլար են: Բազմազգ ու բազմակրոն այս երկրում մարդիկ մեկ համակրանք ունեն` աշխատանք ու  կրկին աշխատանք, որի արդյունքում ժամացույցները գերճշգրիտ են տկտկում, ավտոմեքենաները անխափան են սլանում, կովերը տարին 12-13 հազար լիտր կաթ են տալիս, ճանապարհները վերանորոգման կարիք չունեն, ֆուտբոլն էլ… ֆուտբոլի է նման:

Գրեթե այսպիսի երկիր մեզ խոստացան ամբողջ երեք տասնամյակ, ավա՜ղ` ստացվեց ինչպես միշտ: Արդեն 5-րդ տարին ՀՀ-ն ղեկավարող նորօրյա կառավարիչները խոստումը համալրեցին… բարձրագույն պաշտոնյաների աշխատավարձերը երկրի միջին աշխատավարձի համեմատ աստղաբաշխական չափերով բարձրացնելով, իմա` այսկերպ արդյունավետ աշխատանք ակնկալելով: Հենց այս օրերին Երեւանի բոլոր վարչական շրջաններում հարյուրավոր վերելակներ են փոփոխվում, որոնք գնելու, տեղափոխելու, այլեւայլ ծառայությունների դիմաց հարյուր միլիարդավոր դրամներ են ծախսվել: Ինչքանո՞վ է այս գործելաոճն  արդարացված, երբ ՀՀ-ն անգամ այս վիճակում որոշակիից մինչեւ զգալի ներուժ ունի: Արդյո՞ք հիմնազուրկ էր ՀՀ վարչապետի 5 օր առաջ պոլիտեխնիկականում արած այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է տեխնոլոգիական երկիր դառնա: Ինչու չէ` արդեն, երբ Սպիտակում, գյուղ է թե քաղաք, տարիներ առաջ վերելակաշինական գործարան ունեինք, որի արտադրանքը նաեւ արտահանվում էր, նպաստում ՀՍՍՀ-ի հեղինակության բարձրացմանը: Մասնագետներ ու կադրեր հիմա էլ դեռ կան, իսկ ահա ՀՀ տնտեսությունը ժամ չէ, օր առաջ աշխուժացնելու առումով մտահոգ կառավարիչներ ճրագրով չէ, անգամ գերհզոր լուսարձակներով էլ չես գտնի: Թե որտեղից ու ինչ նպատակով օրեր առաջ հայտարարվեց տիեզերքում արբանյակ ունենալու մասին, հայաստանյան հանրության որոշակի հատված երկընտրանքի մեջ է:

Իսկ ահա երկրի վրա մեր վերեւ-ներքեւ անող անհրաժեշտ սարքի հանդեպ զերո վերաբերմունք: Այն կարելի է անգամ պարզ սարք անվանել, քանզի բաղկացած է մի քանի մասերից. խցից, ճոպաններից, որսիչներից, հակակշիռներից, ուղղորդիչներից եւ մագնիսներից, որոնք հայ մասնագիտական միտքը ի զորու է լուծել լավագույնս:

Անկեղծ գտնվեմ եւ նշեմ. վստահ չեմ, որ այսօրինակ հանրային մտահոգություններն ինչ-որ տեղ եւ ինչ-որ ժամանակ ուշադրության կարժանանան: Երբ Սարոյանը 1935-ին առաջին անգամ այցելում է Հայաստան, զրույց կա այն մասին, որ մի առիթով խոսք է բացվում մեր 30 հազար քառակուսի կիլոմետրից, որին ի պատասխան 28-ամյա Վիլյամն ամենայն անկեղծությամբ արձագանքում է. – իսկ դուք վեր բարձրացեք:

1935-ի Հայաստանն ու բարձրահարկերն անիրական էին, անհամատեղելի: Ավաղ, մոտ 100-ամյակ անց էլ իրավիճակը ոմանց համար չի փոխվել եւ պարզ ու  հասարակ վերելակ մեր վերելակ, շարժվիր արագ, անվտանգ ակնկալիքը շարունակում է անկատար մնալ: Փոխարենը տիեզերքում արբանյակ ենք պտտեցնում…

05.07.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լեքսինգտոնում կինոփառատոն ի նպաստ ԹՈՒՄՈ կենտրոնի

Հաջորդ գրառումը

Միջազգային սեմինարի մասնակիցները ուսանողներ են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Միջազգային սեմինարի մասնակիցները ուսանողներ են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական