Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահան Արծրունու տարեվերջյան մենահամերգը

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վահան Արծրունու համերգները ունկնդիրներիս միշտ հաճելի անակնկալներ են խոստանում: Բազմաժանր ու բազմաբնույթ է նրա ստեղծագործական աշխարհը. Արծրունին միաժամանակ ե՛ւ հայկական ռոքի ամենաինքնատիպ ու վառ ներկայացուցիչներից է, ե՛ւ նույն հաջողությամբ հանդես է գալիս ազգային, ակադեմիական, հեղինակային երգի ու այլ երաժշտական ոճերում, ուստի նախօրոք դժվար է կռահել, թե իր ստեղծագործության ո՛ր կողմերով նա կներկայանա իր հերթական համերգին: Ըստ ընդունված ավանդույթի, ամեն տարի իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 5-ին, Արծրունին ունկնդրին է ներկայանում տարեվերջի մենահամերգով: Այս անգամ այն տեղի ունեցավ «Արդեան» ցուցասրահում (հիմնադիր՝ Վազգեն Բրուտյան), որտեղ Արծրունին նախաձեռնել եւ արդեն մի քանի ամիս իրականացնում է «Մշակութային հինգշաբթի» համերգաշարը:

Համերգից առաջ հանդիսատեսին եւս մեկ անակնկալ մատուցվեց. բոլոր ներկաները ստացան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» ձայնապնակը, որը 2003-ին ճանաչվել է տարվա լավագույն ալբոմ եւ արդեն կարելի է համոզված ասել՝ մեր ժամանակների հայ երաժշտության ամենաարժեքավոր իրողություններից է:

Համերգը սկսվում է Ռազմիկ Դավոյանի բառերով գրված «Տխուր երգով», դրան հաջորդում է «Գուցեեւ»-ը, որի կրկներգը հեղինակն ու հանդիսատեսը կատարում են միասին: Բոլոր երգերին նախորդում են հեղինակային մեկնաբանությունները կամ հիշարժան պատմությունները:

«Այաս» երգի կատարումից հետո Արծրունուն է միանում ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը, որ վաղուց է համագործակցում նրա հետ, իսկ «Ծիծաղելի է, բայց փաստ է իրավ»-ից հետո՝ Նարեկ Ավագյանը՝ նույնպես ֆլեյտահար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստերը:

Մանուկյանը՝ արտահայտված զգայականությամբ եւ Ավագյանը՝ ակադեմիական վերացարկմամբ, հաջորդաբար կատարում են իրենց պարտիաները «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքի երգերում՝ ներկաներին հիացնելով իրենց կատարողական բարձր արվեստով: Իսկ Արծրունու՝ Երեւանի պետական կոնսերվատորիայում (Գոհար Գասպարյանի դասարան) հղկված ազնվական ձայնը ունկնդրին կտրում է գորշ ու մռայլ իրականությունից, տանում հեռու-հեռուները՝ դեպի Ոգեղեն Հայաստան:

Ռոք-խմբի համար գրված «Aditon» եւ «Cruzaid (Part Two)» գործիքային կոմպոզիցիաները Արծրունի-Մանուկյան դուետի կողմից կատարվում են ակուստիկ տարբերակով, բոլորովին այլ շեշտադրությամբ ,եւ խանդավառությամբ են ընդունվում հանդիսատեսի կողմից:

Հնչում է նաեւ բանակային տարիներին գրված «Ես ի՞նչ տամ քեզ, իմ սեր» երգը. հեղինակի խոստովանությամբ՝ այն ժամանակներից շատ քիչ բան է փոխվել: Սակայն փոխվել է երգի գործիքավորումը. ի տարբերություն ալբոմային ձայնագրության՝ այս անգամ այն հնչեց Նելլի Մանուկյանի հմայիչ սոլոյի ուղեկցությամբ: Հանդիսատեսի ձայնակցությամբ է կատարվում նաեւ «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» երգը:

Համերգի ընթացքում Արծրունին մեկ առ մեկ ներկայացնում է պատվավոր հյուրերին՝ «Այաս» ակումբի եւ «Սպիտակ» փրկարարական ջոկատի անդամ, ազատամարտիկ Դմիտրի Մարտիրոսյան, «Նարեկացի արվեստի ինստիտուտի» հիմնաիդր տնօրեն Նարեկ Հարութունյան եւ Արմինե Թամրազյան: Վերջինիս ամուսնու՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի բառերով գրված «Ողորմի տվեք» հուզիչ երգով էլ ավարտվում է համերգը:

Գրեթե երկու ժամ տեւած համերգից հետո Վահան Արծրունու ընտանիքի անդամները՝ կինը՝ արձակագիր եւ թատերագետ Անուշ Ասլիբեկյանը եւ զավակները, ներկաների բուռն ծափահարությունների ուղեկցությամբ դահլիճ են բերում մոմերով զարդարված ծննդյան տորթերը եւ հնարավորություն է ստեղծվում մտերմիկ միջավայրում մոտենալ ու շնորհավորել սիրելի երգիչ-կոմպոզիտորին, ում ներդրումը հայաստանյան մշակութային իրականության աշխուժացման եւ ժամանակակից ամենաառաջադեմ երաժշտական մշակույթների հետ քայլ պահելու գործում հիրավի անուրանալի է:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արվեստը, ոնց սերը, հասու է բոլոր տարիքներին

Հաջորդ գրառումը

«Իմ ժամանակի մեծերը». ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«Իմ ժամանակի մեծերը». ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական