Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վալմարյան տրամադրություններ եւ տպավորություններ

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 21-ին Նկարչի տանը բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 75-ամյակին: Ցուցասրահ մտնողներին դիմավորում է ինքը՝ նկարիչը, որն արվեստի, նաեւ հանրությանը հուզող շատ այլ հարցերի մասին իր ասելիքն ունի: Ցուցադրված են 200-ից ավելի գեղանկարչական եւ գծանկարչական գործեր: Մշտական ստեղծագործական որոնումների մեջ գտնվող արվեստագետի աշխատանքներն ամենատարբեր ուղղությունների (ռեալիզմից մինչեւ աբստրակցիոնիզմ) եւ ոճերի մի հանրագիտարան են կազմում, սակայն դրանց միջեւ այնուամենայնիվ նշմարելի է ներքին մի կապ, ընդհանուր հայեցակարգ: Ցուցասրահի մուտքի առջեւ վահանակի վրա ցուցադրված են Վալմարի կերտած դիմանկարներից երեքը՝ 1997 թ. արված ինքնանկարը, կնոջ՝ Եվգինեի եւ դստեր՝ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի (որին նկարիչը իր գլխավոր «գլուխգործոցն է» անվանում) դիմանկարները: Ինքնադիմանկարի վարպետ է Վալմարը. դրանք շատ են (ցուցահանդեսին ոչ բոլորն են ներկայացված, սակայն ինչ-որ առումով դրանցով սկսվում եւ ավարտվում է ցուցադրությունը), միշտ խոսուն եւ կյանքով լեցուն: Կյանքի տրոփյունն ընդհանրապես զգալի է Վալմարի բոլոր շրջանների աշխատանքներում, նույնիսկ չորացած ծաղիկներով նատյուրմորտներում եւ քաղաքային ու գյուղական տեսարաններում:

«Արարատ», 1993

1970-ականներին նկարչի նախընտրած ուղղություններից է եղել կուբիզմը՝ արդիական մեկնաբանությամբ, հաճախ հայելային արտացոլումների էֆեկտի կիրառմամբ («Հայելիների մեջ», 1972; «Շշեր», 1977): Վալմարի արվեստի համար հատկանշական է այն, որ նա մեծ ճաշակով է մոտենում գույների ընտրությանը, նրան հավասարապես հաջողվում են ինչպես վառ կոնտրաստային նկարները, այնպես էլ ասկետիկ խուլ գույներով լուծումները:

Վալմարի «Արարատը» (1993) հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանի արտահայտություն է. բիբլիական լեռն այնտեղ ասես հայոց խրոխտ ոգու խորհրդանիշն է, իսկ Արարատյան դաշտը ողողված է իմպրեսիոնիստական երանգներով, որոնցում ընդգծված կարմիրն առավել տպավորիչ է դարձնում համայնապատկերը: Բոլորովին տարբեր մոտեցումներով է արված 1970-ականների վերջի, 1990-ականների սկզբի վերացական շարքը, որի հիմքում երկրաչափական ձեւերն են, խորհրդանիշները, այլաբանությունը: Նման վառ օրինակ է «Տրամադրություն» գեղանկարը (1991), որի մեջ գույների արտահայտիչ համադրությունը եւ հստակ գծերը միայն լրացուցիչ հանելուկայնություն են հաղորդում կտավին: Ընդհանրապես, նկարչի մի շարք աշխատանքներ իրենց վերնագրերում ներառում են «տրամադրություն» եւ «տպավորութուններ» բառերը, ինչը թերեւս դրանց շեշտված զգայականության արտահայտությունն է:

«Տրամադրություն», 1991:

Ազգային նկարչական ավանդույթների հարազատ շարունակությունն են Վալմարի գծանկարները, ինչպես նաեւ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված «Արհավիրք» շարքի կտավները, հոգեւոր թեմաներով արված ինքնատիպ աշխատանքները («Օրհնություն», 1993; «Խաչելություն» շարք, 1990):

1970-ական թթ. սկզբին արվեստի աշխարհ մտած Վալմարն անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում: Արվեստաբան Շահեն Խաչատրյանը նկատել է, որ Վալմարի աշխարհը «տոգորված է արվեստի առավել արդիական ըմբռնումների շնչով»: Նրա նոր շրջանի գործերն էլ արված են ժամանակակից հետ-ֆիգուրատիվ ուղղությանը հատուկ, էքսպրեսիվ լուծումներով, դրանց հերոսները պոլո խաղացողներն են, ցլամարտիկները («Պայքար» շարք) եւ երաժիշտները՝ կատարման պահին («Երաժշտություն» շարք): Կոնտրաստային գույներով ողողված, հնչողություն, հույզեր, տրամադրություն փոխանցող հետնապատկերին երաժիշտների ուրվագծերն են: Վերջին շարքն ասես նորովի անդրադարձն է, վերաիմաստավորումը նկարչի՝ 1990-ականներին երաժշտական թեմաներով արված գործերի: Իզուր չէ, որ Վալմարին անվանում են «գեղանկարիչ, ում արվեստում թագավորում է երաժշտությունը»:

Ցուցահանդեսը եւս մեկ անգամ գալիս է վկայելու, որ ճշմարիտ արվեստը, ի հեճուկս բոլոր խոչընդոտների, միտված է դեպի լավը վերափոխելու կյանքը, կամրջելու առարկայական եւ ոգեղեն աշխարհները:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ հեղինակի նյութը պարագիտական ժողովածուում

Հաջորդ գրառումը

Լեոնիդ Ֆիլատով. «Չեն հարձակվել ձեր դեմ, հարձակվել եք դո՜ւք…»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Լեոնիդ Ֆիլատով. «Չեն հարձակվել ձեր դեմ, հարձակվել եք դո՜ւք...»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական