Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեփան Պապիկյանը միջազգային հարթակներում

ԱԶԳ
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվականի հունիսի 18-ից 22-ը տեղի ունեցավ Պեկինի 31-րդ միջազգային գրքի ցուցահանդեսը (Պեկինի միջազգային գրքի ցուցահանդես 2025), որը Ասիայի ամենամեծ գրքային ֆորումն է եւ աշխարհում երկրորդ ամենամեծ գրքային միջոցառումը: Ցուցահանդեսը, որը կազմակերպվում է 1986 թվականից ի վեր Չինաստանի ազգային հրատարակությունների ներմուծման եւ արտահանման խմբի կողմից, անցկացվեց Պեկինի ազգային կոնվենցիաների կենտրոնում, ինչպես նաեւ առցանց:

2025 թվականի ցուցահանդեսին մասնակցել են 80 երկրների ավելի քան 1700 կազմակերպություններ՝ ներկայացնելով ավելի քան 220 հազար հրատարակություն՝ գիտության, կրթության, տեխնոլոգիաների եւ մշակույթի հիմնական ոլորտներում:

BIBF-2025-ում հատուկ ուշադրություն դարձվեց գիտական, տեխնիկական եւ բժշկական գրականությանը (STM – Գիտություն, տեխնոլոգիա եւ բժշկություն): Առաջին անգամ անցկացվեց STM մասնագիտացված համաժողով՝ համաշխարհային առաջատար հրատարակիչների (Elsevier, Springer Nature, Wiley, Cambridge University Press եւ այլն) մասնակցությամբ, եւ բացվեց Ակադեմիական թվային հրատարակչության կենտրոնը՝ թվային ակադեմիական ռեսուրսներին նվիրված տաղավար:

Հաշվի առնելով անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի կատարած գիտական աշխատանքների արդիականությունը, գիտական   եւ մանկավարժական մեծ փորձը, նրա աշխատությունների ամփոփագրերը ներառվել են XXղI Պեկինի միջազգային գրքի տոնավաճառ-2025-ի կատալոգում (հունիսի 18-22, Պեկին, Չինաստան):

Հարկ է նշել,որ Ս.Պապիկյանը հեղինակ է շուրջ 300 գիտական աշխատությունների եւ բազմաթիվ մենագրությունների: Նրա գիտական աշխատանքները դեռեւս Խորհրդային Միության տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Նա համաշխարհային ճանաչման արժանացած վաստակաշատ գիտնական է:

Նրա կողմից մշակվել են ջերմամատակարարման համակարգերի ռեժիմների ուսումնասիրության մի շարք արժեքավոր մեթոդներ, որոնք հնավորություն են տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ հաշվի առնելով ելակետային տվյալների անորոշությունը եւ ռեժիմային հարցեր: Մասնավորապես, հիմնավորել է ռեժիմների վերլուծության միջակայքային մեթոդը,  որը զգալիորեն հեշտացնում է իրականացնել ինժեներական հաշվարկները, հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում:

 Նրա գրչին են պատկանում` Հայաստանի ջրաղացները; Երեւան քաղաքի էներգետիկայի պատմությունը; Հայաստանի  եւ Արցախի գազամատակարարման պատմությունը, Երեւան քաղաքի փողոցների լուսավորության պատմությունը;  Արցախի էներգետիկան; Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը;   Հայաստանի էներգետիկայի պատմությունը  քառհատոր արժեքավոր գիտական մենագրությունները: Ս. Պապիկյանի էներգետիկայի բնագավառին  նվիրված ուսումնասիրություններն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, ուսումնասիրվող նյութի քաջ իմացությամբ: Դրանք առանձնանում են քննարկվող առարկայի հանդեպ թարմ եւ ինքնատիպ մոտեցումներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարո՛ն Հովհաննիսյան, երբ հրահանգեն ԵՊՀ դիմացից դրոշն իջեցնել ու տեղափոխվել ակադեմիական քաղաք, այդ ժամանակ կընդդիմանաք. չնայած այդ ժամանակ Դուք ԵՊՀ ռեկտոր չեք լինի

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական