Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սպարապետի աչքերն էին ասում՝ Արցախը պիտի մե՛րը լինի, մե՛րը

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

 Մեր իրավաբան հարեւանը  բանալին մի քանի անգամ կողպեքի մեջ արագ-արագ պտտեց ու ներս մտավ: Երկու րոպե անց դուրս եկավ տնից: Բակում նրան սպասում էին մեր շենքի մյուս տղամարդիկ:

Ցույցի էին գնում՝ Թատերական հրապարակ: Իսկ մենք՝ երեխաներս, բակով մեկ ձայններս գցած, շենքի շուրջը պտույտ անելով, գոռում էինք՝

Ղարաբաղը մերն է,

Բայց թուրքերի ձեռն է,

Հելնեմ Մասիսի գագաթին,

Թքեմ թուրքի ճակատին:

Ինքներս էլ չէինք հասկանում՝ ինչ ենք ասում, որտեղի՞ց էինք լսել հանգավորված տողերը: Բայց կոկորդ պատռելով՝ գոռում էինք, իսկ կանայք մեզ քաջալերում էին ու ավելի բարձր գոռացողին կոնֆետներ տալիս:

Երեկոյան ամբողջ շենքը հեռուստացույցով նույն ալիքի  նույն հաղորդումն էր նայում՝ «Լուրեր»: Էկրանին «սովետի քարտեզը» ճակատին Գորբաչովն էր, ամբիոնից ելույթ էին ունենում  մտավորականները՝ Հենրիկ Իգիթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Ռաֆայել Իշխանյանը: Մեր հարեւաններն առանձնհատուկ վերաբերմունք ունեին Խաչիկ Ստամբոլցյանի  նկատմամբ: Նրան պաշտամունքի առարկա էին դարձրել: Միայն Էլմիրա տատին էր էկրանին չանչ անում ու փսփսում՝ փռչոտ, քո խաղերը հետո ենք իմանալու:

Կարճ ժամանակ անց ամբողջ շենքին, թաղին հեռուստաէկրանների առաջ էր հավաքում Վազգեն Սարգսյանը: Նրա մարտակոչից հետո մեր շենքի տղամարդիկ ավելի էին ոգեւորվել, քաղաքական վերլուծություններից անցել էին Արցախն ազատագրելու մարտավարական խորհրդավության ու վիճաբանության: Լեռնային ու Դաշտային Արցախների քարտեզները փռում էին մեր բակի՝ թիթեղյա կանաչ կտուրով տաղավարի սեղանին, մատիտը ձեռքներն առնում ու….

Ղարաբաղն ու Ղարաբաղի հարցը մխրճվել էր մեր առօրյա: Դպրոցի դասերի առաջին 20 րոպեն Ղարաբաղի ազտագրմանն էր նվիրվում: Ուսուցիչներն ու աշակերտներս մեր իմացած տեղեկություններով կիսվում էինք, ռուսերեն ու հայերեն հրատարակվող թերթերի հոդվածները բարձրաձայն կարդում, որ բոլորն իմանան՝ ինչ է կատարվում Արցախում, ու ինչ է որոշել քանդվող Կրեմլը:

Մի քիչ էլ անցավ…

13 հարկ ոտքով բարձրացա. լույս չունեինք: Պատուհանից նորից նայեցի մեր փողոցի հեռագրասյուներին կապված սեւ ժապավենին՝ «Արո 25»:

Հայ ժողովուրդն Արցախն էր ազատագրում՝ ամեն օր փողոցներում սեւ ժապավաններ կապելով, մեկը մյուսին գույժ հայտնելով, թե այսինչի տղային էլ փակ դագաղով բերեցին: Մեր տներում մութ էր, մեր ծնողներն ուտելիքի պահարանի դռները վախվխելով էին բաց անում:

Հայրս, չգիտեմ որտեղից, մի պարկ ալյուր բերեց, մայրս անուշաբույր հաց թխեց, երկու օր մեր ամբողջ շենքը որդնած, մկնագույն ու մկնահամ  հացի փոխարեն սպիտակ, փրփուր հաց կերավ:

Շենքի տղամարդիկ հավաքվեցին, գնացին Առինջ գյուղ, որտեղ հոսանքը չէր անջատվում՝  սպարապետ Վազգան Սարգսյանի ելույթը լսելու:

Ամբողջ շենքն արթնանում ու քնում էր Արցախն ազատագրելու փափագով: Հարեւաններով մեր տան եղածից կապոց պատրաստեցինք՝ մեջը քիչ թե շատ նոր շորուկոշիկ, պահածոներ, բինտ ու բամբակ, ձվի ու կաթի փոշի, հայրենասիրական երգերի ձայներիզներ, խաղալիքներ, մի քիչ օգտագործած օծանելիք, սիրառատ, հուզառատ նամակներ, եւ ուղարկեցինք Արցախ:

Հայաստանի սահմաններում էլ էր պատերազմ, Արցախում էլ: Շուշին դեռ ազատագրված չէր:

Մեր տանը, բացի 6 հոգանոց մեր ընտանիքից, ապրում էր եւս 3 ընտանիք՝ ռումբերի, «Գրադի» հարվածներից փրկված կանայք ու երեխաներ: Մինչեւ հիմա չեմ կարողացել պարզել, թե մայրս 26 հոգու համար ինչպե՞ս էր ամեն օր կերակուր պատրաստում՝ ժպիտն ու սերը դեմքին: Որտեղի՞ց էր ճարում յուղն ու ձեթը, կարտոֆիլն ու…. միսը:

Նա էլ իր խրամատում էր կռվում, որ Արցախն ազատագրվի:

Մեր շենքի տղամարդկանց սկսեցինք հազվադեպ տեսնել, Արցախ էին գնում, ամիսներով անհետանում, հետո հայտնվում, իրար տուն գնում, մեծ-մեծ պայուսակներ փոխանակում, իրար ականջի փսփսում, շենքի կանանց խիստ հայացքով սաստում, թե՝ ձեր տեղը մնացեք, ոչինչ մի հարցրեք:

Հորեղբորս տարան եռամսյա հավաքների, բայց նա Արցախում մնաց շատ ավելի երկար: Կինն ու երեք երեխաները սկզբի օրերին շվարել էին:  Ամիսներ շարունակ՝ ոչ մի լուր նրանից: Չէինք հուսահատվում, հավատում էինք, որ կկռվի, կգա, անպայման կգա, որովհետեւ ողջ մնալով էլ են Արցախն ազատագրում ու հաղթում:

Այդպես էլ եղավ:

Ամեն ընտանիք՝ իր հարեւաններով, հարազատներով, ազգուտակով, աշխատում էր, դեսուդեն ընկնում, որ մի երկու կոպեկ փող տուն տանի, բուհ ընդունվում, սպորտում առաջին տեղը գրավում, «Վարդանանքն» ու «Հայոց բերդը» կարդում, այբուբենը սովորում, մոմի լույսի տակ շոր կարում, նավթավառի վրա տորթ թխում, աղջիկ ու տղա ամուսնացնում, մի հացը 7 տող բաժանում, մի բաժակ շաքարավազով երկու ամիս թեյ խմում, կաթի փոշով մածուն մերում, որ Արցախը մե՛րը լինի:

Ու լսում էինք Վազգեն Սարգսյանի մարտակոչը, հուժկու խոսքը, տեսնում նրա աչքերի կայծը, հաստատակամ հայացքը, որն ասում էր՝ Արցախը պիտի մե՛րը լինի, մե՛րը:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

Ով ինչպե՞ս կմոտենա տարածաշրջանի եռացող կաթսային

Հաջորդ գրառումը

Մ. Նահանգներն արդեն դիրքավորվո՞ւմ է Կովկասում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մ. Նահանգներն արդեն դիրքավորվո՞ւմ է Կովկասում

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական