Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուտ խոստումներ տալուց առաջ մաթեմատիկա սովորեք

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչների մի մասը մաթեմատիկական տարրական հաշվարկներ կատարել չի կարողանում: Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի 40 ու 40 հազար հետկտարի հայտնի պատմությունից հետո այժմ էլ Երեւանի քաղաքապետի աթոռին հայտնվելու անսանձ ցանկություն ունեցող Տիգրան Ավինյանն է գյուտ արել: Պարոն փոխքաղաքապետը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին շտապել է տեղեկացնել, որ 48 ամսից Երեւանի Մետրոպոլիտենի նոր կայարանը պատրաստ կլինի: Հստակեցրել է՝ այսինքն երկու տարուց: Ավինյանի թույլ տված սխալը միայն ժամեր անց կառավարությունից են շտկել ու բացատրել՝ շփոթմունք է եղել: Փաշինյանի իշխանության համար ասես նորմա է՝ ոտքի վրա սխալներ թույլ տալ, ապա դրանք ընդհուպ մի քանի անգամ շտկել ու ասել՝ շփոթմունք է եղել: Շփոթմունքի տրամաբանությունից է բխում, երեւի, Տիգրան Ավինյանի մեկ այլ խոստում, թե այս տարվա մարտի մեկից նոր տեսակի ավտոբուսներ են շահագործվելու: Այսօր արդեն մարտի երեքն է, բայց փոխքաղաքապետը չի էլ շտապում պարզաբանել՝ ո՞ւր մնացին գերմանական «MAN» մակնիշի ավտոբուսները:

Նույն տրաբանությամբ ու առանց ամոթի զգացումի՝ Փաշինյանն ու թիմակիցները, կառավարության կաբինետում տեղավորվելուց հետո, պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարում են, թե Մետրոպոլիտենի նոր կայարանը շուտով կշահագործվի: Շուտովը 4 տարի է, իսկ այժմ, փաստորեն, որոշել են փոքր-ինչ ավելի երկարաժամկետ կտրվածքով ստել մարդկանց:

Քաղաքապետարանի նախկին մեկ այլ պաշտոնյա էլ, որ բավական հաջողած երգահան է, իր արեւով էր երդվում, թե դեպի Նորքի զանգվածներ տանող ճոպանուղին կշահագործվի: Ճոպանուղու մասին սին խոստումների հակառակ կողմը սակայն այն է, որ երեւանցիները Մյասնիկյան փողոցում ժամերով խցանումների մեջ են մնում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պավարոտտի» մրցանակակիր հայ երիտասարդ բասը՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հաջորդ գրառումը

Վերջապես մի փաստաթուղթ, որը կարող է որպես զենք ծառայել Հայաստանի համար

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Վերջապես մի փաստաթուղթ, որը կարող է որպես զենք ծառայել Հայաստանի համար

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական...

ԿարդալDetails

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

20/09/2025

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական