Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերգո Երիցյանի հիշատակին

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սերգո Երիցյանի կենսագրության, անցած ճանապարհի ձեռքբերումներին չեմ անդրադառնա:

Չեմ անդրադառնա նաեւ նրա պաշտոններին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական, Լեզվի պետական տեսչության ղեկավար…

Թերեւս մեր իրականության մեջ չլինի այնքան բազմաֆունկցիոնալ մարդ, ինչպիսին Սերգո Երիցյանն էր՝ բանասիրություն, հեռուստատեսություն, ժուռնալիստիկա, վավերագրական ֆիլմեր, գրահրատարակչություն, միջազգային կապեր, արխիվագիտություն, հայագիտություն. նա ամենուր էր: Նրա գործընկերներն են փաստում՝ Սերգոյի նման աշխատասեր, գործունյա, նախաձեռնող երկրորդ մեկին չենք ճանաչում, նա մեզ վարակում էր իր այդ ունակություններով, երբեք չէր թողնի, որ այս պահին կատարվելիք գործը վաղվան թողնենք, որովհետեւ վաղվա համար նա արդեն ծրագրրել էր՝ ինչ պիտի անի, ու ինչ պիտի մենք անենք:

Ինքս եմ բազմաթիվ առիթներ ունեցել՝ տեսնելու, թե ինչպես էր Սերգո Եիցյանն օրը բաժանում միմյանց հետ ոլորտային որեւէ կապ չունեցող գործերի միջև: Առավոտյան՝ հրատարակչատուն, որպեսզի անձամբ տեսներ՝ հրատարակվելիք գիրքը որ փուլում է, կեսօրին՝ քանդակագործի արվեստանոց՝ հետեւելու տեղադրվելիք արձանի էսքիզն ավարտվե՞լ է, կեսօրից քիչ անց՝ բուհ. ուսանողներին պետք է ուղղորդեր դիպլոմային աշխատանքների թեմաները ճիշտ ընտրել, ժամը 14:00-ին չինացիների հետ հանդիպում ունի. երեւանյան դպրոցներից մեկում հայ-չինական բարեկամության օրեր է կազմակերպելու, ժամը 17:00-ին ֆիլմի մոնտաժին պետք  ներկա լինի, երեկոյան հանդիպում ունի տենտեսագետ ընկերոջ հետ. ու ոչ մի անգամ, ոչ մի տեղից չէր ուշանում, ամեն ինչ հասցնում էր:

Սերգո Երիցյան մտավորական-հանրային գործչի բազմաֆունկցիոնալությանը ծանոթանալուց շատ ավելի առաջ, նրան ճանաչել եմ որպես հեռուստալրագրողի, հետո՝ դասախոսի:

1990-ականների անլույս տարիներին Սերգո Երիցյանը «Կարծիք» հաղորդաշարն էր պատրաստում ու եթեր հեռարձակում:

«Կարծիք». այս խորագիրն արդեն իսկ համարձակ նորություն էր, որովհետեւ հեղինակը մեծ մասամբ եթեր էր տրամադրում երկիրն ու պետությունն իր ուսերին պահող հայ չարքաշ մարդուն՝ գյուղացուն, բանվորին, շինարարին, խառատին, ատաղձագործին…

Սերգո Երիցյանն այս հաղորդաշարով կարեւորում էր շարքային հայ մարդուն, գրքեր չգրած, պաշտոն չվարած, պատ ծակող ազգանուն չունեցող մարդն ինքն իրեն տեսավ կապույտ էկրանից ու իրեն արժևորված զգաց:

Տարիներ հետո, ես էլ լրագրող դարձա, Կոտայքի գյուղերից մեկում նկարահանում էի անում, մի պապի մոտեցավ: «Էս Սերգոյի «Կարծիք» հաղորդումն է՞»,- հարցրեց:

Պատասխանեցի՝ ոչ, ուրիշ հեռուստատեսությունից ենք:

Ասաց՝ Սերգոյի հետ աշխատող ջահել լրագրողներից մեկին նմանեցրի:

Սերգո Երիցյանն ամեն ինչ անում էր, որ իրենից հետո լրագրողների լավ սերունդ թողնի: Դրա  համար էլ  նկարահանումների ժամանակ իր հետ ուսանողների կամ սկսնակ լրագրողների էր տանում, որպեսզի հմտություններն ու փորձառությունը նրանք հենց նկարահանման վայրում ձեռք բերեն:

Պապին  շարունակեց՝ մենակ Սերգոն է, որ թողնում է մարդիկ երկար խոսեն, ինչ ուզեն՝ ասեն, չի կտրում, չի մոնտաժում: Մեր գյուղ եկավ, ինձ էլ խոսեցրեց, ասացի՝ հորդ Աստծուն մեռնեմ, գյուղի ճամփեքի համար իշխանություններին ինչ թուքումոր տվել եմ, հանկարծ չկտրես-դեն գցես: Խոստացավ՝ չի կտրի:

Հաղորդումը նայեցի՝ ծայրից ծայր խոսքս պահել էր, մալադեց:

Պապիկի խոսքն ականջիս օղ արեցի, հետագայում, երբ գյուղացիների, չարքաշ մարդկանց հետ հարցազրույց էի անում, աշխատում էի նրանց խոսքը չմոնտաժել: Սերգո Երիցյանի մասնագիտական հարգանքը պարզ ու հասարակ մարդկանց նկատմամբ ինձ համար էլ ուղեցույց դարձավ: Մոնտաժի սենյակ մտնելիս ինձ համար կարգավորիչ աշխատաոճ դարձրի՝ ռեպորտաժներում հեղինակային խոսքդ կրճատիր, նվազագույնի հասցրու, փոխարենը՝ եթերը տրամադրիր աշխատավոր մարդուն:

Զրույցներից մեկի ժամանակ ասաց. «Չինաստան եմ գնալու. հայ-չինական բարեկամական կապերը պիտի ավելի ջերմ դառնան: Բայց ավելի շատ գիտե՞ս՝ ինչու եմ գնում. խոստացել են ինձ օգնել՝ հայկական հետքեր գտնեմ Չինաստանում:

Գնաց,  հայկական հետքերը գտավ, վերադարձավ, գիրք գրեց:

ՆԱԻՐ ՅԱՆ

Ցավակցություն

Սերգո Երիցյանի մահվան կապակցությամբ «Ազգ»ի խմբագրությունը խորապես ցավակցում է տիկնոջը՝ տիկին Կարինե Տիտանյանին, զավակներին, մյուս հարազատներին, գործընկերներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոք երաժշտություն. Արմեն Գրիգորյանի երգերը՝ վեց լեզուներով

Հաջորդ գրառումը

Դերսի՜մ…

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Դերսի՜մ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական