Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դերսի՜մ…

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

«Մութ ամպեր էին երկնքում, արեւն անհետացել էր այլեւս, …ժողովուրդը հուսահատ էր ու անօգնական. նախ հավաքեցին ու ձերբակալեցին նշանավորներին՝ գրագետ մարդկանց՝ գլուխը կտրեցին մարմնից… Այդ օրը արեւ չծագեց, եկեղեցիների զանգերը չղողանջեցին…Մունզուրը ներկվեց արյունով… Իմ արյունակիցը երկնքում տեսավ ինքնաթիռներ, որ երբեք չէր տեսել ու ռումբեր… Ընտանիքներ քանդվեցին, կանայք, իրենց պատիվը պահելու համար՝ նետվեցին ժայռերից, ուրիշները փախան քարանձավներ ու ամիսներով սնվում էին միայն ցորենով՝ առանց ջրի, մայրերի կրծերից կաթ չէր հոսում: Շատ ընտանիքներ բնաջնջվեցին, նախքան երբեւէ նորից հանդիպելը: Որբ աղջիկներին որդեգրեցին ընտանիքներ, որոնց հավատալիքներն ու մշակույթը նրանց օտար էր, բայց նրանց ազնիվ արյունը շարունակում էր հոսել երակներում: Ահա՝ թե ինչու մենք երբեք չենք ժպտում, ու մեր ողբից անցյալի հոտ է գալիս… Մեր ողբն այսպես վերածվեց խռովության, մեր ողբից դառը հոտ է գալիս…»:

Գարո ՕԼԳԱՐ

1938 թվականի Դերսիմի կոտորածների վերհուշը

 Դերսիմն իմ կյանք «ներխուժեց» ու մեկընդմիշտ հաստատվեց շատ անսպասելի, «լոքդաունի» նախօրեին, ՖԲ-ի էջից՝ ԳԱՐՈ ՕԼԳԱՐ անունով պոլսաբնակ մեր հայրենակցի հաղորրդումներից, որ շատ պատահական աչքովս ընկան… Նախախնամություն էր երեւի՝ կորոնավիրուսի հետեւանքով արգելափակումներից ու տանը «բանտարկվելուց» խենթանալու փոխարեն առիթ ունեի ժամերով հիանալ  Երկիր մոլորակի այս հրաշալի, մինչ այդ ինձ անհայտ, այնքան մոտիկ  ու այնքան հեռու անկյունով, որը ոչ շատ հեռու անցյալում մեր պատմական Հայրենիքի մի կտորն էր, այժմ  Թուրքիայի Թունջելի՝ Դերսիմ մարզն է՝ վերանվանումը 1936 թվականից է: Նրա գեղագեղ լեռնային համայնապատկերներն  բազմաթիվ էին Գարոյի էջում… Մակագրությունները, բացատրությունները թուրքերեն էին: Տեքստերը հասկանալու համար դիմում էի GOOGLE-ին, թեեւ թարգմանություններն երբեմն ընդհանրապես հասկանալի չէին: Փորձեցի Դերսիմի պատմության մասին տեղեկություններ փնտրել հասանելի աղբյուրներում՝ հանրագիտարաններում,  Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հատորներում: Զարմանքով հաշվարկեցի, որ դրանք երկու էջ էլ չեն կազմի…

Օգնության եկան մի շարք գիտական եւ ընդհանրական հոդվածներ, որոնք, որոշակի համառություն գործադրելու արդյունքում, կարելի է գտնել համացանցում:

Դերսիմը պատմական Հայաստանի Ծոփաց աշխարհն է, որի հյուսիսում՝ Եկեղյաց գավառում էին գտնվում Անահիտի, Միհրի եւ Արամազդի տաճարները: Ինձ անասելի գորովեց այն, որ 7-9 դարերում Պավլիկյաններից շատերը հետապնդումներից փախել, պատսպարվել են Դերսիմի անառիկ լեռներում: 19-րդ դարում Դերսիմի հայ բնակչության կողքին ապրել են ալեւիները , քրդական տարբեր ցեղեր: Նրանք հայերի հետ  միասին  քանիցս ենթարկվել են տեղահանումների եւ  կոտորածների: Թուրքական կառավարությունը իրեն հատուկ ոճով հայերի դեմ է լարել այլազգիներին, երբեմն՝ հաջողելով, երբեմն՝ անարդյունք:  Դերսիմի վերջին կոտորածը տեղի ունեցավ  1938-ին: Սպանվեցին տասնյակ հազարավոր դերսիմցիներ,  փրկվածների մի ստվար մասը արտագաղթեց Եվրոպա:

Ասլհանը՝ զավակներով: Առաջին անգամ՝ Պոլիսում, 1970: Ձախից առաջինը՝ Գարոն:

Գարոն՝ առանց վերապահության, Դերսիմի անցյալի կորուսյալ համբավը տարածող, նրա սուգն անող ու Դերսիմը դույզն ինչ հայացնելու հույս տածողն ու գործիչն է:  Արյան կանչը նրան հանգիստ չի տալիս արդեն հինգ տասնամյակից ավելի, այնքան՝ ինչքան ապրում է նա:

Պոլսի Գարակեոզյան որբանոցի հինգ դասարանի տված կրթությունը նա լրացրել է դժվար   կյանքի դասերով, մտապահելով, հաճախ նաեւ թղթին տալով այն բոլոր պատմությունները, որ լսել է տարբեր մարդկանցից, որոնք վերաբերում են Դերսիմին, իր ընտանիքին: Անմիջական ու լսելի են այդ տխուր, տառապալի պատմությունները: Դրանք ունկնդրին դնում են փակուղու մեջ, ու շնչահեղձ մտածում ես՝ ի՞նչ ուժ, մղում, կամ՝ թե՝ հավատք պետք է ունենա մարդը, որպեսզի այդքան փորձանքներից հետո ցանկանա ապրել ու շարունակի ապրել եւ հիմնականում՝ այն միջավայրում ու մարդկանց շրջապատում, որոնք, եթե մասնակցություն չեն ունեցել, ապա առնվազն լուռ ականատեսել են պետական ոճիրը… Գարոյի պատմությունները թեեւ վավերագրական են, սակայն էպիկական հնչեղություն ունեն: Միայն թե նրա «էպոսում» առայժմ չարն է շարունակում հաղթել…

Գարոն՝ դերսիմցի տատիկի հետ:

Ծնվել է Դերսիմում՝ Խորեն Բոյաջյանի եւ Ասլհանի ընտանիքում: Խորենը 1915-ի օրհասին  ընտանիքից միակ փրկվածն էր: Մայրը՝ Ասլհանը հորից փոքր էր 28 տարով:  Ծնողներն 12-ամյա աղջկան շտապել էին ամուսնացնել, որպեսզի այլազգու բաժին չդառնա՝ «թուրքերը չփախցնեն»: Ընտանիքում 11 երեխա էր ծնվել, որոնցից  միայն վեցը հասան հասուն տարիքի, ընտանիք կազմեցին: Մայրը անխոնջ ծառայեց ընտանիքին, ուրիշների համար մաքրութուն անելով, ուտեստներ պատրաստելով: Մանկատանն անցկացրած տարիներին Գարոն տարին երեք անգամ միայն կարող էր տեսնել մորը, մնացյալ ժամանակը ծնողին հանդիպելու երազանքով էր տառապում, որն այլեւս  հիվանդություն էր… Նրան ՝ թրքախոս մանուկին, այնտեղ տեղավորել էին բարեկամները, որպեսզի հայերեն սովորի: Պայմանների սղությունն էր պատճառը, որ Գարոն չշարունակեց ուսումը, սակայն իմաստուն ու իմաստասեր լինելու համար միշտ չէ, որ համալսարաններ ու ակադեմիաներ են անհրաժեշտ:

Հակոբ Մնձուրու անվան կողքին Դերսիմն ինձ համար զուգորդվում է  Գարոյի հետ, որ ամայի դաշտում, որտեղից ասես՝ ծիլ տված հույս է, դեպի ո ւմ ձգվում  են հայկական արմատներ իրենց մեջ փնտրող ալեւիները, քրդերը:

Գարոն զարմանում է Հայկական պետության ազգային կույր քաղաքականությունից, այն է՝ որպեսզի ժամանկակից Թուրքիայի հայի հետնորդ  բնակիչը հայ ճանաչվի, պարտավոր է Աստվածաշնչի վեց ամսվա ստացիորնար կամ՝ հեռակա կուրսեր անցնի ու միայն այս ճանապարհով եկեղեցու համաձայնությունը ստանա, վերջինս իր հերթին կբարեխոսի Հայաստանի համապատասխան մարմիններին այս խնդիրը դրական լուծելու համար…

Հեյ, ձայն եմ տալիս՝ 22-րդ դար, հայալեզու չինովնիկներ, դուք գիտակի՞ց եք…
Բոլորովին վերջերս Գարո Օլգարը բեյրութաբնակ դերսիմցիների ժառանգների հրավերով եղավ Բեյրութում, պատմեց իր՝ Դերսիմ  կատարած ամենամյա այցելությունների մասին: « Այցելություններիս, մի ոտքս իմն է, մյուսն՝ հանգուցյալ նախնիներինս, մի աչքս իմն է, մյուսը՝նրանցը, ու նրանք քայլում են ինձ հետ հայացք ձգում Դերսիմին»,- ասում է Գարոն:

Հանդիպումներն այդ ջերմ էին եւ արդյունավետ: Նրանք պիտի շարունակվեն, նաեւ Դերսիմի հողի վրա: Հայրենադարձությունն ու արմատներին՝ վերադարձը սկսվում է նաեւ այսպես:

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Բալթյան «Կռունկը» 10 տարեկան է

Հաջորդ գրառումը

Շնորհանդես

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Շնորհանդես

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական