Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սարդարապատի հուշամահալիրի թանգարանում առաջին անգամ ցուցադրվում է Զորավար Անդրանիկի սուրը

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրկին այցելում եմ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Ծաղիկներ եմ խոնարհում մեր հերոսների հիշատակի համար: Այցելում եմ հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանը կառուցվել է 1978 թվականին` 1918  թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի հերոսամարտի վայրում, ուր հայ զինվորները համառ պայքարի շնորհիվ փայլուն հաղթանակ տարան թուրքական զորքի նկատմամբ:

Զրուցում եմ տնօրեն Կարեն Փահլեւանյանի հետ:

Ունենք թանգարանային շուրջ 75 հազար ցուցանմուշներ, որոնց երեք տոկոսից ավելին ցուցադրված են ցուցասրահներում, իսկ մնացածը պահոցներում են: Ցուցադրությունները անընդհատ փոփոխվում են: Թանգարանը համալրվում է նոր նյութերով, տեղի են ունենում նոր ժամանակավոր ցուցադրություններ:

– Հարկ է նշել, որ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում գործում է 4 ժամանակավոր ցուցադրություն, իսկ մայիսյան հերասամարտին նվիրված ցուցադրությունում ունենք 14 ցուցանմուշներ: Առաջին անգամ ցուցադրվում են զորավար Անդրանիկի անձնական իրերը, մասնավորապես նրա  մարտական սուրը, աստվածաշունչը,նագանը եւ այլն: Այն ժամանակավոր ցուցադրության կարգավիճակ ունի,որը բերում է հավելյալ հոսքեր: Այցելունների մոտ 60 տոկոսը դպրոցականներ են,կան նաեւ զբոսաշրջիկներ,- զրույցի ընթացքում ասաց Կ. Փահլեւանյանը:              

Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարի դարից մինչեւ մեր օրեր: Այն պարունակում է որսորդական եւ աշխատանքային պարզունակ գործիքներ, խեցեգործության, քարագործության, մետաղագործության եզակի նմուշներ, ժայռապատկերների կրկնօրինակներ, կենցաղային եւ ծիսական անոթներ, զենքեր, զարդեր եւ զանազան այլ առարկաներ:

Հավաքածուները ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ:

Այստեղ աշխատում են երիտասարդ, իրենց գործին  անչափ նվիրված  մասնագետներ` հասարակայնության հետ կապերի եւ զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արփի Այվազյանը, տնօրենի օգնական Մանյա Ղազարյանը, զարգացման ծրագրերի մասնագետ Նելլի Նիկողոսյանը եւ այլք: Հաճախ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Օրինակ՝ նվիրված գաթայի պատրաստմանը եւ այլն:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի  բնագիտության ակադեմիայի  պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշտպանեցին ավարտական աշխատանքները

Հաջորդ գրառումը

Նոր գրքեր

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Նոր գրքեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական