Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Շահմուրադյան. «Անկարելի է գումարով գնահատել այն, ինչ մենք կորցրել ենք»

25/03/2022
- 25 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(Ս. Շահմուրադյան. 1990-1992 թ.թ. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր: «Գրական թերթում» պարբերաբար լուսաբանել է Սումգայիթյան ջարդերի մոսկովյան դատավարությունը, արդյունքում՝ հեղինակել «Սումգայիթյան ողբերգություն ականատեսների վկայությամբ» գիրքը: Ղարաբաղյան շարժման եւ Արցախյան առաջին պատերազմի տարիներին մամուլում հրապարակել է շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ: Բազմիցս մասնակցել է մարտական թեժ գործողություններին, զոհվել 1992-ի սեպտեմբերի 11-ին՝ Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրման ժամանակ: Հետմահու պարգեւատրվել է Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանով):

1915 թվական, Մեծ եղեռն, Արեւմտյան Հայաստան բառերը բավական են, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ սարսուռ զգա, խորանա ինքն իր մեջ, մնա մեն-մենակ: Այդ մեծ ցավը, որ հետապնդում է մեզ, շատ ինտիմ ցավ է, եւ սովորաբար, հայ մարդը դրա մասին ուրիշին չի պատմում, թողնում է այն միայն իրեն:

10 տարեկան էի, երբ 1965 թվականի իրադարձությունները եղան, եւ մենք առաջին անգամ բարձրաձայն արտահայտեցինք մեր ցասումը, մեր ցավը: 10 տարեկանից ի վեր գրեթե ամեն պահ այդ ցավը հետապնդում է ինձ, եւ ես փորձում եմ ելք գտնել: Կա՞ արդյոք ելքը, ի՞նչ անել: Հաշտվե՞լ այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը ընդմիշտ, հուսա՞լ, որ կգա մի ժամանակ, երբ մենք հնարավորություն կունենանք վերադարձնել մեր այդ հայրենիքը: Ամեն ինչ անորոշ է, իսկ հիմա՝ այս պահին մենք դատապարտված ենք տառապելու:

Մի անգամ, չեմ հիշում ո՛ր ուսումնասիրողի մոտ տեսա մի մեծ թիվ մեր կորուստների: Ուսումնասիրողը փորձել էր գնահատել, թե ինչ կորուստներ ենք մենք ունեցել՝ կորցնելով Արեւմտյան Հայաստանը՝ մեր պատմական հայրենիքի մեծագույն մասը եւ տալով 2 միլիոն զոհ: Մի քանի միլիարդ ֆրանկ էր գնահատել մեր կորստի չափը, եւ ես, ճիշտն ասած, ցնցվեցի՝ ինչպե՞ս թե: Կարելի՞ է գնահատել գումարով այն, ինչ մենք կորցրել ենք: Մի աղբյուրը, մի փոքրիկ ձորակը, երկու ծառը, ինձ թվում է, ավելի թանկ են, քան աշխարհի ամբողջ գանձերը: Մարդ կարող է ստեղծել ամեն ինչ իր ձեռքով եւ մտքով, բայց երբեք չի կարող կերտել հող, այն էլ՝ ինչպիսի՜ հող: Մենք կորցրել ենք մեր բնօրրանը, մեր հայրենիքը, ուր այդքա՜ն, այդքա՜ն սերունդներ են ապրել, աշխատել, ստեղծագործել: Մենք թողել ենք այնտեղ մեր պապերի գերեզմանները, մեր նախնիների շիրիմները, մեր վանքերը, մենք թողել ենք մեր հայրենիքը: Եվ ահա, դատապարտված ենք ամեն օր տեսնել մեր մեծ կորուստը եւս՝ Մասիս սարը:

6 տարեկան տղաս հարցնում է, թե ինչպես են թուրքերը Մասիս սարը տարել մեզնից այնտեղ՝ իրենց մոտ: Նա կմեծանա եւ ամեն ինչ կիմանա: Եվ այդ ցավը գենետիկորեն կանցնի նաեւ իրեն: Բայց մինչեւ ե՞րբ: Աշխարհի պետությունները զբաղված են իրենց առաջընթացով, կյանքը շարունակվում է, մինչդեռ մենք դատապարտված ենք կրելու այդ տանջանքի խաչը:

Հիմա մենք շատ ենք խոսում հայ-թուրքական հարաբերությունների մասին, եւ նույնիսկ այն գաղափարը, որ մենք կարող ենք նստել թուրքերի հետ բանակցության սեղանի շուրջ, կարծես թե վիրավորական է: Բայց սա արդեն ուրիշ խնդիր է. սա արդեն տնտեսական-քաղաքական խնդիր է, ազգի գոյատեւման խնդիր է: Բայց բանակցելով թուրքերի հետ տնտեսական թե առեւտրական հարցերի շուրջ, ձգտելով հաստատել երկու հարեւան պետությունների միջեւ նորմալ հարաբերություններ (որովհետեւ, պնդում են ոմանք, այդպես է պահանջում Հայաստանի, հայ ժողովրդի շահը), մենք երբեք չենք կարող մոռանալ այն, ինչ կատարվեց 1915 թվականին եւ հետագա մի քանի տարիներին: Երբեք ոչ մի պետություն չի կարող նորմավորել, չափավորել ժողովրդի վիշտը կամ հիշողությունը:

Ուրեմն ես ցանկանում եմ, որ մարդիկ շատ լավ հասկանան. այսօր պետական մակարդակով ձգտելով նորմալ տնտեսական կապեր հաստատել հարեւան Թուրքիայի հետ, մենք բնավ մտադրություն չունենք քաղաքական կամ բարոյական զիջումներ կատարելու: Դրա իրավունքը ոչ ոք չունի: Բայց մենք արդեն այսօր պետք է մտածենք, թե ինչ կեցվածք պետք է ընդունենք՝ միգուցե կարգավորելով մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունները: Ես ցանկանում եմ շեշտել, որ պետք է հոգեբանորեն էլ պատրաստ լինենք այդ երկխոսությանը, եւ երբեք այդ բանակցությունները, դրանք լինեն թե՛ մասնավոր զրույցներ, թե՛ պաշտոնական, երբեք չպետք է վնասեն մեր ազգի արժանապատվությանը եւ ինքնասիրությանը:

Խոսելով մեր հայրենիք Արեւմտյան Հայաստանի մասին՝ ես, իհարկե, մտածում եմ նաեւ մեր սփյուռքի մասին, մեր ազգի կեսի մասին, որը ցրված է աշխարհով մեկ եւ չունի իր ոտքի տակ հարազատ հողը: Մանավանդ նրանք են ավելի ցավագին ընդունում գործող իշխանության դիքորոշումը հայ-թուրքական հարաբերություններում:

Չափից ավելի վտանգված է այսօր Հայաստանը, այսօր չափից դուրս բարդ են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, մենք, ասես, մարտնչում ենք միանգամից մի քանի ռազմաճակատում, եւ ոչ ոք իրավունք չի տվել բացելու մի նոր եւ ավելի ծանր ռազմաճակատ այս պայմաններում:

Մտածելով Արեւմտյան Հայաստանի մասին՝ ես չեմ կարող չանդրադառնալ Արցախին, որովհետեւ Արցախն այսօր ինձ համար հայրենի տարածք է, որն իր մեջ մարմնավորում, խորհրդանշում է բոլոր մեր կորուստները: Թե՛ Մուշը, որտեղ ապրել են իմ պապերը, թե՛ Կարինը, թե՛ Սասունը, թե՛ Ալաշկերտը: Ահավասիկ, վերջին մի խլյակը հայկական հողի՝ թշնամու ձեռքին, եւ այնտեղ հայեր են ապրում, ի տարբերություն Արեւմտյան Հայաստանի, հայկական դպրոցներ կան, հայ կյանքն է այնտեղ շարունակվում, եւ մենք, պայքարելով Արցախի համար, պետք է մտածենք, որ փրկում ենք կորստից վերջին այս հողակտորը:

ՏԵՂԵԿԱՆՔ. Սամվել Շահմուրադյանի՝ վերը բերված խոսքը հնչել է Հայաստանի  Հեռուստառադիոպետկոմի Երիտասարդական հաղորդումների խմբագրության 1991 թ. ապրիլի 24-ի ռադիոհաղորդման ընթացքում:

Նյութը տրամադրել է հաղորդման հեղինակ եւ խմբագիր ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետերբուրգցի մասնագետները կվերականգնեն Պալմիրայի «Հաղթական կամար»-ը

Հաջորդ գրառումը

Աիդա Ամիրխանյան. Պարը՝ նրա արյան մեջ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Աիդա Ամիրխանյան. Պարը՝ նրա արյան մեջ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական