Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռոք երաժշտություն. Արմեն Գրիգորյանի երգերը՝ վեց լեզուներով

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվաբնակ մեր հայրենակից, ճանաչված երաժիշտ, երգերի հեղինակ Արմեն Գրիգորյանի «Կրեմատորի» ռոք խումբը այս տարի նշում է ստեղծման 40-ամյակը: Դրա շրջանակներում խումբը հանդես է եկել մի շարք նշանակալի նախաձեռնություններով: Հունիսին լույս ընծայվեց խմբի «The Big One» բազմալեզու ալբոմը. սա ռուսական ռոքի պատմության մեջ թերեւս առաջին դեպքն է, երբ որեւէ խումբ թողարկում է տարբեր լեզուներով թարգմանված իր լավագույն երգերի ալբոմը: Գրիգորյանի 16 երգերն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն եւ չինարեն լեզուներով կատարում են հրավիրյալ օտարերկրյա երգիչները. Գործիքավորումները կատարել են խմբի ներկա եւ նախկին երաժիշտները եւ սեսիոն երաժիշտներ, ինչպես նաեւ՝ սիմֆոնիկ նվագախմբի լարային խումբը: Ըստ քննադատ Լիզա Ժուրավլյովայի («Զվուկ» պորտալ)՝ «անսովոր մեկնաբանություններով «Կրեմատորիի» երգերը նոր ժանրերի՝ ինչպիսիք են քանթրին եւ նույնիսկ դարք կաբարեն, թարմ գունավորում են ստացել, սակայն չեն կորցրել խմբի ճանաչելի հնչողությունը»: Ալբոմը թողարկվել է տարբեր ձեւաչափերով՝ թվային տարբերակ՝ սթրիմինգային ծառայությունների համար, խտասալիկ եւ վինիլային ձայնասկավառակ: Դրա ստեղծման համար կազմակերպվել է քրաուդֆանդինգ (նվիրահավաք), որի միջոցով խումբը հավաքել է 3 միլիոն ռուբլուց ավելի գումար: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը (2023 թ. հունիսի 6) ալբոմն անվանել է ամառվա սկզբի ամենաուշագրավ թողարկումներից մեկը:

Գրիգորյանը պատմում է, որ սկզբում որպես կանոն երաժշտությունն է գրում, իսկ խոսքերը հետո են գալիս, այդ պատճառով նրան միշտ հետաքրքրել է, թե ինչպես իր երգերը կինքնադրսեւորվեն այլ լեզուներով «հանդերձավորելու» դեպքում: Նա կարծում է, որ որոշ լեզուների ֆոնետիկ հնչողությունը կհարստացնի իր երգերը: Երգերի մեծ մասն անգլերեն է, դրանք կատարում է հոլիվուդյան դերասան եւ երգիչ Սթիվ Բենինգթոնը: Նրա ձայնն է հնչում նաեւ հայկական թեմայով ու հնչողությամբ ստեղծված «Արարատի ձյուները» երգում, որի պրոդյուսերն է ամերիկացի Քայլ Հոլանդը: Արդյունքում, ըստ քննադատների, երգը վերածվել է թախծոտ թավշյա բլյուզի: «Տձեւ Էլզան», որի մեջ հնչում է հայկական քոչարու փոփոխված կիթառային տարբերակը, եւս անգլերեն է: Իսկ «Դոն Պեդրոն» ձայնագրվել է Մեքսիկայում՝ տեղացի օպերային բասի կողմից: «Չինական տանկը», ինչպես եւ սպասելի է, կատարվել է հյուսիս-չինական բարբառով, որն առավել հայտնի է մանդարին անվանմամբ:

Բացի այդ, խումբը պատրաստվում է թողարկել «Քաղցր Էլվիս» նոր երգերի ալբոմը եւ 40 տարվա լավագույն երգերի ընտրանին: Առաջիկայում սպասվում է Ջորջ Օրուելի վիպակի մոտիվներով Արմեն Գրիգորյանի «Անասնաֆերմայի պատրանքները» դասական բալետի թողարկումը: Բացի այդ, «Կրեմատորին» օգոստոսին կայանալիք տարվա կարեւորագույն ռուսաստանյան երաժշտական իրադարձություններից մեկի՝ «Չեռնոզյոմ» ռոք փառատոնի առաջատարներից է լինելու:

«Կրեմատորին» (թարգմանաբար՝ դիակիզարան) գոյություն ունի 1983 թվականից, այդ ընթացքում թողարկել է տասնյակ ստուդիական եւ համերգային ալբոմներ: Այն Ռուսաստանում հայտնի է նաեւ «Աշխարհի ամենաուրախ համույթ» անվանմամբ (երգերից մեկի վերնագիրն է):

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային սիմպոզիում Երեւանում

Հաջորդ գրառումը

Սերգո Երիցյանի հիշատակին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Սերգո Երիցյանի հիշատակին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական