Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ-ի 103-ամյա տարեդարձը

Սուրեն Սարգսյան
04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
13
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առանց տոնի եւ տոնակատարության, առանց հանդիսանքային տրամադրության, Ռամկավար Ազատական կուսակցությունն այսօր, 2024 թ. հոկտեմբերի 1-ին, արձանագրում է իր հիմնադրման 103-ամյակը: 1921 թ. այդ օրը, հաղթական բանակների կողմից գրավված Կ.Պոլսում, նախկին Արմենական, Հայ Սահմանադրական ռամկավար, Գաղափարակցական, Վերակազմյալ Հնչակյան, Հայ Ժողովրդական եւ այլ կառույցներ համաձուլվելով՝ հռչակեցին կազմությունը նոր՝ ՌԱԿ-ի: Հոբելյանը կրկին նոր մտորումների առիթ է տալիս:
Հայաստանն ու հայ ժողովուրդը կրկին հայտնվել են աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում: Հերթական անգամ վտանգված են հայոց պետականությունն ու հայ ժողովրդի լինելիությունը: Իսկ մեր իշխանություններն զբաղված են տարատեսակ փառատոններ ու հեծանվավազքեր կազմակերպելով, տարօրինակ, ոչինչ չասող ու ոչ մի օգուտ չտվող շրջագայություններով եւ ըստ էության սրանից-նրանից խաղաղություն մուրալով:

Երկրի ներսում էլ քաղաքական անդորր է: Հիմնական գործող քաղաքական կառույցները՝ կուսակցությունները, բաժանվել են երկու թեւի՝ իշխանամետներ եւ ընդդիմադիրներ: Առաջին խմբի դերակատարներն իրար հերթ չտալով փորձում են ապացուցել իրենց գերնվիրվածությունն իշխանություններին, իսկ ընդիմադիրների ճամբարում անհասկանալի իրավիճակ է: Միայն երբեմն-երբեմն հանդես են գալիս իշխանության որեւէ քայլի նկատմամբ անատամ քննադատություններով: Հստակ է մեկ բան՝ նախընտրական գործընթացները վաղուց արդեն սկսվել են: Դրա մասին են վկայում երկուստեք ավելի հաճախ մարզեր այցելելու, հասարակ մարդկանց ձեռքով բարեւելու, երեխաներին պաղպաղակ բաժանելու, ամենաբարձր ամբիոններից ժամերով ասֆալտապատման, ջրագծեր նորոգելու եւ նույնատեսակ թեմաներով գրեթե ամենօրյա ելույթ-հաշվետվությունները, բենզինի գների շարունակաբար սահուն թանկացումները եւ այլն: Հիմա էլ դեպի Եվրոմիություն հանրաքվեի ստորագրահավաք են սկսել:

Այդ գործընթացն ուշադիր դիտարկելիս օրեցօր ակնհայտ տեսանելի է դառնում, որ մերօրյա քաղաքական զարգացումների տիրույթում կուսակցությունների դերակատարությունն աստիճանաբար ավելի վճռական է դառնում: Սակայն մեկ դարից ավելի ազգանպաստ գործունեություն կատարած եւ հայ իրականության մեջ ազատական գաղափարախոսության ջահակիր Ռամկավար Ազատական կուսակցությունը, որ նոր որակ է եղել հայ կյանքում, այսօր հայտնվել է քաղաքական լուսանցքում: Նախկինում էլ ՌԱԿ-ի անցած ոչ հեշտընթաց ճանապարհը լի է եղել հաջողված գործառույթներով, ինչպես նաեւ՝ խորը հիասթափություններով: Սակայն անկախ իրավիճակից, կուսակցությունը երբեք չի ընկրկել դժվարություններից եւ առաջ է ընթացել հաջողություններ կերտելու ակնկալիքով: Դեռեւս 1924 թ. հունվարի 14-ին Փարիզում տեղի ունեցած երկրորդ համագումարը բանաձեւեց, որ սփյուռքահայությունը կգործի հայրենիքի կառավարությանը համախորհուրդ, կաջակցի հայրենիքի վերաշինությանը, ազգահավաքման եւ ազգապահպանման գործին, ավելի կկազմակերպի հայ գաղութները եւ կամրապնդի հայրենիք-սփյուռք կապերը: Միեւնույն ժամանակ ՌԱԿ-ը մշտապես ունեցել է մեկ գերագույն նպատակ՝ հայ ժողովրդի ազատությունն ու իր իրավունքների վերականգնումը պատմական հայրենիքում: Պատահական չէր, որ 1990 թ. Հայաստանի անկախության փստաթուղթն ստորագրող հինգ կուսակցություններից մեկը հենց ՌԱԿ-ն էր: Իսկ այսօ՞ր, այս համատարած թոհուբոհի տիրույթում թե որտեղ է, ինչով է զբաղված ու ինչ նպատակներ է հետապնդում ՌԱԿ-ը, այդպես էլ հասկանալի չէ:

Բավականին հարուստ պատմություն ունեցող ՌԱԿ-ը անկախության  առաջին 30 տարիները եւս սկսեց նշանակալից հաջողությամբ՝ ՀՀ Գերագույն խորհրդում ուներ թվով երկրորդ խմբակցությունը եւ կառուցողական ընդդիմության դիրքերից շարունակում էր իր համեստ նպաստը բերել հայրենաշեն գործին: Սակայն հետագա տարիներին, արտաքին ու ներքին խարդավանքների, իշխանությունների պառակտիչ քայլերի, փառասիրական այլազան նկրտումների, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների սակավության հետեւանքով կուսակցությանը չհաջողվեց նույնիսկ խորհրդարան մտնել: Այո, սկսվեց ձախողությունների, պառակտումների եւ անգործունեության ցավալի մի շրջան, որն այժմ, սփյուռքում եւ հայրենիքում նվիրյալների մի խումբ փորձում է շրջել, վերականգնել կուսակցության հեղինակությունը, նոր գործելակերպով կուսակցության անդամակցության իրավունքը պայմանավորել ազգաշահ ծրագրերում անդամների ներգրավվածությամբ:

ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ մյուս զարգացած երկրների նման հայ ժողովուրդն իր բնույթով միշտ ռամկավար է եղել եւ՝ է: Սակայն, ցավոք, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այսօր կուսակցության հետագա ընթացքը շեղվել է իր զարգացման բնականոն ուղուց, որի պատճառով այն թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում ամբողջովին դուրս է մնացել քաղաքական գործընթացներից: Դա, իմ խորին համոզմամբ, ժամանակավոր բնույթ է կրում եւ հուսով եմ, որ մոտ ապագայում կշտկվի: Որովհետեւ բոլոր երկրներում, անհատի ազատության ու սեփականության իրավունքի հիմնարար դրույթները, որոնք ՌԱԿ գաղափարախոսության հենքն են, ժամանակի եւ տարածության մեջ կարողացել են քննություն բռնել եւ ապացուցել իրենց կենսունակությունը: Ավելին, ինչպես գրում է ազատական ռամկավար (լիբերալ-դեմոկրատական) գաղափարախոսության ժամանակակից տեսաբան Ֆ. Ֆուկույաման, «լիբերալ-դեմոկրատիան կարող է լինել մարդկության գաղափարական զարգացման կատարյալն ու նաեւ վերջնակետը: Այն նաեւ մարդկային կառավարման վերջնական ձեւն է»: Մի բան, որը հայ ժողովուրդը հասկացել է 103 տարի առաջ եւ ստեղծել այդ գաղափարների կրող ՌԱԿ-ը:

Մեր համեստ դիտարկումների արդյունքում ՌԱԿ-ի պատմությունը հաճախ շեղվել է իր բնականոն հունից: Ինչու, որովհետեւ կուսակցության մեջ մշտապես գործել են երկու հիմնական թեւեր. մտավորականների եւ մանրառեւտրականների: Բոլոր այն դեպքերում, երբ ուժեղ է եղել մտավորական հատվածը, ուժեղ է եղել եւ մեծ հեղինակություն է վայելել նաեւ կուսակցությունը: Ավելին, հիմնվել են կրթամշակութային կառույցներ, թերթեր եւ այլն: Իսկ մյուս դեպքում գրեթե միշտ ՌԱԿ-ը բաժանված է եղել իրար չհանդուժող թեւերի, անիմաստ մսխվել են նախկինում ստեղծված միջոցները եւ այլն: Ավելին, կուսակցության ներսում ծայր են առել ներքին գզվռտոցներ, կուսակցությունից աջ ու ձախ հեռացումներ, իրարամերժ հայտարարություններ եւ այդ նույն բնույթի տարատեսակ նեգատիվ երեւույթներ: Կուսակցության ներսում, ինչպես հիմա, ավելի վճռական են դարձել կիսագրագետների խոսքն ու գործառույթները եւ այլն:
Ավելի քան 37 տարվա կուսակցական եմ, ՌԱԿ գաղափարների համոզված ու անշեղ հետեւորդ: ՌԱԿ պատմությանը նվիրված ութ ստվարածավալ մենագրության եւ 300-ից ավելի գիտավերլուծական հոդվածների հեղինակ: Հոբելյանի առիթով սակայն շնորհավորանքի ու մեծարման փոխարեն, ցավոք, ստիպված բացասական երեւույթների մասին եմ խոսում: Խոսում եմ, քանզի դա իմ ցավն է, քանզի շատ եմ ուզում վերափոխված, Թեքեյանների, Տամատյանների, Գերսամների ՌԱԿ տեսնել: Հպարտանալ նրանով ու հայ ժողովրդին նրա մատուցած ազգանվեր ծառայություններով, վերափոխված Հայաստանի կյանքում ունեցած ընդգրկուն նվիրաբերումներով:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պգդ, պրոֆեսոր

01.10.2024

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարեւորվել է միջազգային մակարդակով

Հաջորդ գրառումը

Կեղծ բարեպաշտության մեղադրանքներ «խաղաղարար» Ադրբեջանի հասցեին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Կեղծ բարեպաշտության մեղադրանքներ «խաղաղարար» Ադրբեջանի հասցեին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական