Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ջահակրի» 2023 թ. յաւելուածները

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կահիրեի «Ջահակիր» շաբաթաթերթը լույս ընծայեց 2023 թ. իր չորս նոր Յաւելուածները (թիւ 53-56), որոնց առաջին երեքը նուիրուած են Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին:
Հայկ Աւագեանի «Արամ Խաչատրեանի Եգիպտոսի այցելութիւնը (1961)» (220 էջ, համացանցային յղումը՝ https://archive.org/details/tchahagir-supplement-no.-53) ներկայացնում է հայ մեծ երգահանի այցը Բուրգերի երկիր, երբ նա պետական հրաւէրով գտնուել է Եգիպտոսում՝ Կահիրէի Սիմֆոնիկ նուագախմբի հետ ղեկավարելու համար իր ստեղծագործութիւնները: Աւագեանն արդէն իսկ «Արամ Խաչատրեանի ընկալումը եգիպտական շրջանակներու մէջ. փոխուող յարացոյցներ» աշխատութեան մէջ (2019) համառօտ անդրադարձել էր այդ այցելութեանը. ներկայ յաւելուածը նիւթը ներկայացրել է աւելի ընդարձակօրէն՝ ներառնելով բազմաթիւ նոր տուեալներ:

Յաջորդ՝ «Արամ Խաչատրեանի գործերուն կատարումները Եգիպտոսի մէջ (մինչեւ 1970 թուական), պատրաստեց՝ Հայկ Աւագեան» հատորը (67 էջ, https://archive.org/details/tchahagir-supplement-no.-54) փորձ է՝ ցուցակագրելու Խաչատրեանի ստեղծագործութիւնների կատարումները Եգիպտոսում: Այն սկսուել է 1941-ին եւ ընդգրկում է տեղեկութիւններ երգահանի բազմաթիւ (հիմնականում՝ կամերային) գործերի կատարումների մասին:

«Սամհա Ալ-Խուլի Արամ Խաչատրեանի մասին, թարգմանեց՝ Հայկ Աւագեան» հատորը (46 էջ, https://archive.org/details/tchahagir-supplement-no.-55) բովանդակում է եգիպտացի երաժշտագիտուհիներից Սամհա Ալ-Խուլիի (1925-2006)՝ Արամ Խաչատրեանի մասին գրած երեք արաբերէն գրութիւնները հայերէն թարգմանութեամբ:

Եւ չորրորդ հատորն է «Նիւթեր եգիպտահայ նկարչութեան եւ քանդակագործութեան մասին (մինչեւ 1970 թուական), պատրաստեց՝ Հայկ Աւագեան» (242 էջ, https://archive.org/details/tchahagir-supplement-no.-56): Գրքի առաջին գլուխն ամփոփում է նախաեղեռնեան շրջանի եգիպտահայ նկարչութեան եւ քանդակագործութեան տուեալները եւ դէմքերը՝ Թէոդորոս Քէսունցի (12-րդ դար), Եուհաննա Ալ-Արմանի (18-րդ դար), Յակոբ, Երուանդ Տէմիրճեան, Աննա Սքարչելլի, Արաքսի Առաքելեան, Տիրան Կարապետեան, Թադէոս Պաղտասարեան, Ոսկան Շիմշիտեան, Շնորհք Երէցեան, ինչպէս նաեւ ցուցահանդէսներով հանդէս եկած այցելու նկարիչներ Արսէն Շապանեան եւ Վարդան Մախոխեան: Նշուած է, որ ներշնչանքի եւ ուսումնասիրութեան համար Եգիպտոս են այցելել Յովհաննէս Այվազովսկին (1869), Արշակ Ֆեթվաճեանը (1909) եւ Մարտիրոս Սարեանը (1911)՝ առանց մասնակցելու ցուցահանդէսների կամ տեղական կեանքին: Ըստ Աւագեանի՝ եգիպտահայ գեղարուեստի վերելքային թափը սկսուել է 1920-ականներին, ինչպէս կարելի է տեսնել ցուցահանդէսների ժամանակագրությունից, որը բովանդակում է 1902-1970 թթ. կատարուած 265 ցուցահանդէսների տուեալներ՝ 158 անուններով:

Գրքի երրորդ գլուխը յատկացուած է եգիպտահայ նկարիչների (Ոսկան Շիմշիտեան, Տիրան Կարապետեան, Շնորհք Երէցեան, Գրիգոր Մկրտիչեան, Տիգրան Անդրանիկեան, Յովսէփ Եղոյեան, Յասմիկ Պալլարեան եւն) ցուցասրահներին:

Չորրորդ եւ վերջին գլուխը փորձ է՝ մատենագրելու 1920-ականների երկրորդ կէսից սկսեալ եգիպտական եւ եգիպտահայ մամուլում տեղ գտած հայ կերպարուեստագէտների սեւ-սպիտակ լուսանկարային վերատպութիւնները եւ մամուլի  համար յատուկ պատրաստուած նկարներն ու երգիծանկարները:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կալլե Կասպեր. «Հայաստանն իմ սիրո երկիրն է»

Հաջորդ գրառումը

-Այտա, էս ինչ լավ էրեխեք են, շշմելու…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

-Այտա, էս ինչ լավ էրեխեք են, շշմելու...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական