Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պրոֆ. Վահագն Տատրյանի արխիվի թվայնացման աշխատանքները շարունակվում են

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
51
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միչըն Հիլզից (Կալիֆոռնիա) Արարատ-Էսքիճյան թանգարան-գիտահետազոտական կենտրոնն (AEMRC) ու Կալիֆոռնիա համալսարանի «Խոստում» (Promise) հայկական ինստիտուտին կից գործող Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը (AGRP) տեղեկացնում են, որ Վահագն Տատրյանի արխիվի թվայնացման աշխատանքները շարունակվում են:

Պրոֆ. Վահագն Տատրյանը (1926-2019) նշանավոր ցեղասպանագետ էր եւ Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող անխոնջ գիտնական: Նա հանդես էր եկել բազմաթիվ դասախոսություններով ու հոդվածներով, որոնք նպաստել էին Հայոց ցեղասպանության առավել լայն` միջազգային ճանաչմանը: Նրա արխիվային նյութերի եզակի հավաքածուն եւ այդ թեմայի վերաբերյալ հեղինակած գրքերը արտակարգ մեծ արժեք են ներկայացնում բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են մասնավորապես Հայոց ցեղասպանության սկզբնաղբյուրները եւ ընդհանրապես ցեղասպանության եւ դրա հետեւանքների դրդապատճառները:

Իր երկարամյա գործունեության ընթացքում Տատրյանը հարուստ նյութեր էր կուտակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ` ուսումնասիրելով աշխարհի տարբեր (ամերիկյան, բրիտանական, գերմանական, ֆրանսիական, օսմանյան եւ հայկական) արխիվները: Նրա արխիվում կան նաեւ բազմաթիվ անտիպ ձեռագրեր եւ տարբեր լեզուներով տպագրված հոդվածներ: Նախքան իր մահը նա այս բոլոր նյութերը փոխանցել էր AEMRC-ին: Իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա գրքերի հավաքածուն այժմ գտնվում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Էդուարդ Լ. Դոհենի կրտսեր (Edward L. Doheny Jr.) անվան գրադարանում:

Զանազան դժվարություններ հաղթահարելուց հետո AEMRC-ն 2009-ին նախաձեռնեց թվայնացնել պրոֆ. Տատրյանի արխիվային պատմական նյութերը եւ մատչելի դարձնել դրանք ապագա սերունդների ուսումնասիրողների համար: Մինչեւ 2018 թվականը ընդհանուր 110 հազար էջերից 28 հազարը թվայնացվեցին եւ հասանելի դարձան այդ բնագավառի մասնագետներին: Որոշ ընդհատումից հետո, 2023-ին ստացված առատաձեռն նվիրատվության շնորհիվ հնարավոր եղավ շարունակել մնացյալ 80 հազար էջերի թվայնացման աշխատանքները: Կլարք համալսարանից դոկտ. Աննա Ալեքսանյանը ներառված է այդ աշխատանքներում, որոնք AGRP-ի հիմնադիր տնօրեն պրոֆ. Թաներ Աքչամի ղեկավարությամբ են առաջ տարվում:

Նախատեսված է ծրագիրը ավարտել 2025-ի դեկտեմբերին, որից հետո ամբողջ հավաքածուն հասանելի կլինի առցանց:

Այս գարնանը AGRP-ն վեբինար է կազմակերպելու ծրագրի մանրամասնությունները մասնագետներին ծանոթացնելու նպատակով:

Արարատ-Էսքիճյան թանգարանը, որը մշակութային եւ կրթական կենտրոն է միաժամանակ, հիմնվել է 1985-ին Ցեղասպանությունից մազապուրծ պարոն Լութեր Էսքիճյանի ջանքերով: Իսկ AGRP-ն իր գործունեությունն սկսել է 2022-ին, պրոֆ. Թաներ Աքչամի ջանքերով:

Անգլ. բնագրից նյութը ներկայացրեց` ՀԱԿՈԲ  ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արցախ» բառը հանում են հնարավոր բոլոր տեղերից

Հաջորդ գրառումը

Մի պատվաբեր «սեւ ցուցակ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Մի պատվաբեր «սեւ ցուցակ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական