Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պեղվել են Հայաստանի հնավայրեր ու եկեղեցի

Ստեփան Պապիկյան
04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

2025թ. մարտի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատաժողովը, որի նպատակն էր ներկայացնել 2024թ. իրականացրած պեղումների եւ հետազոտությունների արդյունքները: 2024 թվականի ընթացքում պեղվել եւ ուսումնասիրվել է Հայաստանի 30 հնավայր, որոնք ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ սկսած նախապատմական շրջանից մինչեւ ուշ միջնադար: Հայ-գերմանական արշավախումբը պեղել է եկեղեցի, որը թվագրվում է 4-րդ դարի առաջին կեսով, ինչը Հայաստանում հնագիտորեն փաստագրված ամենավաղ եկեղեցին է:

Հարկ է նշել,որ  միջազգային համագործակցությունը կարեւոր է,որի շնորհիվ հնարավոր է գիտական հետազոտություններ կատարել: Մեր գիտնականները համագործակցում են եվրոպական եւ ամերիկյան մասնագետների հետ, ինչպես նաեւ Ճապոնիայի ու Չինաստանի գիտնականների հետ:

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի, Տոկայի համալսարանի, Լիոն-2 համալսարանի, Գերմանիայի հնագիտության ինստիտուտի, Հոնկոնգի համալսարանի, Իտալիայի միջերկրյածովյան եւ Արեւելյան հետազոտությունների ասոցիացիայի հետազոտողները ներկայացրին Մասիս բլուրի, Լեռնագոգ-1, Այրում, Դեբեդավան, Արգիշտիխինիլի, Բենիամին հնավայրերի, Ոսկեբլուր վաղբրոնզեդարյան բլուր-բնակատեղիի, Ազատան երկաթեդարյան բնակատեղի, Եղեգիս-1 քարայր-կացարանի, Վերի բերդ ամրոցի, Հին Արտաշատ մայրաքաղաքի, Արուճ գյուղի միջնադարյան դղյակի, Վեդի ամրոցի, Շահումանի վաղ բրոնզեդարյան դամբարանի, Բագրատաշենի, Պտղավան-4, Բագրատաշեն-1 բացօթյա կայանների, Մագելանի քարանձավի, Գնիշիկաձորի, Տիգրանաշենի հնագիտական համալիրների, Գետահովիտ-2 քարայրի, Արգիշթիխինիլի քաղաքի դամբարանադաշտի եւ գյուղական բնակավայրի, Արտանիշ 9 բնակավայրի, Շամիրամի երկաթեդարյան քաղաքատեղիի եւ դամբարանադաշտի, Դվին քաղաքատեղիի, Տիկնունի հուշարձանի, Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Մեղրիի Սուրբ Հովհաննես (Անապաստանաց), Լանջանիստի Սպիտակ վանքի, «Տանձի լենչ» վայրում գտնվող Սյունյաց թագավորների արքայական դղյակի պեղումների եւ հետազոտությունների արդյունքները:
Գիտական հետազոտությունները կշարունակվեն նաեւ 2025 թվականին:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի  հիմնադիր նախագահ

Նախորդ գրառումը

Երիտասարդ պարոն Կրթունի

Հաջորդ գրառումը

Գիտություն, կրթություն եւ հասարակություն

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Գիտություն, կրթություն եւ հասարակություն

Լրահոս

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Վճռաբեկ դատարանը մերժել է Մկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունել

26/06/2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև...

Ռուսաստանն ավելի է սահմանափակել Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը

26/06/2026

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական