Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարոն քննիչ, դուք երեխա ունե՞ք

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Հորդառատ անձրեւից ու ճղակոտոր կարկուտից հետո ծառը վերընձյուղվելու ճիգեր է գործադրում: Բնության օրենքն է, արմատից կտրվել չի ուզում ծառն ու մտածում է մայր հողը սնելու մասին: Բայց նախ հողը պետք է բավարար պարարտանյութ տա իրեն, որ վշտատեր ծառն էլ դեպի երկինք ձգվելու փորձ անի: 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողները մոտ ժամանակներս նորից ծնող կդառնան: Վշտի, ցավի մորմոքը սրտին պահ տալով՝ Գալեյան ամուսինները նոր գարուն են ուզում պարգեւել իմ ու քո հայրենիքին, որ ոչ միայն իրենք, այլ նաեւ բոլորս ապրենք: Գալեյանների նման մարդիկ են հերոսները, որ ճղակոտոր ծառի նման նոր շյուղեր են ուզում արձակել: Մայր հողը սակայն, այսինքն՝ մենք ու մեր բարոյազուրկ հասարակությունը, չի սնում այնպես, որ Գարիկ ու Աստղիկ Գալեյանի նման մարդիկ իրենց միայանակ չզգան, այնինչ՝ բոլորիս աջակցությունը որպես հովանի պետք է լինի իրենց թիկունքին: Քննչական կոմիտեն պատերազմում զոհված Մխիթարի հորը՝ Գարիկին, մի ամբողջ օր փակի տակ է պահել, այժմ էլ նրա հորեղբայրն է ձերբակալված: Թե իրականում ի՞նչ է եղել, ո՞ւմ ինչ է ասել Գարիկ Գալեյանը, ո՞ւմ է վիրավորել, բնավ կարեւոր չէ: Որեւէ մեկին չի սպանել, չի թալանել, դանակը չի հանել ու չի սպառնացել. մարդն իր ազնիվ ու արդարացի բողոքն է բարձրացնում: Նրա հետ մեկտեղ հարյուրավոր ծնողներ, որ ցանկանում են իմանալ՝ ինչո՞ւ ու ի՞նչ հանգամանքներում են զոհվել իրենց տղաները: Հասկանո՞ւմ եք՝ մարդն իր ամենաթանկին է տվել մեր երկրին, մայր հողին, իսկ ինչ-ինչ չինովնիկներ համարձակվում են զոհվածի հորը ձերբակալելու ստորագույն որոշում կայացնել:

Գալեյանին ձերբակալելու որոշումը ստորագրած քննիչը, հետաքրքիր է, ի՞նչ խղճով է գիշերը գլուխը բարձին դրել: Եթե երեխա ունի, ապա մի պահ մտածե՞լ է, թե քանի՞ օր կարող է առանց նրա ապրել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայկական շաբաթ եւ չարենցյան գիտաժողով Պիոմբինոյում

Հաջորդ գրառումը

Հայ-իրանական տնտեսական օրակարգի շուրջ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայ-իրանական տնտեսական օրակարգի շուրջ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական