Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատվո հուշատախտակի բացում Սանկտ Պետերբուրգի հոգեւոր ակադեմիայում

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սանկտ Պետերբուրգում ապրող եւ գործունեություն ծավալող մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, կողմնակիցն է մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն էլ ավելի սերտացնելուն ու խորացնելուն եւ  մարմնացումն է պատվախնդիր հայի, որն իր գեղեցիկ գործերով մշտապես բարձր է պահում հայի անունը:

 Այս բարդ ու դժվարին ժամանակներում, երբ իր համար վաղուց հարազատ դարձած երկու պետությունները՝ Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր փորձություններով լի ժամանակներ են ապրում, Հրաչյա Պողոսյանը ջանում է իր նոր գործերով, իր անձնական օրինակով աշխարհի երեսից հեռու վանել չարությունը, նախանձն ու երկերեսանիությունը եւ ամենուրեք գերիշխող դարձնել սերը եւ բարությունը:

Բոլորովին վերջերս մեր հայրենակիցը Սանկտ Պետերբուրգում ներկայացրեց իր հերթական ծրագիրը:

Ապրիլի 25-ի առավոտյան, Սուրբ Պատարագից հետո, Սանկտ Պետերբուրգի հոգեւոր ակադեմիայի 1-ին հարկում տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի հոգեւոր կրթօջախների անվանի շրջանավարտներին նվիրված պատվո հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման բացման եւ օծման արարողությանը ներկա էին ակադեմիայի ռեկտոր,  եպիսկոպոս Պետերգոֆի Սիլուան, Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու քահանա Ղեւոնդ Տյոմկինը, համանուն բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանը, Սանկտ Պետերբուրգում «Արգումենտի ի ֆակտի» հրատարակչության գլխավոր տնօրեն Ալինա Կլիմենկոն, բարոն Շտիգլիցի անվան գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Լեւ Բեյբությանը եւ շատ ուրիշներ:

– Առ Աստված տանող ճանապարհին դաստիարակի, հովվի դերը չափազանց կարեւոր է,- իր խոսքում ասաց ակադեմիայի ռեկտոր,  եպիսկոպոս Պետերգոֆի Սիլուանը:- Անձնական կրոնական փորձառության եւ խորը գիտելիքների միջոցով այդ դաստիարակները օգնում են եւ՛ նրանց, ովքեր նոր են հատել եկեղեցու շեմը, եւ՛ նրանց, ովքեր սովորում են հոգեւոր համալսարանում: Հիշողության եւ շարունակականության պահպանման հարցում ուսուցիչներին եւ ուսանողներին օգնում են այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն եկեղեցու եւ նրա սերմանած արժեքավոր դասերի նկատմամբ: Այդպիսին է Սանկտ Պետերբուրգի հոգեւոր ակադեմիայի մեծ բարեկամն ու պարզապես լավ մարդը՝  Հրաչյա Պողոսյանը:

Իր հերթին՝ բարերարը շնորհակալություն հայտնեց հոգեւոր կրթօջախի տնօրենությանը՝ մեծ վստահության համար:

– Ահա այս պատվո տախտակին ամրագրված են այն նշանավոր հոգեւորականների անունները, որոնք հսկայական ներդրում են ունեցել Ռուսաստանի, ողջ քրիստոնեական աշխարհի պատմության մեջ, ինչպես նաեւ այլ դավանանքների հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Ինձ հատկապես հաճելի է, որ այս գործը ձեռնարկելիս շատ բան եմ ուսումնասիրել եւ սովորել, հիշել հոգեւոր ժառանգություն կերտող մարդկանց անունները: Ես դառնությամբ տեսնում եմ, որ նրանցից ոմանք, ում անձամբ ճանաչում էի, այլեւս մեզ հետ չեն…
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ակադեմիայի ռեկտոր, եպիսկոպոս Պետերգոֆի Սիլուանին՝ իմ հանդեպ հավատ տածելու եւ այս ուսումնական հաստատության պատերի մեջ հիշողություն թողնելու հնարավորության համար: Հոգեւոր ակադեմիան դարձել է իմ տունը 2011 թվականից, երբ Ամբրոսի եպիսկոպոսի խնդրանքով եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլի օրհնությամբ ֆինանսավորեցի ընթերցասրահի հիմնանորոգումը: Բառացիորեն մեկ ամիս առաջ գնացի այնտեղ եւ անչափ զարմացա, որովհետեւ այսքան տարի անց տեսա այնտեղ կատարյալ կարգ ու մաքրություն, որոնք վկայում են ձեր սիրո մասին Հոգեւոր դպրոցի հանդեպ:

Ավելացնեմ նաեւ, որ ի նշան Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգեւոր ակադեմիայի եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի բարեկամության եւ համագործակցության՝ երկու ուսումնական հաստատությունների միջեւ կնքվել է երկկողմ համաձայնագիր,- իր մտքերն արտահայտեց Հրաչյա Պողոսյանը:

Հուշատախտակի վրա գրված են Սանկտ Պետերբուրգի հոգեւոր ակադեմիայի պատվավոր շրջանավարտների անունները՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի, Լենինգրադի եւ Նովգորոդի միտրոպոլիտ Նիկոդիմ (Ռոտով), Սանկտ Պետերբուրգի եւ Լադոգա միտրոպոլիտ Վլադիմիր (Կոտլյարով) եւ շատ այլ հոգեւորականներ, ովքեր արժանիորեն եւ անմնացորդ ծառայեցին Քրիստոսին:

Բարերարին ուղղված իր երախտագիտության խոսքում հոգեւոր ակադեմիայի ռեկտորը նշեց.

– Պողոս Առաքյալն ասում է մեզ. «Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին: Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղեք նրանց հավատին» (Եբրայեցիս 13:7):

 Մեր հոգեւոր կրթօջախի անունից երախտագիտություն ենք հայտնում հանրության շրջանում ճանաչում եւ մեծ հարգանք վայելող Հրաչյա Պողոսյանին, որն իր գործով թույլ տվեց մեզ կրկին վերհիշել ժամանակին այստեղ նշանակալից հետք թողածների անունները:
– Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկա գտնվելու հնարավորության համար եւ իմ երախտագիտությունը հայտնել Հրաչյա Պողոսյանին: Դուք հոգեւոր մարդկանց եւ հոգեւոր կրթօջախները կապող օղակն եք, այս կապը շատ կարեւոր է բոլոր ժամանակներում,-ասաց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հոգեւոր հովիվ քահանա Ղեւոնդ Տյոմկինը:

Պաշտոնական բացման արարողությունից հետո նախասարկավագ Կիրիլ Ժուրավլեւը հավերժ հիշատակ է հռչակել Հոգեւոր դպրոցի հանգուցյալ շրջանավարտներին, որոնց անունները գրված են հուշատախտակի վրա:

Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ  աշխարհում ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 350 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ: Մեր հայրենակցի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ նա արել է սիրով ու նվիրումով, եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի:

Մեր հայրենակցի պրպտուն մտահղացումների արդյունքում իրականացվել եւ  կյանքի են կոչվել նաեւ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 175-ից ավելի հուշարձաններ ու նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք  մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր:

Վերը հիշատակած շուրջ 350 բարեգործական ծրագրերից, որոնք Հրաչյա Պողոսյանն իրականացրել է 14 երկրում, ավելի քանի 100-ն առնչվում են հայկական մշակույթին, որոնք իրականացվել են Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր եւ մեր պատմությանն ու մշակույթին վերաբերվող բազմաթիվ այլ ուշագրավ գործեր:
Հետագա ուժ եւ կորով ցանկանանք մեր հայրենակցին եւ ակնկալենք նորանոր գեղեցիկ ծրագրեր եւ նախաձեռնություններ՝ ի շահ մեր երկու ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդման:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զրույցներ Սերբիայի Ազգագրության թանգարանում

Հաջորդ գրառումը

Հայոց երկիրն արեւափայլ թեւերով փյունիկի նման հառնելու է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Հայոց երկիրն արեւափայլ թեւերով փյունիկի նման հառնելու է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական