Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պատմաբանասիրական հանդես». 65-ամյա արդյունավոր ներկայություն

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անհնար է պատկերացնել գիտությունների զարգացումն առանց գիտական մամուլի: Հայագիտությունը՝ որպես գիտությունների համակարգ, անշուշտ ունի երախայրին մշակից ըմբոշխնողին հասցնող հարթակ, վերջինիս կարեւոր ներկայացուցիչներից է «Պատմաբանասիրական հանդես»-ը (ՊԲՀ), որն այս տարի բոլորում է 65-ամյակը: Ծնունդ է առել այն հեռավոր 1958-ին: Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ՝ նորաստեղծ պարբերականի խմբագրական կոլեգիայի կազմում ընդգրկվում են մեր պատմագիտության ու բանասիրության՝ անմահների համաստեղության մաս կազմող դեմքեր: Հանդեսի գլխավոր խմբագիր է նշանակվում նրա հիմնադիր, ականավոր պատմաբան, ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, որ շուրջ 40 տարի  նվիրումով ղեկավարում է հանդեսի ընթացքը:  Նրա եռանդոտ ջանքերի շնորհիվ հանդեսը դառնում է միջազգայնորեն ճանաչված ամենահեղինակավոր հայագիտական պարբերականը: 1999 թ. Ներսիսյանի մահից հետո հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնը վստահվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, անվանի պատմաբան Վարդգես Միքայելյանին: Վերջինիս մահից հետո՝ 2005 թ., հանդեսի մեկ համար լույս է տեսնում պատմական գիտությունների դոկտոր Պարույր Մուրադյանի, մեկն էլ՝ հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանի խմբագրությամբ: 2006 թ. հանդեսի գլխավոր խմբագիր է ընտրվում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ճանաչված բանագետ-բանասեր Սարգիս Հարությունյանը: 2018 թ. հունիսին ՀՀ ԳԱԱ նախագահությունը «Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագիր է նշանակում Անուշավան Զաքարյանին՝ գլխավոր խմբագրի՝ երկար տարիներ պարբերականին անդավաճան ծառայած տեղակալին:  

Անցած տարիներին հանդեսի խմբագրական կոլեգիայի կազմում եղել են անվանի հայագետներ եւ արեւելագետներ: Պարբերականի խմբագրությունը իր մասնագիտական բարձր մակարդակով եւ նվիրվածությամբ կարողացել է հանդեսի շուրջ համախմբել Հայաստանի եւ  արտերկրի (Բուլղարիա, Չեխոսլովակիա, Ռումինիա, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունգարիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան, Թուրքիա եւ այլն) հայ եւ այլազգի մեծաթիվ գիտնականների: Նման աշխարհագրությունը վառ վկայությունն է մեր հոբելյար հանդեսի՝ միջազգային տարածուն համբավի եւ նվաճած անխախտ վստահության, այս ամենի ապացույցն են նաեւ խորհրդային եւ արտասահմանյան թերթերում ու ամսագրերում «Պատմաբանասիրական»-ի մասին տպագրված դրվատալից հոդվածները:

Մեր օրերում պարբերականը գիտական հանրությանն է հրամցնում հայագիտության բոլոր ճյուղերը շոշափող աշխատանքներ՝ հեղինակված հայ եւ օտարազգի հետազոտողների կողմից, ինչպես նաեւ լուսաբանում է Հայաստանում, Սփյուռքում եւ արտասահմանում տեղի ունեցած գիտական, մշակութային կարեւոր իրադարձությունները, ներկայացնում ականավոր հայագետների կյանքն ու գործունեությունը, գիտության եւ մշակույթի ականավոր դեմքերի անտիպ   նամակները, արխիվային բազամաբնույթ վավերագրեր: Հանդեսը ծանրակշիռ ներդրում ունի կովկասագիտական, արեւելագիտական, բյուզանդագիտական ուսումնասիրությունների տիրույթում: Ընդհանուր մշակութաբանական եւ պատմաբանասիրական հետաքրքրություն ունեցող խնդիրները եւս հանդեսի մշտական ուշադրության կիզակետում են: Հավելենք, որ «Պատմաբանասիրական հանդես»-ում տպագրված նյութերն օժտված են աղբյուրագիտական եւ պատմագիտական հարուստ հենքով: Հանդեսում պարբերաբար ներկայացվում են հայագիտական, արեւելագիտական ու ընդհանուր մշակութաբանական արժեք ներկայացնող կարեւոր հրատարակություններ, բազմակողմ լուսաբանվում է հայկական գաղթավայրերի պատմամշակութային կյանքը, լուր է տրվում կարեւոր հոբելյանների, հայաստանյան եւ միջազգային գիտաժողովների վերաբերյալ: Հանդեսի էջերը թերթելիս տեսնում ենք նաեւ խմբագրության հետեւողականությունը աղբյուրագիտական նորույթների, հնագիտական պեղումների արդյունքներն ամփոփող նյութերի, նորահայտ մատենագրական փաստաթղթերի հրապարակման գործում: Այսօր խմբագրական խորհրդը բաղկացած է հայրենահայ եւ սփյուռքահայ առաջավոր մասնսագետներից: Հոբելյար պարբերականում նյութերը հիմնադրման օրվանից հրապարակվել են հայերեն եւ ռուսերեն. հիմա ընդունվում են նաեւ անգլերեն հոդվածներ:

Վերջին 30 տարում ՊԲՀ-ին բաժին հասան բոլոր այն խոչ ու խութերը, ինչ հայաստանյան մամուլի ընտանիքի մյուս բոլոր անդամներին: 1997-2009 թթ. «Պատմաբանասիբական հանդես»-ի հրատարակմանը մեծապես նպաստել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը (հայկական բաժանմունքի ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Զավեն Եկավյան): 2000 թ. գիտական պարբերականը եռամսյայից վերածվեց քառամսյա հանդեսի եւ առ օրս տարեկան հրատարակվում է 3 համար: 

Ու չնայած այս բոլոր փուշ ու տատասկին՝ հայ գիտական մամուլի աշխարհի հնաբնակներից մեկը շարունակում է պարտուպատշաճը մատուցել գիտությանը: Մեր օրերում թեեւ նվազել է հանդեսի տպաքանակը (250 օրինակ՝ նախկին 1500-2400-ի դիմաց), այնուամենյանիվ, ինչպես եւ անցյալում, գիտելիքի գրավոր աղբյուրներից մեկը գտնում է իր ընթերցողներին աշխարհի տարբեր անկյուններում:

1983 թ.՝ հայերեն եւ ռուսերեն, 2009 թ. էլ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լույս են տեսել «Պատմաբանասիրական հանդես»-ի 1958- 1982 եւ 1983-2007 թթ. մատենագիտական ցանկերը. 1983-2007 թթ. մատենագիտական ցանկը տպագրվել է նույն՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության միջոցներով: Հանդեսն ունի իր առանձին կայքէջը, որ ներառում է հիմնադրման օրվանից լույս տեսած բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները: 

Արդեն 65 տարի «Պատմաբանասիրական»-ը կարեւոր ու սիրելի ազդարարներից է հայագիտության աշխարհում արձանագրվող ձեռքբերումների եւ տեղի ունեցող իրադարձությունների, հյուրընկալ օջախ՝ բոլոր արժանավոր մշակների համար. այստեղ կարելի է կարդալ գիտության անդաստանում նոր-նոր հերկ սկսած ասպիրանտներից, հայցորդներից մինչեւ կայացած ու անուն հանած գիտնականների մտավոր որոնումների արդյունք գիտական գրվածքները:

Հաստատուն քալերով հանդեսը շարունակում է իր երթը 100-ամյակին եւ հետագա մյուս հոբելյաններին ընդառաջ, սրտանց մաղթենք նրան մշտական արդյունավոր ներկայություն հայագիտության անդաստանում:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Հրաչյա Արմենյան)

Բան.գիտ. թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվայից հայրենիք է «փրկում»

Հաջորդ գրառումը

Անուշ Պետրոսյան. Պատմություն երկու սեպտեմբերների մասին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Անուշ Պետրոսյան. Պատմություն երկու սեպտեմբերների մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական