Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտպանական գերատեսչության կառուցվածքի փոփոխության՝ ըստ ռուսական բանակի մոդելի

08/07/2022
- 08 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովը երեկ՝ հուլիսի 7-ին, երկրորդ ու վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Օրենսդրական փոփոխությունները միաձայն՝ 58 «կողմ» ձայնով ընդունվեց: Խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ հարցի քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը չէր մասնակցում. նրանց՝ ամիսներ առաջ հայտարարած բոյկոտը դեռ շարունակվում է:

Փոփոխություններից առանցքայինն այն է, որ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն այսուհետ կունենա պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ, բայց դա նրան թույլ չի տա, որ նախարարի բացակայության պարագայում վերջինիս գործառույթները կատարի:

Իշխանության ներկայացուցիչները՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, Գլխավոր շտաբի պետի լիազորությունները պաշտպանության փոխնախարարին վերապահելը բացատրում են հետեւյալ կերպ. թե՛ Ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմի հանգամանքների մասնակի կամ ամբողջական վերլուծությունը ցույց է տվել, որ այդ օրերին պաշտպանության նախարարները չեն իմացել՝ ինչո՞վ զբաղվեն, ի՞նչ անեն ու լիազորությունների ի՞նչ շրջանակ ունեն: Մի կառույցի մեջ, ասում են, երկու առանձին գերատեսչություններ կային, որոնք, ի դեպ, սուբյեկտիվ խնդիրներով ու անձնական հարցերով բավական խորն անջրպետված էին միմյանցից:

Ըստ իշխանության բացատրության, ստացվում է, օրենքի մեջ կարգավորումներ մտցնելով՝ ցանկանում են տարանջատել պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները, որ, Աստված մի արասցե, պատերազմի ժամանակ հստակ լինի՝ պաշտպանության նախարարն ի՞նչ պետք է անի, շտաբի պետի լիազորությունները ստանձնող փոխնախարարն՝ ինչ:

Ոչ իշխանական՝ փորձագիտական շրջանակներն էլ փոխանցում են, որ իրականում իշխանականները պաշտպանական գերատեսչության կառուցվածքը մոտեցնում են ռուսական բանակի մոդելին: Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նույնպես ԳՇ պետի լիազորություններն ունի, եւ, ի դեպ, «Ազգ»ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորները չհերքեցին, որ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը մշակելիս աշխատել են ռուս գործընկերների հետ, լսել նրանց կարծիքներն ու քննադատությունը: Ռուս գործընկերների հետ աշխատելու ու համագործակցելու մասին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակնարկեց՝ նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս: Բայց տարօրինակ է, որ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության մասին հայաստանյան իշխանությունները խոսում են հենց այնպես, հարեւանցի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ

Հաջորդ գրառումը

Հայաստանն իր մեջ արտիստը. Ժիրայր Փափազյան

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանն իր մեջ արտիստը. Ժիրայր Փափազյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական