Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պայմանական ասած՝ Երրորդ համաշխարհայինը հենց այս պահին է ընթանում. Ռուբեն Մելքոնյան

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը համոզված է՝ Իրանն անպայման պատասխանելու է Իսրայելի՝ իրեն ուղղված հարվածներին: «Ազգ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում՝ տարծաշրջանում տեղի ունեցող գործընթացները, պայմանական ասած, Երրորդ համաշխարհային պատերազմի՝ այս պահին ընթանալու մասին են վկայում: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները (այդ թվում՝ ռազմական), շաղկապված են միմյանց հետ, եւ այն, ինչ տեղի է ունենում, ենթադրենք Ուկրաինայում,  ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է տարածաշրջանում սառած կամ ակտիվ կոնֆլիկտների հետ: Եվ ըստ այդմ էլ՝ պայմանականորեն կարող ենք ասել, որ Երրորդ համաշխարհային պատերազմն ընթացքի մեջ է:

«Պարզ է, որ Իրանը վաղուց ի վեր թիրախ է համարվում մի քանի պետությունների համար, ու այդ երկրներն էլ ընդդեմ Իրանի պարբերաբար քայլեր են արել ու անում: Ինչ-որ պահի այդ սառած կոնֆլիկտն ակտիվացման նշաններ պետք է ցույց տար: Ինչ վերաբերում է Իրանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուն, ապա այդ մասով կանխատեսումներ անելը դժվար է, բայց այն, որ Թեհրանն ինչ-որ կերպ պատասխան կտա Իսրայելին, աներկբա է»,- ներկայացնում է թուրքագետը:

Ինչ վերաբերոմ է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ապա մեր զրուցակցի դիտարկումներով՝ վերջին շրջանում դրանք այնքան են լարվել, որ Բաքուն նույնիսկ հրահրող հայտարարություններով է հանդես գալիս: Թուրքագետը պաշտոնական Անկարայի լռության վրա է ուշադրություն հրավիրում՝ նշելով, որ Ադրբեջանի շուրթերով երբեմն նաեւ Թուրքիան է Իրանի հասցեին հոխորտանքներ հնչեցնում: Մելքոնյանի գնհատակատակով՝ եթե հանկարծ տարածաշրջանում պատերազմ սկսվի, ապա դա, իսկապես, լայնածավալ է լինելու՝ ներգրավելով Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Իսրայելը եւ այլն:

Մեր դիտարկմանը, թե այդ պարագայում ի՞նչ դիրքերում է լինելու Հայաստանը, Մելքոնյանն այսպես է պատասխանում է. «Նման գործընթացները պետությունների համար երկու իրավիճակ են ստեղծում՝ կա՛մ մանեւրելու ու ավելի բարեհաջող քաղաքական կուրս վարելու շանս են տալիս, կա՛մ՝ սպառնալիք դառնում ու պետությունը կործանման տանում:  Հայաստանը հիմա այդ երկուսի արանքում է, ու եթե հավանական լայնածավալ կոնֆլիկտի քամին ճիշտ օգտագործի, ճիշտ կողմնորոշվի, ապա այդ դեպքում կարող է ոչ միայն փակել սպառնալիքների պատուհանը, այլեւ փորձի հնարավորությունների դուռը բացել: Բայց դրա համար, նախեւառաջ, հմտություններ ու պոպուլիզմից հեռու քաղաքականություն վարել, ինչպես նաեւ՝ Արեւելքը ոսկերչական ճշգրտությամբ ընկալելու ունակություն է պետք ունենալ, ինչը, ցավոք, հայաստանյան գործող իշխանությունները չունեն»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանն այս պահին մեզ առավել քան երբեւէ մեծ հնարավորություններ է տալիս»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանն այս պահին մեզ առավել քան երբեւէ մեծ հնարավորություններ է տալիս»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական