Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չգիտեմ՝ առաջիկայում ով կգա իշխանության, բայց գիտեմ՝ ով կգնա

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Հայաքվե» նախաձեռնության՝ 58.000 ստորագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելու միջոցառում-ակցիային երեկ ներկա էր նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:  Լրագրողների հետ զրույցում  նա նախ Արցախից խոսեց՝ ասելով, որ արցախցիներն այս օրերին բացառիկ քաջություն ու տոկունություն են ցուցաբերում: «Այն, ինչ այս օրերին անում են արցախցիները, աննախադեպ է: 120 հազար մարդու՝ փոքր, ծծկեր երեխաներով, մեծահասակներով, ադրբեջանցիները սննդի այլընտրանք են առաջարկում, բայց մեր հայրենակիցներն ասում են՝ չենք ուզում, չենք վերցնի: Սա հերոսություն է, սա մեծ օրինակ է մեր ժողովրդի համար : Միայն համառությամբ ու ուժով կարելի է փոխել իրավիճակը,- ասում է ՀՀ 3-րդ հանրապետության առաջին վարչապետն ու ավելացնում,- Հայաստանն ու Արցախը շաղկապված են. չի կարող մի մարմինն առանց մյուսի գոյություն ունենալ»:

Խոսելով «Հայաքվե» նախաձեռնությունից՝ Մանուկյանը, առանձնացնելով դրա քաղաքական նշանակությունը,  ընդգծում է. «Կարեւոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն: Ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 92 թ.ին է խորհրդարանը որոշում ընդունել, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի թուղթ ստորագրել, ըստ որի՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին»:

Թեմայի վերաբերյալ Մանուկյանին նաեւ «Ազգ»-ը հարցեր ուղղեց:

– «Հայաքվե» նախաձեռնության  ներկայացրած օրենսդրական փաթեթով՝ դատապարտվելու են բոլոլր այն իշխանություններն ու պետական այրերը, որ Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչելու կամ էլ հարցականի տակ են դնելու Ցեղասպանության լինելիության հանգամանքը: Եթե խոսքն առհասարակ բոլոր իշխանությունների մասին է, ապա ինչո՞ւ է որպես թիրախ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրվել:

– Որովհետեւ այսօրվա իշխանությունը պարզ ասում է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում: Նման իշխանություն մենք դեռ չենք ունեցել` իրենց բոլոր դրական և բացասական կողմերով: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետո էլ նման բան չլինի: ՔՊ-ն միակն է, դրա համար էլ իրենք են հիմա թիրախավորված:

– Բայց ՔՊ-ն, որպես հակափաստարկ, ասում է՝ չգիտեք, թե առաջիկայում ո՞վ կգա իշխանության ու ի՞նչ թեզ առաջ կտանի:

– Ես նույնպես չգիտեմ՝ առաջիկայում ով կգա իշխանության, բայց գիտեմ՝ ով կգնա:ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անմեղ, միամիտ համընկնումներ… զուտ

Հաջորդ գրառումը

Միգուցե հրդեհն օգնի… Եվրոպայի փակ աչքերը բացվեն, կանխի «անաղմուկ» ցեղասպանությունը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Միգուցե հրդեհն օգնի... Եվրոպայի փակ աչքերը բացվեն, կանխի «անաղմուկ» ցեղասպանությունը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական