Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չգիտե՞ք որ կողմն է փակել Լաչինի միջանցքը»

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուս քաղաքագետի արձագանքը Զախարովայի հայտարարություններին

Մեր դաշնակից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ի՝ այս տարվա երեւի առաջին ճեպազրույցում պատասխանել է մասնավորապես Լաչինի միջանցքի արգելափակման, ինչպես նաեւ մեզ ու մեր խնդիրներին վերաբերող այլ հարցերի, տվել նաեւ քննադատական գնահատականներ ու որակումներ: Ինչը, սակայն, սովորաբար չի անում այդ խնդիրները ստեղծող մեր հարեւան երկրի՝ իր նոր դե-յուրե դաշնակցի հասցեին: Ավելին, նա միջանցքի այս տեւական շրջափակումը, առանց դրա հեղինակին նշելու, «քնքշորեն» պայմանավորել է «հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով», վիճելի հարցերի լուծման առումով կարեւոր համարել սահմանազատման գործընթացում առաջընթացը եւ այլն…

Լաչինի միջանցքի խնդրի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարություններին «Կենդանի հանդեսի» (Livejournal) իր էջում արձագանքել է ռուսաստանցի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք քաղաքագետի հոդվածը՝ որոշ «սուր անկյունների» աննշան հապավումով:  

Գ. Մ. 

Այսօրվա՝ 2023.01.12-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «մենք շարունակում ենք աշխատանքը դրա լիակատար ապաշրջափակման ուղղությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության»: Բայց ի՞նչ «աշխատանքի» մասին կարող է խոսք լինել, եթե մեկ ամսվա ընթացքում ՌԴ ԱԳՆ-ն չի կարողանում նշել, թե կողմերից որն է շրջափակել Լաչինի միջանցքը: Թե՞ ԱԳՆ-ն դա մինչեւ հիմա չգիտե: Իսկ եթե գիտե, ապա ինչո՞ւ է լռում: Դե կոնկրետ պատմեք ձեր աշխատանքի մասին, այն բոլորովին չի երեւում: Գուցե այն բոլորովին չկա՞ էլ:

   Ընդ որում Զախարովան հղում է անում երեք նախագահների (հոդվածագիրն այդպես է նշել – Գ. Մ.), այդ թվում Ադրբեջանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որով որոշվել է Լաչինի միջանցքի կարգավիճակը: Բայց անմիջապես էլ հայտարարում է, թե «անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում»: Իսկ մի՞թե երեք նախագահների հայտարարությունն այդպիսինը՝ «բոլոր կողմերի համար ընդունելի» լուծում չէր: Այդ դեպքում ի՞նչ է պատահել: Կողմերից մեկն այդ որոշումն այլեւս ընդունելի չի՞ համարում: Դե այդ դեպքում նա պետք է այդ մասին հայտարարի: Բայց ոչ ոք նման բան չի հայտարարել: Նշանակում է՝ պարզապես տեղի է ունենում այն, որ կողմերից մեկը խախտում է ընդունված որոշումը: Եվ ՌԴ ԱԳՆ-ի խնդիրն այն է, որ նշի այդ խախտումը: Բայց դրա փոխարեն ՌԴ ԱԳՆ-ն, լինելով ադրբեջանամետ քարոզիչների  ազդեցության ներքո, սկսել է փնտրել ինչ-որ նոր լուծում, ըստ երեւույթին՝ հարցը խճճելու եւ ժամանակ ձգելու նպատակով:     

Ապա գալիս է եւս մի ուշագրավ անակնկալություն. «Ռուսաստանի ներքին գործերի նախարարության, Ռուսաստանի պաշտպանության նախարարության և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով հետևողական քայլեր են ձեռնարկվում լարվածության թուլացման ուղղությամբ»: Իսկ ՌԴ ԱԳՆ-ն այստեղ կարծես թե գործ չունի՞: Ինքը լարվածության թուլացման համար ոչինչ չի՞ անում: Կտուր գցելով հարցը՝ նա դրանով բանը տանում է սրացման: Իսկ մյուս գերատեսչությունները պետք է այս պայմաններում զբաղվեն լարվածության թուլացմամբ: Եվ եթե դա նրանց չհաջողվի, ապա խաղաղապահ գործողության ձախողման ու Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խափանման մեղավորը կլինեն նրանք, բայց ոչ երբեք ՌԴ ԱԳՆ-ն: Լավ են տեղավորվել արտգործնախարարության բյուրոկրատները:

Այնուհետեւ Զախարովան պաթոսով հայտարարում է. «Կցանկանայինք նաեւ մեկ անգամ եւս նշել, որ մենք անընդունելի ենք համարում հրապարակային հարձակումներն ու սադրանքները մեր խաղաղապահների նկատմամբ, որոնք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորներն են»: Բայց ասել, թե ովքեր են այդ սադրանքներն իրականացնում, ՌԴ ԱԳՆ-ն չի համարձակվում: Չէ՞ որ դա ադրբեջանցի «բնապահպաններն» են: Նրանց նշել չի կարելի: Չնայած որ նրանք ոչ թե պարզապես սադրանքի են դիմել, այլ փաստացի ռուս խաղաղապահներից խլել են Լաչինի միջանցքի վերահսկողությունը՝ ի խախտումն երեք ղեկավարների հիշյալ հայտարարության:

Եվ ինքն էլ դա չհասկանալով, Զախարովան հաստատում է այդ հսկողությունը խաղաղապահների կողմից կորցնելու հանգամանքը, նշելով, թե «ներկա պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնության շարասյուներ»: Իսկ ուրիշ բեռներով, նշանակում է, չեն անցնում: Չնայած որ եռակողմ հայտարարությունում հստակ ասվում է, թե «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով»: Ահա այսպես է փորձում նեղ վիճակից դուրս գալ ՌԳ ԱԳՆ-ն՝ գործելով ադրբեջանամետ լոբբիստների ցուցումով: 

Ռուսերենից թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գույժ. ԼԵՎՈՆ ՂԱՐԻԲՅԱՆ

Հաջորդ գրառումը

«Կեղծ լուրերի եւ ատելության խոսքի դեմ կարող ենք  պայքարել միայն ավելի լավ այլընտրանքներ առաջարկելով»

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

«Կեղծ լուրերի եւ ատելության խոսքի դեմ կարող ենք  պայքարել միայն ավելի լավ այլընտրանքներ առաջարկելով»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական