Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինայի ինքնիշխանությունը պահպանելը չէ, այլ Ռուսաստանի հաղթանակն է մտահոգում

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ո՞վ կհաղթի՝ Մակրո՞նը, թե՞ Լը Պենը: Գերմանացի փորձագետների մի մասը պնդում է, թե Մակրոնի հանդեպ ընտրողների համակրանքն առավել նկատելի է, մանավանդ վերջին՝ ապրիլի 20-ին կայացած հեռուստաբանավեճից հետո: Իսկ ԵՄ-ն մեծ խնդիր կունենա, եթե կիրակի օրը կայանալիք ընտրություններում հաղթի աջ գաղափարախոսության կրող Մարին Լը Պենը: Մեկը՝ որին քննադատում են Ռուսաստանին եւ Պուտինին պաշտպանելու մեջ: Աջակողմյան քաղաքական գործիչն իհարկե արդեն խոստովանել է, թե իր համակրանքը նախկինում էր, երբ Ռուսաստանն ու Պուտինն ,ուրիշե էին, իսկ ո՞վ չի հիշում, որ Ուկրաինա Պուտինի ռազմական ներխուժումը քննադատել է սուր եւ ժամանակին, ինչպես նաեւ կողմ է արտահայտվել, որ Ֆրանսիան ընդունի ուկրաինացի փախստականներին: Մարդիկ հիշողություն ունեն, հետեւաբար հարց՝ ինչո՞ւ միգրացիոն հոսքի դեմ, Սիրիայից փախստականներին ընդունելու դեմ կտրուկ արտահայտված քաղաքական գործիչն այժմ կողմ է օտարների ներգաղթին: Սիրիացիների համեմատությամբ, ուկրաինացիները եվրոպացիներ են, հիմնավորել է Լը Պենը:

Ուկրաինացիները շիկահեր են, բայց նաեւ՝ սեւահեր, աչքերը կապույտ են եւ նաեւ մուգ, գերմաներեն մեծ մասը չգիտեն, բայց նրանց հանդեպ քաղաքական դիկտատը, մեդիա քարոզչությունը համակրանք են պարտադրում:  Երիտասարդ մի գերմանուհի հեռուստալրագրողի հարցին ի պատասխան նկարագրում է, թե լրատվական թողարկումներին հետեւում է, որ տեսնի, թե Ռուսաստանի դեմ ո՛ր պատժամիջոցն են ավելացրել: Նրա ընկերուհին խոստովանում է, թե պատերազմի շարունակությունն իրեն մտահոգում է, բայց կենցաղը շեղում է եւ նախկինի նման ակտիվ չի սպառում այն լուրերը, որ իր շրջապատից հեռու վայրում են ծավալվում: Գերմանացիներից շատերը իրենց տունն են տրամադրել փախստականներին, այն փողոցում, ուր ապրում եմ, տներից մեկի վրա ծածանվում է Ուկրաինայի դրոշը: Սա եզակի պատկեր չէ. ոչ մի պատերազմի ժամանակ, որքան էլ տարբեր պետություններից փախստականների ընդունել է Գերմանիան, նրանց դրոշն ի նշան համերաշխության չի ծածանել իր երկրի տարբեր հաստատությունների ճակատներին: Գերմանացիները ընդգծված հատուկ համակրանք չունեն սլավոնների հանդեպ, եւ առ Ուկրաինա այս սերը նկատելի բեւեռացնում է հանրության տարբեր շերտերին: Երբ ապրիլի 20-ին կառավարությունը իրազեկեց, թե պատերազմի պատճառով ուկրաինացի փախստականներն իրենց երկրում զրկված են դպրոցի ավարտական քննություն հանձնելու պարտականություն-իրավունքից, եւ ԳԴՀ արտոնում է նրանց բարձրագույն ուսումնական հաստատություն դիմել՝ առանց ավարտական վկայականի, գերմանացիների սուր քննադատությունը սպասեցնել չտվեց, այն մեզ հասու դարձավ հատկապես սոցցանցային գրառումներից: Ընդհանրական այսպես ձեւակերպենք «Շաաա՛տ հեռուն չե՞ք գնում ուկրաինացիների հանդեպ ձեր սիրո մեջ: Երբ մեր փաստաթղթային տրցակում մի թուղթ պակաս է լինում, մեր երեխաներին չեք արտոնում սովորել, էս ո՞ւր հասանք»: Այս հասունացող հակասությունը, թե բոլորը հավասար են, բայց ուկրաինացիներն՝ առավել հավասար են, շատերը դեռ չեն ըմբռնել: Պուտինի, Ռուսաստանի զոհն են, ուրեմն ինչ էլ որ պատմի հեռուստատեսությունը, մեդիան ընդհանրապես, ինչպե՞ս կասկածեն, որ պատմածը իրականից հեռու կարող է լինել: Թուրքերն իհարկե գերմանական մեդիայի ազդեցությամբ չէ, որ աշխարհայացք են ձեւավորում: Նրանց մզկիթներում արդեն հասցրել են արդարացնել ուկրաինացիների՝ Ղրիմն ունենալու իրավունքը, եւ կողմնացույցն անշուշտ «զոհերի» կողմն է: Թուրքի խանութի մոտով եմ անցնում:  Չեմ համարձակվում թուրք վաճառականին հարցնել՝ ինչո՞ւ է իր  պտուղ-բանջարեղենի խանութի ցուցափեղկին սլավոնատառ մակագրությունն այսքան տեսանելի փակցրել՝ «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին»: Ուկրաինացի փախստականներին անվճա՞ր է սպասարկում:

Միգուցե Հայաստանում սա անհավատալի թվա, բայց շարունակվող պատերազմն Ուկրաինայում գերմանացիներին մղում է սեփական անվտանգության մասին մտահոգվելու. Ունե՞նք ապաստարաններ: Այս հարցի մասին արդեն բարձրաձայնում են: 2008-ից սկսյալ Գերմանիայում մեծ մակերես ունեցող ապաստարանները վերափոխել են՝ դարձրել հյուրանոցներ, ավտոկայանատեղիներ: 2000 ապաստարաններից այժմ Գերմանիայում կա 599 բունկեր, որ կարող է պատսպարել մոտավորպես 500 հազար մարդու, բավարա՞ր է սա 80 միլիոնից ավելի բնակիչներ ունեցող Գերմանիայի համար: Եղածի մի մասն էլ կարգին վիճակում չէ, պիտի բարեկարգվի, իսկ պետությունը, իշխանությունները գումարի վատնում են նկատել ժամանակին համաքայլ դրանք նորոգելը: Ըստ Բեռլինում գործունեություն ծավալող մի ֆիրմայի, իրենց ամեն օր հազարավոր մարդիկ դիմում են սեփական տանը բունկեր կառուցելու խնդրանքով: Տխուր իրականություն է, բայց ավելի տրտմեցնողն այն է, որ պատերազմը կանգնեցնելու, դադարեցնելու իրական ցանկություն կամ կամք դրսեւորելու փոխարեն դրդում են այն ավելի բորբոք պահել:

Եւ մամուլն էլ չարագուժում է՝ ուկրաինական պատերազմն առավել թեժանալու է:  Սեփական պատմությունից դաս քաղած գերմանացիների մի մասն առավել զգույշ են, մյուս մասը համոզված, որ ռուսական գազն անջատելու դեպքում վտանգվելու է իրենց առողջությունը, եւ թույլ, հազիվ լսվում է նաեւ նրանց ձայնը, որ հարց են տալիս՝ միգուցե ատոմային էներգիային հրաժեշտ չտանք, բայց մեծաթիվ մի երգչախումբ խլացնում է այս զանգվածի երկչոտ ձայները:

Ամեն օր առավել բարձր տոնայնությամբ են քննադատում Գերմանիայի կառավարությանը, կանցլեր Շոլցին, որ թեեւ ֆինանսապես, ռազմական տեխնիկա տրամադրելով սատարում է Ուկրաինային, բայց չի հաստատում, թե պատրաստ է ծանր տեխնիկա՝ մասնավորապես հրասայլեր ուղարկել: Դժգոհ է հատկապես կոալիցիայի մաս կազմող Ազատ դեմոկրատների կուսակցությունը: Կիեւում հիասթափված, դառնացած են, Բեռլինում Ուկրաինայի դեսպան Մելնիկը բողոքում է, ռազմական փորձագետները քննադատում են պաշտոնական Բեռլինի  «սառը» կեցվածքը: Եթե հրաժարվենք զինատեսակներով նեցուկ կանգնել Ուկրաինային, կարտոնենք, որ Ռուսաստանը հաղթի այս պատերազմումե, լուրջ տոնով զգուշացնում է Գիտություն եւ քաղաքականություն հիմնադրամի ներկայացուցիչ Կլաուդիա Մայորը:

Ռուսաստանի հաղթանակը չեն հանդուրժելու, Ուկրաինայի պարտությունը չեն հանդուրժելու: Բայց հաղթանակն էլ չեն ողջունելու: Ինքնիշխան Ուկրաինան հարուստ ընդերք ունի, ուրեմն դեռ պիտի որոշեն, թե այդ հարստությանը տիրանալու արտոնությունն ո՛ւմ է տրված:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսավորականները դեռ ընտրություններից հետո էին մթագնել

Հաջորդ գրառումը

«Փաշինյանն ինքնախոստովանեց, որ պատերազմի ժամանակ դիտավորյալ զանգվածային սպանություն է տեղի ունեցել»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Փաշինյանն ինքնախոստովանեց, որ պատերազմի ժամանակ դիտավորյալ զանգվածային սպանություն է տեղի ունեցել»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական