Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ով ինչպե՞ս կմոտենա տարածաշրջանի եռացող կաթսային

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի առաջնորդների՝ օրերս տեղի ունեցած հանդիպումից հետո տարածաշրջանային երկրների արատաքին գործերի, պաշտպանության ու անվտանգության հարցերով զբաղվող գերատեսչությունների ղեկավարները մինչեւ այսօր միմյանց հետ հեռախոսազրույցներ են ունենում, որոնց ընթացքում, ըստ երեւույթին, քննարկում, վերլուծում ու փորձում են գնահատական տալ այդ հանդիպմանը: Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման Սիրիայի հարցն է եղել, քանի որ հենց այս երկրներն են Սիրիայի զինադադարի երաշխավորը: Այլ կերպ երեք երկրների առաջնորդների հանդիպումը «Աստանայի ձեւաչափ» են անվանում:

Նշենք, որ հանդիպումն ընթացել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, ինչը քննարկումների թեման է եղել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ արեւմտյան երկրների համար:

Չնայած գագաթաժողովի թեման Սիրիան ու նրա շուրջը ընթացող վերջին զարգացումներն են եղել, այդ թվում՝ թուրքական հնարավոր ներխուժումն այդ երկիր, այդուհանդերձ Հայաստանն ու Արցախյան հիմնահարցը նույնպես քննարկվել են:

Այս հանդիպման, ինչպես նաեւ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի՝ թիբիլիսյան երկխոսությունից հետո ուշագրավ է Թուրքայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլու հարցազրույցը թուրքական պետական «TRT» գործակալությանը, որտեղ նա խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին:

Չավուշօղլուն նախ նշել է, որ Թուրքիան որպես մեծ պետություն ավելի շատ ժեստեր է անում, եւ դա բնական է, ապա շարունակել է. «Մինչեւ այս պահը ուղերձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է՝ ճնշում էլ կա՝ դրսից Սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռեւս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում: Այսինքն՝ արդեն Փաշինյանի գլխավորած Հայաստանի իշխանությունն այս հարցերում խաղաղության համար դրական քայլեր պետք է անի, խոսքերը բավարար չեն»:

Չավուշօղլուն շեշտել է հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի կարեւորությունը՝ ընդգծելով, որ թեեւ այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում ենք: «Դա իրողություն է՝ անկախ նրանից, թե հայաստանցիների դուրը գալիս է, թե՝ ոչ. մենք մի ժողովուրդ երկու պետություն ենք»,- ընդգծել է նա:

Հանդիպման մասին խոսել է նաեւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսն ու խոստովանել՝ ռուսների եւ իրանցիների հետ բանակցություններից հետո ավելացել են իր ճերմակ մազերը: Ամերիկյան հետախուզությունը գուցե ավելի լուրջ ու կոնկրետ տեղեկություններ ունի արդեն երկկողմ՝ ՌԴ նախագահ Պուտինի եւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հանդիպում-բանակցությունների բովանդակության մասին: Ի դեպ, Բըրնսն իր դիվանագիտական կարիերայի ընթացքում աշխատել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, այդ թվում ՝ գլխավորել է այն, եւ, հետեւաբար, թե՛ տարածաշրջանային հարցերին, թե՛ ռուս-ամերիկյան հարաբերություններին խորությամբ տիրապետող անձնավորություն է: Բնականաբար, պատահական չէ նաեւ նրա՝ վերջերս Հայաստան կատարած այցը, ինչին անմիջապես հաջորդել էր ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինինը:

Պարզից էլ պարզ է, որ աշխարհի երկու գերտերությունների արտաքին հետախուզության ղեկավարների այցը, այն էլ այս՝ Երկիր մոլորակի նոր քարտեզագրման ժամանակահատվածում, պատահական չէ, ու վաղը, մյուս օրը Հայաստանը կա՛մ ստիպված է լինելու բարդ որոշումներ կայացնել, կա՛մ հաշվի նստել իր փոխարեն արդեն իսկ ընդունված որոշումների հետ:

Իսկ որոշումների նախագծերի կամ նպատակների մասին, ըստ քաղաքագետների, թեհրանյան ու նմանատիպ այլ հանդիպումների ժամանակ են քննարկում, վերլուծում, այսպես ասած, գցում-բռնում: Թեեւ Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել է, որ որեւէ կերպ չի հանդուրժի Հայաստան-Իրան սահմանի փակումը (նկատի ունենալով, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» շահագործումը), բայցեւ չի մոռացել շնորհավորել Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ու Արցախն իր կազմ վերադարձնելու առթիվ: Իհարկե, սա բանակցությունների սոսկ արտաքին շերտն է, ինչի ժամանակ մեծ պետությունների ղեկավարները հուշում են, թե ինչ կարմիր գծեր են սահմանել ավելի փոքր երկրների համար: Թե ով ինչպես «կբաժանի, որ տիրի», բնականաբար, դժվար է ասել. աշխարհն այժմ հետեւում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին ու Ռուսաստան-Արեւմուտք սառը հակամարտությանը: Այս իրավիճակում, օրինակ, Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ Ադրբեջանը դեպի իրեն է փորձում քաշել եվրոպական երկրներին ու էներգակիր մատակարարող դառնալ: Թեեւ դրա պոտենցիալն անգամ չունի, բայց աշխարհի երկրների կողքին դիրքավորվել ու նրանց հետ ոտք մեկնել է ցանկանում: Թե ի՞նչ է անում, կամ ավելի շուտ չի անում, Հայաստանը, տեսանելի է ոչ միայն մեզ, այլեւ, ցավոք սրտի, նաեւ աշխարհին ու տարածաշրջանի խաղացողներին:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՔՊ-ն վաղուց է հրաժարվել իր նախընտրական ծրագրից, որտեղ նշված էր՝ Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում»

Հաջորդ գրառումը

Սպարապետի աչքերն էին ասում՝ Արցախը պիտի մե՛րը լինի, մե՛րը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Սպարապետի աչքերն էին ասում՝ Արցախը պիտի մե՛րը լինի, մե՛րը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական