Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւր մնաց հսկայական չիրականացված կարողունակությունը

Գեղամ Քյուրումյան
27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
7
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ մերօրյա իշխանությունները, իրենց ղեկավարի գլխավորությամբ, ամեն ինչ անում են մեր մարդկանց համոզելու համար, որ վերջիններս իրենց պաշտոնավարման շրջանում սկսել են ավելի լավ ապրել: Առարկելու խնդիր չկա, քանզի այս տարիներին երկրի տնտեսությունում այնպիսի իրադարձություններ են կատարվել, որոնք կարելի է աննախադեպ որակել: Ասենք, պետական պարտք կոչվածը, որը նախորդ տասնամյակների 7 մլրդ դոլարից հասել է 13 մլրդ դոլարի, դրանց տարեկան տոկոսների մարումը՝ մոտ 1 մլրդ դոլարի: Թե քանի մանկապարտեզ ու դպրոց կկառուցվեր վերջին այս գումարի օգնությամբ, դժվար չէ հաշվել, քանզի ֆինանսական միջոցների պակասից մշտապես խոսող ՀՀ ֆինանսների նախարարն էլ է նկատում, որ ՀՀ-ում ունենք հսկայական չիրականացված պոտենցիալ, հայերենով՝ կարողունակություն: Միայն չգիտես ինչու չի ասվում, թե ինչու վերջին տարիների այդ 7 մլրդ դոլարի գումարները երեւացող ծախս չդարձան ՀՀ տնտեսական միջավայրում, հեռահար ծրագրերի մշակման ու կիրառման նպատակով անհրաժեշտ լաբորատորիաների ու փորձադաշտերի չվերածվեցին: Ասենք, ՀՀ զարգացման նպատակով էլեկտրաէներգիա է պետք, առաջիկա 5-10 տարիների համար թե ինչքան, երբեւէ չի ասվում: Միայն վկայակոչվում է ատոմակայանի գոյությունը, որը էլեկտրաէներգիայի արտադրության անսպառ միջոց է ներկայացվում, գործող բլոկի տարեկան հզորությունը՝ 2-2,5 մլրդ կիլովատժամ:

Վերջերս նախարարներից մեկը նկատեց, որ արդեն այսօր ՀՀ-ում 870 մգվտ հզորության արեւային էլեկտրակայաններ են գործում, այն ներկայացրեց որպես Մեծամորի ռեակտորի կրկնակի հզորություն, միայն չհիշատակեց դրանցում էլեկտրաարտադրությունը, որն ընդամենը 700 մլն կիլովատժամ է: Գրեթե նույնպիսի հնարամտություն կիրառեց ԱԺ ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը երկրի պարտքը ներկայացնելու առիթով, հիշեցնելով միայն արտաքին պարտքը, որը 5 մլրդ դոլարից հասել է 6,5 մլրդ դոլարի: Որ մի այդքան էլ ՀՀ բանկերի կողմից գնված ներքին պարտքն է, ոչ մի ձայն-ծպտուն: Փոխարենն անկասելի է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որ անվարան հայտարարեց, թե երկրի գյուղոլորտում ցորենի մշակությամբ զբաղվելը նպատակահարմար չէ՝ ծախսեր-շահույթ աննպաստ արդյունքի պատճառով: Թե ինչո՞ւ է այն Երկիր մոլորակի չորս կողմերում շահութաբեր, հենց թեկուզ մեր հարավային հարեւան Իրանում ու Թուրքիայում, որեւէ  բացատրություն չի տրվում: Առաջինում ցորենի արտադրությունը 10 մլն տոննա է, 1 բնակչի հաշվով 130 կգ, երկրորդում՝ 250 կգ, ՀՀ-ում հազիվ 30 կգ, երբ 2000-ականների սկզբներին մինչեւ 150 կգ ցուցանիշ ենք ունեցել: Արդյունքում՝ թռչնամսի արտադրությամբ զբաղվող գործարարը նշում է, որ մերձակա երկրներից մեկում հող է վարձակալել, կերային եգիպտացորեն է մշակում, տեղափոխման լրացուցիչ ծախսեր կատարում, որն էլ արտացոլվում է տեղական թռչնամսի գներում. այն գրեթե կրկնակին է ներմուծվածի համեմատ:

Մտորում եմ այսօրինակ իրավիճակների շուրջ եւ հիշում հայկական Դավոս անցկացնելու շուրջ ոմանց առաջարկությունները: Թե ովքեր եւ ինչի շուրջ կարող են խոսել տնտեսագիտական ակնարկված հավաքներում, անկեղծորեն դժվար է գուշակել: Այն պայմաններում, երբ տնամերձերը քանդում են, 4-5 հարյուրական թզաչափ տարածքներում այգիներ հիմնում, բանական տնտեսավարման մասին դժվար է խոսել, քանզի տնամերձերը այլ տրամաբանությամբ են ստեղծվել: Նույնն է այգեգործական ընկերությունների պարագայում, որոնք գործում են թե՛ եվրոպական, թե՛ ռուսական միջավայրերում: Դրանք թե՛ հանգստի կազմակերպման լավագույն ձեւեր են, թե՛ լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորություններ, որպիսի ցանկություններ չի նկատվում ՀՀ վարչապետի՝ մեր մարդկանց լավ ապրելու շուրջ զրույց- մենախոսություններում:

Տվեք նրանց փոքր հողակտորից բարիք ստեղծելու ու հետն էլ մի բաժին սուրճ ըմպելու հնարավորությունը, նրանք ոչ իշխանության կողմը կնայեն, ոչ էլ անունը կտան: Չգիտես ինչ շարժառիթներով այսօրինակ խնդիրների շուրջ մեզանում չի խոսվում, այն փոխարինվում է պետության կողմից մարդկանց հանդեպ ինչ-ինչ հոգածությամբ, որն, ավաղ, ցանկությունների դրսեւորում է առայժմ:

Հսկայական չիրականացված պոտենցիալ ասելիս մեր պաշտոնյաները որոշակի հպարտությամբ են խոսում գործող հարկային օրենքների մասին, դրանք որակում ներդրումային բիզնեսի հուսալի երաշխիք: Չեմ վիճում, սակայն նաեւ անկարող եմ չանդրադառնալ, ասենք, մեր երբեմնի բախտակից Լիտվայի վիճակագրությանը: Բնակչությունը՝ 2,7 մլն մարդ, գրեթե ՀՀ-ի չափ, իսկ ահա բյուջեն 18,5 մլրդ դոլար, մերի եռապատիկը: Արժե նկատել, որ բյուջեն համախառն ներքին արդյունքի ընդամենը 14 տոկոսն է, երբ մեզանում ծրագրվում է այն 23 տոկոսից 25 տոկոսի բարձրացնել: Թե ինչ տրամաբանությամբ,  գործարար հատվածը չի հասկանում, փոխարենը կառավարությունն է պահանջում՝ բյուջեն 200 մլրդ դրամով պակասուրդային է, փող է պետք:
Իսկ ո՞ւր մնաց հսկայական չիրականացված կարողունակությունը:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարի Սարգսյան-Չինկեզյան. «Հայրենիքն ինձ համար կյանքի եւ արվեստի սոլի բանալին է»

Հաջորդ գրառումը

Հայկական «Եվ այսպես ձայնարկեց քամին» ֆիլմը կցուցադրվի Կառլովի Վարիի կինոփառատոնում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկական «Եվ այսպես ձայնարկեց քամին» ֆիլմը կցուցադրվի Կառլովի Վարիի կինոփառատոնում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական