Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շիրակի երկրագիտականի փոխարեն… Լոզանի հյուրընկալության դպրոց

Գեղամ Մկրտչյան
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարությունը հրաժարվում է իր իսկ որոշումից

Օգոստոսի 15-ին Գյումրու ավագանին արտահերթ նիստում հավանություն է տվել մի նախագծի, որով ծրագրվում է քաղաքում հիմնել Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ: Այն բարձրակարգ կրթություն է տրամադրելու կառավարման, զբոսաշրջության, ռեստորանային, հյուրանոցային եւ այլ ծառայությունների ոլորտում: Սա իհարկե, լավ բան է եւ կարելի էր ողջունել, եթե չլիներ մի «փոքրիկ» եւ, թող ներվի ասելը, տարօրինակ «բայց»…

Բանն այն է,որ այդ հաստատության տեղակայման համար տրամադրվելու է Գյումրու Ջիվանու 74 հասցեում գտնվող, նախկինում Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցին պատկանած եռահարկ շենքը, որը ներկա իշխանության օրոք, ՀՀ կառավարության 2018թ. հուլիսի 26-ի 834-Ա որոշմամբ անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին: Տեղում Հայաստանի այն ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մասնակցությամբ ոգեւորված ասուլիսներ էին արվել, նաեւ նախարարության ուղղորդմամբ դրամահավաք էր կազմակերպվել, կարծեմ շենքի վերակառուցման-վերանորոգման նախագծում էր սկսվել, բայց բավարար գումար չհավաքվելու պատճառով շինաշխատանքները չէին սկսվել ու այդպես մնացել էր…

Անցած վեց տարիների ընթացքում մի շենքի նորոգման գումարի հարցը մնացել էր առկախ, երբ այսօր անչափելի այլ հրատապ խնդիրներ ունեցող մեր երկրում գործի է դրվել բազմամիլիարդ վիթխարի ծախս պահանջող մի անհասկանալի ակադեմիական քաղաքի ծրագիր: Երեւի ինչպես այս վերջին դեպքում, այնպես էլ Գյումրու նշված շենքի տնօրինման հարցում խիստ գրավիչ է եղել խոստացվող ներդրումների պարագան:

Եվ ահա հանրապետության կառավարությունը, գուցե ամոթ զգալով ինքն իր որոշումից հետ կանգնելուց, որոշել է այդ շենքն իրենից հեռացնել, նվիրատվություն անել համյանքին, բայց եւ՝ այն նշված նպատակին տրամադրելու պայմանով: Ինչն էլ ավագանին ընդունել-վավերացրել է…  

Շիրակի երկրագիտական թանգարանը առաջին հերթին լուրջ գիտական, հետազոտական հաստատություն է: Նրա հնագիտական արշավախմբերը մեր պատմության էջերի վրա լույս սփռող բազմաթիվ նյութեր են հայտնաբերել ու դրել գիտական շրջանառության մեջ: 1930-ից գործող թանգարանում այժմ պահվում է 25-30 հազար, շատ դեպքերում եզակի ցուցանմուշ՝ ընդգրկելով հին քարի դարից մինչեւ մեր օրերը: Բայց այդ ցուցանմուշները երկրաշարժից հետո՝ արդեն 36 տարի մի կերպ պահվում են մի նեղլիկ շինության անհարմար արկղերի մեջ… նաեւ առանց   ցուցադրվելու հնարավորության: 2018-ի որոշումը դրանք փրկելու կարեւոր ու ոգեւորիչ քայլ էր, որից այժմ հետքայլ է արվում:

Գուցե նաեւ այն պատճառով, որ «Պատմական Հայաստանը մեզ խանգարո՞ւմ է»…  
Ու հիմա ասում, փորձում են հասարակական միտքը հանգստացնել թե՝ թանգարանի համար նոր շենք կգտնենք: Որ գտնող էիք՝ մինչեւ հիմա ի՞նչ էիք անում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Կումայրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միացյալ Նահանգներն Ադրբեջանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ

Հաջորդ գրառումը

Մշակվել են բույսերի համար ռադիոպաշտպանական առաջարկներ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մշակվել են բույսերի համար ռադիոպաշտպանական առաջարկներ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական