Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շարունակում ենք մերժել հայ ինքնության դեմ ուղղված դասագիրքը

ԱԶԳ
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
114
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը (հեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյան) նպատակաուղղված է ջնջելու ազգի անցյալը եւ հայ ինքնությունը. սա է ամիսներ շարունակ տեւած հանրային քննարկումների ու բազմաթիվ գիտական շրջանակների եզրակացությունը: Եվ այս առթիվ ս.թ. հունվարի 24-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» խորագրով: Սկսվում է միջոցառումների շարք, որի գլխավոր նպատակակետն է դասագրքի դպրոցներ մտնելն արգելումը եւ խոտանումը:

Նշենք, որ այս նախաձեռնության կազմակերպիչներն են Հայաստանի ու Սփյուռքի մի խումբ մտավորականներ ու հասարակական գործիչներ. «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ համակարգող Վազգեն Պետրոսյանը, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը,  «ԿԱՄՔ» նախաձեռնության ՀԿ ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, հասարակական գործիչներ  Նարե Նավասարդյանը եւ Արման Մխիթարյանը:

Կլոր-սեղան քննարկմանը կարեւոր շեշտադրումներ հաղորդվեցին բոլոր այն երեւելի ու թաքնված վտանգներին, որոնք    բանախոսների բնորոշմամբ ազգային- անվտանգության սպառնալիք են հանդիսանում:

Բացման  խոսքում Վազգեն Պետրոսյանը նշեց. «…Մի պարսկական ասացվածք կա, որն ասում է. «Եթե ապագայում որեւիցե ազգ ունենում է խոշոր աղետներ կամ խոշոր ձեռքբերում, ապա սատանան նրան սկսում է պարտադրել, որ տվյալ ազգը մոռանա իր պատմությունը»…Սա այն է, որն այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրականացնում են Հայաստանում: Պարտադրում են, որ մենք մոռանանք մեր պատմությունը, մոռանանք մեր պատմական հիշողությունը եւ մոռանանք, թե ով ենք, որտեղից ենք եկել ու ինչ առաքելություն ունենք աշխարհում…»: Նա հանգամանորեն անդրադարձավ վերջին տարիների իրականությանը, թե ինչպես ջախջախեցին մեր ազգային արժեքները, ազգային անվտանգությունը, որի վկայություններից մեկն էլ այս դասագիրքն է:

Իր դիտարկումներով հանդես եկավ «Հայ Ասպետ» կրթա-դաստիարակչական  բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը: Նա ներկայացրեց  «Պատմության խեղաթյուրման ազդեցությունը ապագա սերունդների վրա»  թեմայով զեկուցումը: Նշեց, որ իր ղեկավարած հաստատությունում ի սկզբանե մերժվել է այս դասագիրքը եւ նույնը հորդորեց մեր դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչներին, որպեսզի ձեւավորվի ազգին պահող ու պայքարող այդ ուժը եւ որեւէ պարագայում ազգի նոր սերնդի հետ աշխատող ուսուցիչը չպետք է լինի ենթարկվող. «Վերջին պատերազմում պարտվեց հայ ուսուցիչը, որը գլուխը կախ դասավանդում է այն, ինչ իրեն հրահանգվում է»,-ցավով ընդգծեց Կարին Տոնոյանը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը հանդես եկավ «Պղծված դասագրքի հոգեբանական որոգայթները» զեկուցումով, որտեղ նշեց, որ տեւական ժամանակ լսելով պրոֆեսիոնալ մասնագետների դիտարկումները՝ ամենեւին պատահական չի համարում, որ «Հայոց պատմություն» դասագրքի ստեղծումը հանձնարարվել է ոչ պրոֆեսիոնալներին: «…Մենք բացի անհատական ինքնությունից ունենք նաեւ խմբային ինքնություն: Եթե մենք նսեմացնում ենք ազգի արժանիքները, նրա պատմական ձեռքբերումները, դրանով թուլանում է ինքնությունը, նրա արժեքային համակարգը եւ ներարկում ենք թերարժեքություն նոր ձեւավորվող սերնդի մեջ… Մեզ վրա աշխատում են խորքային կերպով՝ նախ փորձելով մեզ թուլացնել հոգեպես , բարոյապես: Արցախը, Էջմիածինը, Արցախի Տատիկ-Պապիկը հայ ժողովրդի հետ են նույնացվել: Ես պատահական սիմվոլներ չեմ նշում: Դրանք նույնացվել են հայ ժողովրդի հետ: Նրանց մեզնից խլելով՝ մեզ միտումնավոր թուլացնում են: Սա ավելի մեծ աղետի նախապատրաստական փուլն է: Երբ ազգին հոգեպես ու բարոյապես թուլացնում ես, նրան ոչնչացնելը տեխնիկական խնդիր է դառնում»,- ընդգծեց Կարինե Նալչաջյանը:

Զեկուցումներով հանդես եկան գրող, գրականագետ Կարո Վարդանյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը եւ ուրիշներ:

«Սա մատաղ սերնդի դեմ ուղղված հանցագործություն է ՝ բառիս բուն իմաստով, եւ մենք չենք կարող անտարբեր լինել»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը:
Խնդիր դրվեց պայքարել մինչեւ վերջ սույն դասագրքի հեղինակների եւ դրա պավիրատուների հանդեպ հարուցել դատական գործընթաց:

Միջոցառումից հետո հրապարակվել է նախաձեռնող խմբի գործողությունների օրակարգը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տրվել է 72 ժամ ժամանակ՝ որոշում կայացնելու խոտանել-չեղարկել սույն դասագիրքը: Հակառակ դեպքում նախաձեռնող խումբը  պատրաստվում  է հունվարի 29-ին, ժամը 11.00-ին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց (հասցե` Վազգեն Սարգյան  3), անցկացնել բողոքի հանրահավաք ու պահանջել նախարարի հրաժարականը:

 ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարեն Անդրեասյան՝ բանից «բեխաբարը»

Հաջորդ գրառումը

Հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման ժամանակը

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման ժամանակը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական