Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր աշխատություն. Արմանուշ Կոզմոյանի «Իրանագիտական հետազոտությունները»

Արծվի Բախչինյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Վաստակաշատ բանասեր, իրանագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանը մեկ հատորով ամփոփել է տարիների իր գիտական հունձքը՝ «Իրանագիտական հետազոտություններ» ընդհանուր խորագրի ներքո (ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտ, 2024):

Արմանուշ Կոզմոյանի հայերեն եւ ռուսերեն ուսումնասիրություններից սույն հատորում ընդգրկվել են 45-ը (հոդվածներ, ակնարկներ, գրախոսականներ, խմբագրականներ, նաեւ հարցազրույց), որոնք վերաբերում են պարսից գրականության պատմությանը, ժանրային ձևերի զարգացման խնդիրներին, հայ-իրանական պատմամշակութային կապերին, հայ իրանագիտությանը, գրականագիտության եւ աղբյուրագիտական այլեւայլ հարցերին: Ընտրված աշխատություններն անդրադառնում են ինչպես նեղ մասնագիտական խնդիրների, այնպես էլ համընդհանուր թեմաների, ուստիեւ սույն ժողովածուն հետաքրքրական կլինի թե՛ մասնագետների, թե՛ ընթերցող լայն շրջանակների համար:

Բազմաթիվ ուշագրավ եւ ուսանելի նյութերի շարքին հիշենք «Մշակութային կողոպուտ կամ պատասխան Արիֆ Հաջիեւին» հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացրել է Ադրբեջան արհեստածին պետության «գիտնականների» կողմից պարսիկ մեծ բանաստեղծ Նիզամիին ադրբեջանցի ներկայացնելու եւ նրա «Խոսրով եւ Շիրին» վիպերգի հայ հերոսուհու ազգությունն աղավաղելու պատմությունը՝ ցույց տալով դրա սնանկությունն ու հանցավոր բնույթը:

Արեւելագիտության համար չափազանց կարեւոր բացահայտումներ են մասնավորապես Կոզմոյանի կատարած հայ եւ պարսից միջնադարյան բանաստեղծության համեմատական քննությունները (օրինակ, Նարեկացու եւ Ռուդաքիի), Ղուրանի միջնադարյան հայերեն թարգմանությունների վերաբերյալ ուսումնասիրությունները եւ այլն, իսկ լայն ընթերցողի համար՝ իրանական մշակույթի մասին ընդհանուր ակնարկը, նրա զարգացման համայնապատկերը՝ միջնադարյան արվեստից մինչեւ կինոարվեստ՝ շատ հետաքրքրական:
Գրքի էջերում կարելի է գտնել բազմաթիվ կարեւոր մտքեր, ընդհանրացումներ:

Մեջբերենք հեղինակի բնութագիրը թարգմանական արվեստի մասին. «Թարգմանությունը դիալեկտիկական երեւույթ է, հետեւաբար այն նույնպես հնանալու հատկություն ունի: Փոփոխվում են հոգեւոր արժեքների գեղագիտական չափանիշները, փոխվում, զարգանում են պոետիկայի լեզուն եւ ոճը: Թարգմանիչներն էլ իրենց ժամանակի արդյունքն են եւ յուրովի են ըմբռնում եւ մեկնաբանում բնագիրը: Նույն բանաստեղծին թարգմանում են շատերը, սակայն երբեք իրար չեն կրկնում: Բազմաթիվ հաջողված թարգմանություններ զարգացման երկար ճանապարհ են անցել: Այդ պատճառով էլ ամեն մի սերունդ իրավունք ունի նորից ու նորից անդրադառնալու դասականների թարգմանությանը, քանի որ թարգմանչի վարպետությունից, բանաստեղծական տաղանդից է կախված ոչ միայն սեփական ժողովրդի ճանաչողության սահմանների ընդլայնումը, այլեւ թարգմանվող հեղինակի հետագա ճակատագիրը: …..Իսկական թարգմանիչը պետք է դուրս գա լեզվաբանական ճշմարտացիության սահմաններից եւ արտահայտի էթնոմշակութային ճշմարտացիությունը» (էջ 136, 139):

Արմանուշ Կոզմոյանը 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1971-1974 թվականներին սովորել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արևելքի գրականությունների բաժնում, 1974 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: Դասավանդել է երեւանյան մի քանի բուհերում: Հեղինակ է ութ գրքի եւ յոթ տասնյակից ավելի գիտական հրատարակությունների՝ «Քառյակը պարսկալեզու դասական պոեզիայում X-XII դդ.» (1981, ռուսերեն), «Հայոց և պարսից միջնադարյան քնարերգության համեմատական պոետիկան» (X-XVI դդ.) (1997), «Ղուրանը հայոց մեջ» (2003) եւ այլն: Նրա թարգմանությամբ առանձին հատորներով լույս են տեսել նաեւ պարսիկ միջնադարյան խոշորագույն բանաստեղծներ Բաբա Թահերի, Հաֆեզի, Ռուդաքիի, Օմար Խայամի եւ այլոց ստեղծագործությունները՝ հայ բանաստեղծների (Սիլվա Կապուտիկյան, Գեւորգ Էմին, Վահագն Դավթյան, Արամայիս Սահակյան) համագործակցությամբ:

Ի դեմս Արմանուշ Կոզմոյանի «Իրանագիտական հետազոտությունների»՝ ասպարեզի վրա ունենք մի բացառիկ աշխատություն, որի թարգմանությունը պարսկերեն, նաեւ՝ անգլերեն, խիստ անհրաժեշտ է մեր օրերում՝ ոչ միայն հայ գիտական միտքն աշխարհին ներկայացնելու, այլեւ գիտության կեղծարարներին արժանի պատասխան տալու առումով:

Ա. Բ.

Նախորդ գրառումը

Պաբլո Ահարոնյան. Բալետային գործունեություն՝ ողջ աշխարհում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական