Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նշխարներ մերձավոր սփյուռքից

ԱԶԳ
15/11/2024
- 15 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաթումահայության հոգեւոր հանգրվանը

Օգոստոս, 2021 թվական: Մշակութային ծրագրով մեկնել էի Բաթում, որն իմ հիշողության մեջ դաջվել է դեռ մանուկ տարիներին, երբ առաջին անգամ՝ 1959 թվականին եղա այնտեղ: Գիտեի, որ Բաթումի հին ու կենտրոնական թաղամասերից մեկում հայկական եկեղեցի կա: Ցանկանում էի տեսնել եկեղեցին, զրուցել տեղի հոգեւորականների հետ, զգալ Բարձրյալի շունչը…

«Սուրբ Փրկիչ» եկեղեցին հայապահպանության խորհրդանիշ եւ հոգեւոր կենտրոն է բաթումահայերի համար: Նրանք այստեղ են գալիս ոչ միայն հոգեւոր սնունդ ստանալու, այլեւ ամուր պահելու կապը մայր հայրենիքի հետ: Պահպանվել են ավելի քան հարյուրամյա վաղեմության հայալեզու աղբյուրներ, որոնք վկայում են եկեղեցու հիմնադրման մասին: Կառուցվել է 1879 թվականինՏեր Կոստանդին Տեր-Ստեփանյան քահանայի ջանքերով: Եկեղեցին սկզբնական շրջանում եղել է փայտաշեն, սակայն շատ արագ քայքայվել է: 1887 թվականին նոր եկեղեցու կառուցման անհրաժեշտություն է առաջացել: Տեղի ծխական քահանա Կոստանդին Տեր-Ստեփանյանի ջանքերով հասարակությանը հայտնի անձինք ձեռնամուխ են եղել եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ դրամահավաքին, սակայն նյութական միջոցների անբավարարության պատճառով շինարարական աշխատանքներն իրականացվել են զգալի ընդհատումներով եւ տեւել գրեթե քառորդ դար:

1891-ի դրությամբ եկեղեցին կիսաշեն էր, իսկ 1898-ին շինարարությունը շարունակելու միակ հույսը բաքվաբնակ մեծահարուստ հայերի օժանդակությունն էր: Համապատասխան միջոցներ հայթայթելու նպատակով ծխատեր քահանա Մեսրոպ Մելյանը գործուղվել է Բաքու: Եկեղեցու շինարարությանը նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերել նաեւ հայտնի մեծահարուստ եւ ազգային բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը: Վերջապես, 1899 թվականին եկեղեցու շինարարությունը ավարտվել է, որի համար ծախսվել է շուրջ քսանհինգ հազար ռուբլի:

1900 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1330 կոնդակով Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանն իր օրհնությունն է տվել նորակառույց եկեղեցուն: Նույն թվականի դեկտեմբերի 17-ին եկեղեցու օծման արարողության կապակցությամբ հրավեր է ուղարկվել կաթողիկոսին:

Խորհրդային տարիներին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցին 1923 թվականի ապրիլի 26-ին փակվել է: Այդ է վկայում պահպանված փաստաթուղթը. «…այսօր, ամսոյս 26-ին, առաւոտեան ժամի մօտաւորապէս 10-ին կառավարութիւնը կնքեց հայոց Ս. Փրկիչ եկեղեցին: Պատճառը խորհուրդիս անյայտ է»:

1930-1958 թվականներին եկեղեցին վերածվել է կինովարձույթի պահեստի: 1959 թվականին խորհրդային իշխանությունները ցանկացել են քաղաքի, այսպես կոչված, բարենորոգման նկատակներով քանդել եկեղեցին: Տեղի հայ բնակչությունը, սակայն, կազմակերպել է ստորագրահավաք եւ նամակ-դիմում հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ խնդրելով միջամտել, որպեսզի դադարեցվի եկեղեցու քանդումը: Մայր Աթոռից Բաթում են ժամանել հոգեւորականներ Վահան եպիսկոպոս Քալանթարյանը եւ Հովհաննես սարկավագը՝ Սուրբ Էջմիածնի գրավոր խնդրանքը փոխացնելու Աջարիայի Գերագույն Խորհրդի նախագահ Ալեքսանդր Թխիլիաշվիլուն: Եկեղեցին փակվել է, իսկ քաղաքային իշխանությունները բավարարվել են եկեղեցու մետաղյա պարիսպները քանդելով: Եկեղեցին ետին պլանում թողնելով՝ նրա աջ ու ձախ կողմերում բարձրահարկ շենքեր են կառուցվել: Ավելի ուշ, 1959-1991 թվականներին, այն վերածվել է աստղադիտարանի:

1992 թվականի մարտի 3-ին քաղվարչության որոշմամբ եկեղեցու շենքը փոխանցվել է Աջարիայի հայերի «Վերածնունդ» բարեգործական միությանը: Նույն թվականից տեղի հայության նյութական միջոցներով սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավելի լայն թափ են ստացել 1996-2000 թվականներին: Այնուհետեւ եկեղեցին վերաբացվել է ու վերսկսել իր ամբողջական գործունեությանը:

Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցին իր ակտիվ գործունեությունը դրսեւորել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդության առաջին իսկ տարիներին: 2007 թվականին բացվել է «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը:

2015 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդի ղեկավարությամբ Բաթումում իր գործունեությունն է սկսել «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնը, որը նպաստում է ազգային մշակույթի զարգացմանն ու հայկական ինքնության պահպանմանը:

…Եկեղեցու ճակատագիրն էլ, ավա՜ղ, նման է ժողովրդի ճակատագրին: Աստծու տաճարը, սակայն, ավելի զորեղ է: Ու եթե բարբարոս ձեռքը նույնիսկ փորձում է ավերել որմերը, գմբեթից պոկել խաչը, եկեղեցին դարձնել կինովարձույթի պահեստ կամ աստղադիտարան, միեւնույնն է՝ անհնար է սպանել ոգին, որովհետեւ ոգի՜ն է հավերժականը, իսկ մնացյալն անցողիկ է…

…Խոհերով պարուրված մտնում եմ «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցի: Դիմում եմ մոմավաճառողուհուն` ցանկանալով իմանալ ո՞վ կա հոգեւորականներից:

-Տեր Արարատն է հոգեւոր հովիվը,- պատասխանում է մոմավաճառողուհին,- այս պահին տեղում չէ, վաղն այստեղ կլինի:

Որոշեցի հաջորդ օրը կրկին գնալ եկեղեցի ու հանդիպել Տեր Արարատին, որը Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի եւ Իմերեթի հայության հոգեւոր հովիվն է:

Առավոտյան պատարագի կարգն իրականացնում էր հենց ինքը` Տեր Արարատը: Ի՜նչ լավ է, որ խնկաբույր պատարագից հետո խաղաղված հոգով կզրուցեմ նրա հետ:

Պատարագն ավարտվել էր: Մոմեր վառող մարդիկ հետզհետե դուրս էին գալիս եկեղեցուց: Ես մոտեցա Տեր Արարատին, ասացի՝ ուզում եմ մի քանի րոպե զրուցել:

-Սիրո՛վ, սիրո՛վ,- ասաց նա:

Մենք ծանոթացանք, մտերմացանք: Տեր Արարատին պատմեցի իմ գրական ու հյուպատոսական գործունեության մասին եւ նվիրեցի գրքերիցս մի քանիսը:

-Հաջորդ տարի Ձեզ կհրավիրենք Բաթում, կհյուրընկալվեք «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում, բաթումահայ աշակերտների համար հանդիպում կկազմակերպենք Ձեզ հետ,- առաջարկում է Տեր Արարատը: -Մենք շատ ենք կարեւորում հայ մտավորականի, մասնավորապես՝ գրողի խոսքը:

Սիրով ընդունեցի հրավերը՝ Բաթումում կրկին հանդիպելու ակնկալությամբ:

* * *

Մեկ տարի անց կրկին Բաթում եմ եկել: Նախապես  կապվել էի Տեր Արարատի հետ, տեղեկացրել նրան այցիս մասին:  Նա շատ ուրախ էր, որ պիտի իրականացնենք նախորդ տարվա՝ համաձայնեցված մեր մշակութային ծրագիրը:

Ծովափնյա ավտոկայանում դիմավորեց Տեր Արարատը: Տաք մի զգացողություն էր համակել ինձ:

-Պարոն Սիմոնյան, ձեզ համար լավ ծրագիր ենք պատրաստել,- ասաց նա: -Ըստ պայմանավորվածության, բաթումահայ դպրոցականների համար «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնում նախատեսված է երկու հանդիպում: Ցանկանում ենք նրանց պատմեք ձեր ստեղծագործական ծրագրերի եւ ուղեւորությունների, մշակութային գործունեության, հրատարակած գրքերի եւ, անշուշտ, հայապահպանության կարեւորության մասին: Մենք այդ ձեւով ենք փորձում ապահովել նրանց կրթական մակարդակը, հայ պահել օտարության մեջ եւ փրկել ուծացումից:

Տեր Արարատի հետ զրույցն ավելի ոգեւորեց ինձ, մանավանդ, երբ խոսքը հայապահպանությանն է վերաբերում: Հասկացա, որ հրաշալի հոգեւորական լինելուց զատ նաեւ հայրենասեր հայորդի է: Այսօր մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ամենուր սփռել հայապահպանության գաղափարը հայաբնակ բոլոր վայրերում, մանավանդ, երբ վտանգված է Հայաստանի ճակատագիրը, երբ անհայրենիք բարբարոսները թակում են մեր հայրենիքի դուռը, երբ իրեն քաղաքակիրթ հորջորջող աշխարհը խուլ է, համր ու կույր, նաեւ` անտարբեր մեր արնածոր ցավերի հանդեպ…

-Գնացե՛ք հանգստացե՛ք, երեկոյան կհանդիպենք եկեղեցում,- ասում է բարեկամս:

Երեկոյան, ըստ պայմանավորվածության գնում եմ եկեղեցի` հանդիպելու Տեր Արարատին: Այդ երեկո «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում պիտի խոսեի իմ անցած գրական ուղու, ճամփորդությունների, հյուպատոսական առաքելության ու հրատարակած գրքերիս մասին: Կենտրոնում, ուր պիտի տեղի ունենար հանդիպումը, հավաքվել էին դպրոցահասակ հայորդիներ ու նրանց ուսուցիչները: Նախ Տեր Արարատը «Հայր մեր»-ով սկսեց հանդիպումը, որից հետո ինձ հրավիրեց վարելու միջոցառումը: Մոտ մեկ ժամ տեւողությամբ հանդիպումը հետաքրքրության բազում պահեր պարգեւեց ներկաներին: Ինչպես խոստացել էի, իմ գործունեությունից զատ, խոսակցության առանցքային թեման հայրենասիրությունն էր, առանց որի անհնար է պահպանել ինքնությունը եւ գոյատեւումը: Հետո բազմաբնույթ հարցեր եղան, որոնց սիրով պատասխանեցի: Ուրախ էի, որ Տեր Արարատն իր հոգեւոր առաքելությունից զատ հայապահպան գործ է կատարում` համախմբելով տեղի հայությանը:

Մեկ ժամն արդեն լրացել էր: Մասնակիցներն ինձ հարցեր էին ուղղում, հետաքրքրվում, թե երբ եմ նորից այցելելու Բաթում:

Այդ օրը ավելի շատ հայրենասիրական ոգով բանաստեղծություններ կարդացի: Աշակերտներն իրենց հերթին կարդացին բանաստեղծություններ իմ գրքերից, որոնք նախապես ուղարկել էի Տեր Արարատին:

«Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում թեւածում էր հայ խոսքը: Ես զգում էի, որ ներկաներին այստեղ էր բերել հայրենիքի հանդեպ կարոտը, հայ գրողի խոսքը լսելու ցանկությունը:

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մանկապարտեզը սնուցվում է արեւի էներգիայով

Հաջորդ գրառումը

Գեղանկարիչ Անատոլի Պապյանի 100-ամյա հոբելյանը նշվեց հետահայաց ցուցահանդեսով

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Գեղանկարիչ Անատոլի Պապյանի 100-ամյա հոբելյանը նշվեց հետահայաց ցուցահանդեսով

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական