Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նինա Խեմչյանի «Արձագանքը»

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փարիզաբնակ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» ցուցադրությունը, որը ներկայացված է Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնի «Արծիվ» սրահում սեպտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 5-ը, կոնցեպտուալ արվեստի դասական օրինակ է՝ համադրված վաղ միջնադարյան քրիստոնեական մշակույթով:

Մուտք գործելով սրահ՝ դիտորդը տեղափոխվում է մեկ այլ հարթություն: Արվեստագետն ասես տիեզերքից մի հատված է պոկել, որն էլ այժմ ներկայացնում է հանրությանը: Սրահի երեք պատերը ներկված են կապույտով, պատի վրա, մարդու միջին հասակի չափով, սկսվում է Մաշտոցի շարականների ոսկետառ շարադրանքը: Սրահի կենտրոնում կախված են կապույտ ներկված տասնմեկ կավե գնդեր, որոնց վրա կրկին շարականներն են ոսկեղենիկ հայերենով (այստեղ ոսկեղենիկը գործածում ենք ուղղակի իմաստով, քանի որ տառերը կերտելիս Խեմչյանն օգտագործել է մաքուր ոսկի՝ աշխատելով ոսկեպատման տեխնիկայով): Պատերը ներկված են մուգ կապույտ, մինչ գնդերը կապույտի ավելի բաց երանգների են: Արվեստագետի լուծումները հետաքրքրական են եւ հաջողված: Մի դեպքում մենք շարականները տեսնում ենք բացված՝ ամբողջ սրահով մեկ, մյուս դեպքում՝ խտացված, կոկիկ կերպով շարած գնդերին: Պատկերը երկչափից «ծալվում» եւ դառնում է եռաչափ: Ցուցադրությունն անմասն չէ նաեւ «ֆիզիկայի օրենքներից», պատից կախված գնդերը, թեեւ տարբեր բարձրությունների, հիշեցնում են Նյուտոնի ճոճանակը: Ճոճանակին ամրացված գնդերը ցուցադրում են էներգիայի փոխակերպումը՝ կինետիկից պոտենցիալի եւ հակառակը, ինչն իր հերթին արձագանքի եւս մեկ օրինակ է:

Ցուցադրությունն ուղեկցվում է երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի գեղեցիկ ձայնով, որն ավելի է ամբողջացնում «Արձագանքի» գաղափարը: Այն ասես գալիս է դարերի խորքից, ձուլվում տարածության եւ ժամանակի հետ եւ մեզ հասնում այս ցուցադրության օրինակով: Ուստի մենք հաղորդակցվում ենք ոչ միայն ձայնին, այլ այն ամենին, ինչ իր մեջ կրում է ժամանակների արձագանքը: Մեր մարմինն էլ, իր հերթին արձագանք է հոգու, որտեղ հոգին դուրս գալով երկչափ՝ անծայրածիր տարածությունից՝ իրեն գտնում է մարմնում:

Ավելացնենք, որ ցուցադրության շրջանակներում նախաձեռնվել է «Հոգի, Ձայն, Պատկեր» կրթական նախագիծը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները փորձում են նկարչության միջոցով արտահայտել հոգեւոր երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր ժամանակակիցը. Գայանե Ղուկասյան

Հաջորդ գրառումը

ՔՊ-ական պատգամավորները հորդորում են՝ խաղաղությունը տարբերակել բարեկամությունից

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ական պատգամավորները հորդորում են՝ խաղաղությունը տարբերակել բարեկամությունից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական