Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ. Հաղթանակների եւ հաղթահարումների ճանապարհով

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծանր այս ժամանակներում ոգեղենության, ամուր կամքի եւ սեփական ուժերի նկատմամբ վստահության պակասը մեր հասարակության մեջ ավելի ու ավելի է զգացվում: Նման պայմաններում մեզ հույս ու հավատ կարող են ներշնչել ոչ վաղ անցյալում մեր ժողովովրդին հաղթանակների բերկրանքը պարգեւած այն վառ անհատները, որոնց թվին, անշուշտ, պատկանում է լեգենդար ծանրորդ, աշխարհի եւ եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը:
Թերթելով եւ կրկին ընթերցելով ընթացիկ դարաշրջանի առաջին եւ երկրորդ տասնամյակների բազմաթիվ պարբերականների էջերը՝ կրկին վերապրում ենք այդ բերկրանքը եւ զարմանալի մի ճակատագրի առավել տպավորիչ դրվագները: Իրենց զավակներին անմնացորդ նվիրված ծնողները Նազիկին օժտել են այն եզակի գեներով, որոնք ուղեկցում են նրան մարզական բարձրագույն նվաճումներով, նաեւ տարաբնույթ փորձություններով լի կյանքում:

Մրցահարթակում այնքան էլ հաճախ չես տեսնի ծանրաձող բարձրացնող մարզուհիներին, որոնք կամքի ուժից եւ ամուր մկաններից բացի օժտված լինեն նաեւ գեղեցիկ ու նուրբ արտաքինով, որի մեջ, ի դեպ (խոսքն, անշուշտ, Նազիկ Ավդալյանին է վերաբերում) մարմնավորված են հայ կնոջ անկրկնելի դիմագծերը: Գեղեցիկ հայուհուն երբեք չես շփոթի այլ ազգի ներկայացուցչի հետ, եւ այս առումով արտերկրի բազմաթիվ հարթակներում հաղթական սալտոն կատարող Նազիկը մեր ազգի խորհրդանիշն է եղել: Ժամանակը շատ հաճախ անողոք է մարզաշխարհի հերոսների ու հերոսուհիների նկատմամբ՝ նրանց մոռացության մատնելով փառահեղ կարիերայի ավարտից հետո: Ցավոք դա տարածված երեւույթ է, սակայն ո՛չ Նազիկ Ավդալյանի պարագայում: Պարզապես նրա մարզական ճակատագիրն այնքա՜ն վառ ու տպավորիչ էր, իսկ միլիոնավոր երկրպագուների սերը ծանրորդուհու նկատմամբ՝ այնքա՜ն սրտառուչ ու անկեղծ, որ մոռանալ մարզաշխարհի թագուհուն՝ պարզապես անհնար է, որքան էլ ժամանակ անցնի եւ որքան էլ նոր տիտղոսակիր դեմքեր հայտնվեն մեծ սպորտի մրցասպարեզում:

Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվելուց բացի 2010 թվականի գարնանը՝ մարտի 7-ին կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբի միաձայն որոշմամբ Նազիկ Ավդալյանին շնորհվել է այդ պատվավոր տիտղոսը:

2009 թվականին Կորեական Գոյան քաղաքում երկրագնդի ուժեղագույնի կոչումը նվաճած մարզուհուն բանաստեղծություններ են նվիրվել, որոնք ասես ժողովրդական բանահյուսության նմուշներ լինեն:

Պատմական հաղթանակից հետո Երեւան վերադարձած Նազիկին եւ Հայաստանի հավաքականի մյուս անդամներին դիմավորել են ցնծությամբ: Այս օրերին դեկտեմբերյան գիշերային տոնը «Զվարթնոց» օդանավակայանում երջանիկ մի երազ է թվում՝ մեր ժողովրդի աստեղային ժամերից մեկը:

Ծանրորդուհու անցած մարզական ուղին բացառիկ ֆենոմեն է հիշեցնում: Այդ ֆենոմենի գաղտնիքը գյումրեցու անկոտրում ոգին է, կամքը, արիությունը եւ մրցակիցներին հաղթելու անսպառ տենչը;

Տարբեր մարզաձեւերում թե՛ խորհրդային թե՛ հետխորրդային շրջաններում գյումրեցի անվանի մարզիկների հաղթանակների մասին կարելի է խոսել շատ երկար: Նազիկ Ավդալյանի համերկրացի Յուրիկ Վարդանյանի հետ մեկտեղ ծանրամարտի հարթակներում փայլել ու փայլում են գյումրեցի դյուցազունները: Հայկական ֆուտբոլում, աթլետիկայում, մենապայքարային մարզաձեւերում ամենայուրօրինակ քաղաքներից մեկի սպորտսմենների ծանրակշիռ ավանդն ասվածի վառ ապացույցն է:

Սակայն, ցավոք, շատ եւ շատ աշխարհահռչակ մարզիկների կյանքում իրենց ճակատագրական դերակատարումն են ունեցել նաեւ ավտովթարները, որոնք արմատապես փոխում են նրանց կարիերան:

Կորեական տրիումֆից ընդամենը մեկ տարի եւ չորս ամիս անց, 2011 թվականի ապրիլին, մինչեւ 69 կգ քաշային կարգում երկրագնդի ուժեղագույն ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավտովթարում ծանր վնասվածքներ ստացավ ու տեւական ժամանակ մեծ սպորտից բացակայեց:
Հազարավոր հավատարիմ երկրպագուներ, սպորտի սիրահարներ, ամբողջ երկիր Հայաստանը հավատով ու լավատեսությամբ տոգորված հետեւում էր Նազիկի ապաքինման ընթացքին: Բոլորին, անշուշտ, ամենից շատ հուզում էր սիրելի մարզուհու՝ մեծ սպորտ վերադառնալու դեռեւս անորոշ հեռանկարը:

Այս պատահարի ամենացավալի հետեւանքը նաեւ այն էր, որ հաջորդ՝ 2012 թվականին Լոնդոնում պետք է անցկացվեին ամառային օլիմպիական խաղերը, եւ Նազիկ Ավդալյանն իր քաշային կարգում օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու ամենառեալ հավակնորդն էր:

Եթե նա մասնակցեր ծանրորդների օլիմպիական մրցաշարին, ապա, անկասկած, ես դրանում առավել քան համոզված եմ, կհաղթեր Լոնդոնում մինչեւ 69 կգ քաշայինների պայքարում առաջին տեղը գրաված Լիմ Ջոն Սիմին՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունից: Ավա՜ղ…. Ստացվեց այնպես, որ օլիմպիական ոսկին անհասանելի բարձունք մնաց…. ե՛ւ ծանրորդուհու, ե՛ւ բոլորիս համար…. Բայց, այնուամենայնիվ, կամքի ուժը, համառությունն ու բոլոր փորձություններին դիմակայելու կարողությունը հաղթանակեցին:

Նազիկ Ավդալյանը վերադարձավ մեծ սպորտ եւ 2016 թվականին Նորվեգիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մայրցամաքի կրկնակի ուժեղագույնի տիտղոսը նվաճեց:

Սակայն նրա կյանքում փորձություններն ավտովթարով չավարտվեցին: Երջանիկ թվացող ամուսնությանը հետեւեց բաժանումը սիրելի մարդուց, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել նրա ներաշխարհի վրա:

Բայց հոգեբանական բոլոր ապրումները հաղթահարելի են, երբ կողքիդ սիրելի զավակն է: Այս առումով Նազիկին կարելի է երջանիկ մայր համարել ու նաեւ համոզված լինել, որ նրա որդին կժառանգի իր մոր բնավորության անկրկնելի գծերը:

Հարցազրույցներից մեկում լրագրողի այն հարցին, որ «Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը», Նազիկը պատասխանել է.
-Ափսոս, հնարավոր չէ, բայց շատ կուզեի ծանոթանալ Մոնթե Մելքոնյանի հետ: Իմ հյուրերը կլինեին նաեւ Սալվադոր Դալին եւ Միխայիլ Բուլգակովը:

Հարցազրույցի այս հատվածից տեղեկանում ենք, որ մեր սիրելի մարզուհու՝ արվեստի բնագավառում ունեցած նախասիրությունները կապված են 20-րդ դարի երկու խորհրդավոր հանճարների՝ իսպանացի գեղանկարչի եւ ռուս գրողի հետ: Ինչո՞ւ եմ մեջբերում Նազիկ Ավդալյանի հատկապես ա՛յս խոսքերը: Նախ, այն պատճառով, որ նրա կյանքին եւ մարզական կարիերային մտադիր է անդրադառնալ երիտասարդ կինոբեմադրիչ Աննա Հարությունյանը: Ընդ որում, ապագա ֆիլմի դերակատարը հենց ինքը՝ բեմադրիչն է լինելու: Այսինքն՝ առաջին անգամ կինոէկրանին գեղարվեստա-կենսագրական ֆիլմում հանդիսականի դատին կհնաձնվի Նազիկ Ավդալյանի կինոկերպարը: Կինոբեմադրիչին ցանկանանք դժվարին նախագծի նկատմամբ դրսեւորել բարձրաճաշակ մոտեցում, արդյունավետ լուծումներ, սցենարական եւ ռեժիսորական աշխատանքի այնպիսի գյուտեր, որոնք կբացահայտեն փառապանծ մարզուհու նուրբ խառնվածքը, նաեւ ուժեղ կամքի տեր մարդու ամբողջական կերպարը: Միաժամանակ հարկ է շեշտել, որ համաշխարհային կինեմատոգրաֆի ամենաբարդ ժանրերից մեկը հենց հանրահայտ մարդկանց մասին պատմող կենսագրական խաղարկային ֆիլմերն են: Այստեղ չափազանց մեծ է անհավաստիության ռիսկը:

Անշուշտ մեզանում՝ Հայաստանում, լիարժեք գեղարվեստական ժապավեն ստեղծելը, լինի կենսագրական թե այլ ժանրի, բավական խնդրահարույց ձեռնարկ է՝ հաշվի առնելով ֆինանսական եւ այլ ստեղծագործական բնույթի բազմաթիվ հարցերը: Սակայն բոլորս պետք է լցվենք լավատեսությամբ, հավատանք եւ սպասենք հանդիպմանը մեր սիրելի Նազիկ Ավդալյանի հետ՝ այս անգամ մեծ էկրանին:

ՎԱԴԻՄ ՂԱՐԻԲՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

«Կարինի» հայաշունչ ներկայությունը Սերբիայում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Կարինի» հայաշունչ ներկայությունը Սերբիայում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական