Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նաեւ Սառնաղբյուրի հերոսամարտի 107-ամյակն էր

Գեղամ Մկրտչյան
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1918 թվականի մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան, Հայաստանի նոր պատմության նաեւ ուսանելի ու ոգեշնչող էջերից են: Դրանց կողքին, սակայն, կարծես հանիրավի մոռացվում է կամ պակաս հայտնի լինելու պատճառով դեռ բավարար չի գնահատվում Արագածի հարավ-արեւմտյան լանջին գտնվող Սառնաղբյուր գյուղի յոթնօրյա հերոսական գոյամարտը, որն ըստ էության մայիսյան հերոսամարտերի սկիզբն է եղել:

…Մայիսի 15-ին թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գրավումից հետո Շիրակի այս հատվածում մոտ 2500 բնակիչներից բացի, նաեւ, դեպի Արարատյան դաշտ տեղափոխվել շտապող փախստականների, գաղթականների մեծաքանակ բազմություն էր հավաքվել: Մայիսի 16-ին այստեղ հասած թուրքական զինուժը գյուղացիների կազմակերպած լուրջ դիմադրության է հանդիպում: Գյուղին մերձակա 5-12-րդ դարերի Հոգեվանքի շրջակայքից մինչեւ Քարաբերդ բնակավայր 14 կիլոմետր  ձգված պաշտպանական գծում սառնաղբյուրցիների կազմած աշխարհազորային ջոկատները, որոնց միացել էին նաեւ հարեւան գյուղերի բնակիչներ, յոթն օր ու գիշեր հերոսական կռիվ են տալիս թշնամու բանակի դեմ: Ի դեպ՝ այդ ամբողջ ընթացքում տալով ընդամենը… մեկ զոհ: Այս ժողովրդական լավ կազմակերպված խիզախ գոյապայքարի շնորհիվ բազմահազար հայեր փրկվում են կոտորածից, այն իր նպաստն է բերում նաեւ Բաշ-Ապարանի ու Սարդարապատի հաղթանակներին:

Իրենց գյուղի հերոսամարտը երբեք չեն մոռանում ու ամեն տարի հպարտությամբ նշում են սառնաղբյուրցիները: Այս տարի էլ գյուղը բազմաթիվ հյուրերի, «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ, համաժողովրդական տոնախմբությամբ եւ ժողովրդական, ազգագրական ավանդույթ ու ծեսով նշեց այդ կարեւոր պատմական իրադարձության 107-ամյակը: Հանդիսության պաշտոնական մասում Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը մասնակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում նշեց, թե ամեն տարի հիշելով եւ տոնելով Սառնաղբյուրի հերոսամարտի օրը, հաջորդ սերունդներին պետք է փոխանցենք ոչ միայն պատմական փաստերը, այլեւ դրանցում ամփոփված կամքի ու չկոտրվող ոգու վկայությունները:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդյո՞ք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված զինված հարձակման գործը կարելի է փակված համարել

Հաջորդ գրառումը

ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի Հայաստան նախատեսված այցի շուրջ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի Հայաստան նախատեսված այցի շուրջ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել , որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։...

ԿարդալDetails

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական