Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի Հայաստան նախատեսված այցի շուրջ

Գրիգոր Առաքելյան
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
40
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան նախատեսված պաշտոնական այցելության  մասին տեղեկատվությունը  տարածել է «Երեւանյան երկխոսություն-2025»-ի շրջանակներում միջոցառմանը մասնակցող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն:

Ըստ փոխնախարարի, իրանական կողմը պլանավորում է երկրի ղեկավարի այցը Երեւան, ընդգծելով, որ  երկու մայրաքաղաքների միջեւ իրականացվում են քաղաքական խորհրդակցություններ:

Խաթիբզադեն հույս է հայտնել, որ մի շարք խոչընդոտների հաղթահարումից, հատկապես   Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, հնարավոր կլինի իրականացնել մինչ այս պահը կյանքի չկոչված  բազմաթիվ նախագծեր ու ծրագրեր: Սակայն ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը չի հստակեցրել, թե «խաղաղության համաձայնագրի» բացակայությունն ի՞նչպես կարող է   խոչընդոտել   Իրան-Հայաստան երկկողմ ծրագրերի իրականացմանը:

Փեզեշքիանի այցը Հայաստան, հատկապես վերջին շրջանում երկու երկրների միջեւ տեղի ունեցող բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունների ու շփումների պայմաններում,  միանգամայն տեղավորվում է երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակի տրամաբանության մեջ:    

Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ հռչակած Իրանի համար կարեւոր է ամենատարբեր մակարդակներով շփումների ընթացքում հստակեցնել   պաշտոնական Երեւանի  մոտեցումներն ու «խաղաղության  համաձայնագրով» նախատեսված հայկական կողմի հնարավոր զիջումների՝ Իրանին վերաբերող  խոցելիության աստիճանը:

Իրանին նաեւ մտահոգում է «Աբրահամի համաձայնագրին» Հայաստանի մաս կազմելու մասին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ վերջերս հնչեցրած հայտարարությունն ու դրա վերաբերյալ  ՀՀ ԱԳՆ արձագանքն առ այն, որ ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում Երեւանը քննարկում է տարբեր թեմաներ, հավանաբար նկատի ունենալով, որ հակաիրանական այդ նախաձեռնությանը միանալու հարցը նույնպես ՀՀ-ԱՄՆ երկխոսության շրջանակներում կարող է քննարկման առարկա դառնալ:

«Աբրահամի համաձայնագրին» միանալու հարցում Ադրբեջանի քայլերն ավելի շոշափելի են: The Times of Israel-ը  նույնիսկ ենթադրում էր, որ Փեզեշքիանի Բաքու այցելությունից անմիջապես  հետո Նեթանյահուի Ադրբեջան նախատեսված, սակայն տարբեր հանգամանքների բերումով հետաձգված այցելության ընթացքում կողմերը  պիտի քննարկեին ընդգծված հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրին» եւ տարբեր նախաձեռնություններին Ադրբեջանին պաշտոնապես ներգրավելու ծրագրերը:  

Հայտնի է, որ Իսրայելը մեծ ջանքեր է գործադրում դիվանագիտական ուղիներով Իրան-ԱՄՆ  տարաձայնությունները  կարգավորելու այլընտրանքը ռազմականով փոխարինելու ուղղությամբ,  որից ելնելով էլ վերջին օրերին  Իսրայելում  Ադրբեջանին եւ Հայաստանին «Աբրահամի համաձայնագրին» մասնակից դարձնելու աշխատանքներն ավելի են ակտիվացել:  

Եթե հաշվի առնենք նաեւ ԻԻՀ նախագահի արտասահմանյան այցելությունների ցանկն ու ժամանակացույցը, նույնիսկ կարելի է Փեզեշքիանի Հայաստան նախատեսված այցելությունը  փոքր ինչ ուշացած համարել:

Փեզեշքիանն արդեն Բաքու այցելել է: Հաշվի առնելով  Թեհրան-Բաքու եւ Թեհրան-Երեւան հարաբերությունների բալանսավորման հարցում  Իրանում ավանդույթի ուժ ստացած քաղաքականությունը, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների առաջնահերթության մասին Փեզեշքիանի հռչակած քաղաքականությունը, Հայաստանը կարող էր  ԻԻՀ նախագահին ավելի վաղ ժամկետներում Երեւանում հյուրընկալելու ակնկալիքներ ունենալ:

Նշենք, որ Փեզեշքիանի արտասահմանյան ուղեւորությունների ցանկում  Իրաքը եղել է  առաջինը, որից հետո նա հերթաբար այցելել է  Նյու  Յորք, Դոհա, Աշխաբադ,  Կազան, Կահիրե, Դուշամբե, Մոսկվա, Բաքու եւ վերջապես՝ Մասկաթ:

Փեզեշքիանի հայաստանյան այցը, եթե այն տեղի ունենա ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի հայտարարած  ժամկետների շրջանակներում, կզբաղեցնի ԻԻՀ նախագահի    արտասահմանյան ուղեւորությունների ցանկում 11-րդ տեղը:

Նաեւ արձանագրենք, որ Հայաստանը 1991 թվականին  իր անկախության  հռչակումից ի վեր  հյուրընկալել է Իրանի բոլոր նախագահներին, բացառությամբ՝ Հաշեմի Ռաֆսանջանիի, որը Ղարաբաղյան հակամարտության հարցում Երեւանի ու Բաքվի  միջեւ ստանձնած միջոնորդական առաքելությունը «ձախողելուց» հետո, իր նեղսրտվածությունն արտահայտելու համար Հայաստան այցը բոյկոտելու եղանակն էր ընտրել:  

Կարծում ենք, այս պահին Փեզեշքիանը Հայաստան չայցելելու ոչ մի առիթ չունի:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նաեւ Սառնաղբյուրի հերոսամարտի 107-ամյակն էր

Հաջորդ գրառումը

Հայաստանը ջրի տակ քաշողների ժամանակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը ջրի տակ քաշողների ժամանակը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական