Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մուննաթ գալուց բացի ի՞նչ կարող եք անել

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Հեղափոխական Դաշնակցության նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ահազանգում է՝ Հայաստանին եւ հայությանը սպառնացող վտանգներն այն աստիճանի ծանր են, որ օրհասական խնդիրների լուծման հրամայականի առջեւ ենք կանգնած: Նման բնորոշումներ ու գնահատականներ ոչ միայն դաշնակցականները, այլ նաեւ ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր խաղացողները մեկ անգամ չէ, որ տվել են ու շարունակում են տալ: Ի՞նչ է փոխվում սակայն այդ արձանագրումներից հետո, դեպքերի զարգացումները ցույց են տալիս՝ ոչինչ էլ չի փոխվում:

Ռուստամյանի՝ օրերս արած հայատարարությունները սակայն ասես անդունդում հայտնվելու ու այնտեղից դուրս չգալու մասին էին: ՀՀ շարքային քաղաքացին «Արցախը եւ Հայաստանը կորցնելու վտանգի առջեւ ենք սա չափազանցություն չէ, սա իրական վիճակի վերլուծություն է» տողերը կարդալուց հետո միակ բանը, որ կմտածի, հետեւյալն է՝ ինչպե՞ս փրկվել: Փրկելու բանաձեւումները, այնուհետ՝ փրկության ուղիներով առաջնորդելու առաքելությունը, ցավոք, մարդիկ քաղաքական գործիչների կամ ուժերի հետ են կապում, որոնք բացի արձանագրումներ անելը՝ որեւէ այլ բան չեն անում. կա՛մ ունակ չեն, կա՛մ հավես չունեն, կա՛մ էլ ընդհանուր սցենարի մեջ իրենց արձանագրումներ անելու դերն է բաժին հասել:

Ո՞ւմ վրա է մուննաթ գալիս պարոն Ռուստամյանը՝ երիցս հիշեցնելով, թե կործանվում ենք: Իսկ ի՞նչ լուծումներ է առաջարկում ավանդական կուսակցությունը՝ բացի անդուլ քայլերթերն ու խորհրդարանական ամբիոնում «հողատու, դավաճան» բառերը հաճախակի արտաբերելը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քանի դեռ ոտնահարված են ուսուցչի իրավունքները, կրթության որակի բարելավման հույս չպետք է փայփայենք

Հաջորդ գրառումը

Ռուս-ուկրաինական պատերազմը եւ մենք

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ռուս-ուկրաինական պատերազմը եւ մենք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական