Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

25/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Այս տարի ևս ինչպես մայրաքաղաք Մոսկվայում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ, Մոսկվայի բազմաթիվ փողոցներում աչքի էին զարնում Հայոց ցեղասպանության մասին ազդարարող մեծադիր պաստառներն ու էլեկտրոնային վահանակները:

Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրավաբանական փաստն արձանագրվել է 1995 թվականի ապրիլի 14-ին, երբ ՌԴ Պետդուման միաձայն ճանաչեց «1915-1920 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունը և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր ճանաչելու հռչակագիր ընդունեց:

Ապրիլի 24-ին Մոսկվայի «Պրեզիդենդ հոթել»-ի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Ցեղասպանություն. Հիշողություն և Զգուշացում» թեմայով միջազգային ամենամյա գիտաժողովը, որը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը՝ Մոսկվայի կառավարության աջակցությամբ:

Գիտաժողովին ելույթ ունեցան պետական ​​կառույցների ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ։ Նրանց թվում էին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, Մոսկվայի կառավարության ներկայացուցիչ Վալերի Միշչենկոն, Ռուսաստանի Հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտւի տնօրեն Հայկ Դեմոյանը, քաղաքագետներ Անդրանիկ Միհրանյանը, Սեմյոն Բաղդասարովը, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը և ուրիշներ:

Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր խոսքում նշեց. «Հայ ժողովրդի պատմության մեջ գարունը, ցավոք, մեզ ամեն տարի հիշեցնում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության ողբերգությումը։ Այսօր մենք  գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև: Սա մեր ընդհանուր ցավն է, և այն միշտ կմնա մեր հիշողության մեջ։ Հայության յուրաքանչյուր նոր սերունդ, անկախ իր ծննդավայրից և բնակության վայրից, երբեք մոռացության չի մատնի տեղի ունեցած ողբերգությունը»:

– Ցեղասպանությունն ամենասարսափելի հանցագործությունն է մարդկության դեմ,- իր ելույթում ասաց Մոսկվայի կառավարության փոխքաղաքապետ Նիկոլայ Գորբենկոն։ Ռուս ժողովուրդը դատապարտում է ցեղասպանության բոլոր ձևերը՝ ռասիզմի, կրոնական և էթնիկական անհանդուրժողականության, այլատյացության ցանկացած դրսևորում և կողմ է ազգամիջյան բարեկամության ամրապնդմանը։

Նույն օրն առավոտյան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել Մոսկվայի հայ առաքելական եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց ծաղիկների խոնարհման արարողությունը, որին մասնակցել են  Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանը, դեսպանությանը կից ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր:

Այնուհետև եկեղեցու տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված բարեխոսական կարգ:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ մոսկովյան միջոցառումների եզրափակիչ ակորդը տեղի ունեցավ երեկոյան՝ Ռուսաստանի հայերի միության Երիտասարդական կենտրոնում, որտեղ ցուցադրվեց Կոմիտասի մասին պատմող ֆիլմ, ապա Մոսկվայի հայկական թատրոնի դերասանները բեմադրեցին «Լույս Մարի» ներկայացումը։

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

8 ժամ ջուր չի լինելու

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի Միլի Մեջլիսը լսումներ է կազմակերպում օկուպացված Շուշիում. News.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի Միլի Մեջլիսը լսումներ է կազմակերպում օկուպացված Շուշիում. News.am

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական