Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

Մարիետա Խաչատրյան
30/01/2026
- 30 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
38
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր քաղաքականների նման մենք էլ այս անգամ մեզ դնենք այսպես կոչված «շլանգի» տեղ եւ մոռանալով Իրանի շուրջ ծայրահեղ սրված իրավիճակը` անվրդով տեսքով մեր ներքաղաքական ներկա պահի գործընթացներին հայացք նետենք:

Բայց չէ` գոնե նշենք, որ նույնիսկ մեր երկրի ներսում կատարվողը կախված է լինելու մոտակա օրերի իրանյան զարգացումներից, այն բանից, թե կհարվածե՞ն Իրանին, թե՞ այնուամենայնիվ` Իրանն ու ԱՄՆ-ը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ըստ այդմ սցենարները մեր տարածաշրջանում կարող են տրամագծորեն տարբեր զարգացումներ ունենալ:

Այն, ինչ խոսելու ենք ստորեւ, հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու սցենարի ներքո է:

Ավելի վաղ կարապետյանական ընդդիմության ելույթներով (Նարեկ Կարապետյանի հարցազրույցը հատկապես Հանրային հեռուստատեսությանը), երեկ էլ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսով նախընտրական սեզոնը լիարժեք բացված համարենք: Ըստ Քոչարյանի` ֆունդամենտալ հարցերի շուրջ ընդդիմադիր տարբեր թեւերում տարբեր հայացքներ ունեցող մարդկանց խոսույթը գրեթե նույնն է, այնպես որ լուրջ համագործակցության, թեզերի սինքրոնացման դաշտ եւ խոշոր նախընտրական բլոկներ ձեւավորելու հնարավորություն նա տեսնում է: Ընդ որում` Քոչարյանն ինքը կարող է լինել «Հայաստան» դաշինքի առանցքի շուրջ միավորված բլոկի վարչապետի թեկնածուն, եթե սոցիոլոգիական հարցումները, որ արդեն պատվիրվել են, այլ թեկնածուի նպատակահարմարությունը վեր չհանեն: Նա խոսում էր երեք-չորս բլոկով ընտրություններին ընդդիմության մասնակցության մասին:

Իշխանության տեսակետները եւս այս երկու օրը թարմացան Նիկոլ Փաշինյանի ուղերձներում եւ ԵԽԽՎ նստաշրջանում Արարատ Միրզոյանի ելույթներում, որտեղ նրանց հայտնի թեզերն են եւ վախը, որ ընդդիմությունը կարող է վերցնել հիբրիդային պատերազմի դրոշն իշխանության դեմ պայքարում ու Հայաստանում առկա ժողովրդավարական գործիքները կիրառելով պայքարել: ԵԽԽՎ-ում Արարատ Միրզոյանի ելույթում եվրոպական սովորական շատախոսության մեջ խոսք անգամ չկար հարյուրհազարից ավելի արցախցիների էթնիկ զտման, նրանց կյանքի եւ ունեցվածքի, վերադարձի իրավունքի մասին, այդ մարդիկ հիմա ՀՀ-ում չե՞ն ապրում, թե՞ մարդ չեն, որ չիրացված իրավունքներ ունենան ու ԵԽԽՎ-ում նրանց իրավունքներից խոսեն: Այդ մարդիկ ընտրողներ են հիմա Հայաստանում եւ մասնակցելու են մոտակա ընտրություններին, իսկ մեր ներքեւի վերլուծությունը ընտրողների մասին է, նրանց մասին, ում իրենց հնարավոր բլոկների եւ համագործակցությունների տուրեւառներում մոռանում են մեր քաղաքականները, համարելով, որ եթե իրար հետ համագործակցեն, իրար հետ համաձայնվեն, ընտրողն ո՞վ է, որ իրենց գրպանում չլինի:

Այսօր մենք կփորձենք նկարագրել ընտրողների շերտերը, որոնք այս կամ այն կուսակցության կողմնակիցը չեն, արտահայտված համակրանքներ ու հակակրանքներ չունեն (կամ` համարյա թե չունեն), բայց ըստ Սահմանադրության նրա՛նք են Հայաստանում իշխանություն ձեւավորում ընտրությունների օրը, նրա՛նց քվեն են մուրում ապահով-հարուստ-հաջողակ, ոչ մի մեկի կարիքը չունեցող մեր քաղաքականները այդ մեն-մի օրը: Շերտավորենք մեր ընտրողներին, գումարում-հանումը թողնելով ընթերցողին:

-Սկսենք արցախցիներից, որոնց Արարատ Միրզոյանն ԵԽԽՎ իր ելույթում իսկի մարդ չհամարեց: Նրանց կեսի`վաթսուն-յոթանասուն հազար ընտրական տարիքի արցախցու քվեն կկիսվի հավանաբար: Ովքեր իշխանության հասցեական օգնությունից բավարար օգտվել են` անխոս կընտրեն իշխանական կուսակցություններին, սակայն նրանց կայուն ու ստվար մի զանգված, անշուշտ, կընտրի քոչարյանական կամ սերժսարգսյանական դաշինքներին, Սամվել Կարապետյանի ձեւավորած բլոկին եւս զգալի թվով արցախցիներ կաջակցեն:

-Պետական ապարատում զբաղված աշխատողների թիվը Հայաստանում բավական ներշնչող է` երկու հարյուր հազարից ավելի մարդ, եթե այդ թիվը կրկնապատկենք` ամեն աշխատողին ընտանիքի մեկ անդամի քվե եւս հաշվարկով, ապա այդ թվի զգալի մասը, մանավանդ նոր իշխանության օրոք չաղլիկ պարգեւավճարների առկայությամբ, անշուշտ ընտրելու է իրեն կերակրող ձեռքին` իշխանությանը: Իհարկե, այդ թվի մեջ կլինեն հներին թաքուն համակրողներ, սակայն հազիվ թե նրանք շատ մեծ թիվ կազմեն ընտրելիս, իրար կասկածելու ներկա մթնոլորտում:

-Զինծառայողների թիվը կարելի է գլխի ընկնել, թեեւ դա պետական գաղտնիք է, եւ մտովի նրանց եւս ավելացնել իշխանականների ակտիվներին, քանի որ վերջին շրջանում մի շարք օրենքներ ուղղված էին զինվորականության սոցիալական կարիքներին, բանակում ծառայության ժամկետի կրճատմանը, աշխատավարձերի բարձրացմանը, այնպես որ հազիվ թե զինվորականության քվեի մեծ տոկոս գնա ընդդիմությանը, իշխանությունը վաղուց է թիրախային աշխատել այս դաշտում:

-Թոշակառուները` ամենաստվար այս ընտրազանգվածը թիրախ են ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության համար, նրանք հենց ամենաանկանխատեսելին են: Ամենաանապահով այս ընտրողները, որոնք կես միլիոնից ավելի են, միշտ կարող են դառնալ իշխանության կամ ընդդիմության շահառուները` նայած, թե ումից` ինչ սպասելիք ունեն կամ կունենան: Նրանց մի մասն, այնուամենակնիվ, համարելու է, որ այս իշխանության օրոք, թեկուզ աննշան, իր թոշակը մի փոքր ավելացել է, իսկ մյուսները նայելու են ֆինանսական միջոցներ շաղ տվողների ուղղությամբ: Այնպես որ թոշակառուների ավելի ու ավելի մեծ շերտեր որսալու մրցավազքը դեռ նոր է սկսվելու, իշխանությունը միգուցե նոր կիսաորոշումներով, ընդդիմությունը` խոստումներով, եւ ոչ միայն փորձելու են խաբշտել թվով ամենամեծ ընտրողների այս շերտին: Հերթական անգամ: Իսկ թոշակառուներն, անշուշտ, նրանց թիվը եթե նկատի առնենք, իրոք կարող են ե՛ւ իշխանություն փոխել, ե՛ւ իշխանությունը նույնը թողնել:

-Թոշակառուներից ավելի խնդրահարույց են գյուղական, համայնքային ընտրողները, որոնք, ինչպես եւ առաջներում, ամենաշատն են ենթակա անարդարություններին, դժվար ապրուստ ունեն, ենթակա են մարդու իրավունքների ամեն տեսակի ոտնահարումների: Այ նրանք, որոնք Հայաստանի բնակչության կեսն են, կարող են շատ բան վճռել, ու չնայած ներկա իշխանություններից եւս առանձնապես ուշադրության չեն արժանացել, նրանցից շատերը շարունակում են վախենալ նախկինների վերադարձից:

-Եվ վեջապես` Հայ Առաքելական Եկեղեցուն պաշտպանող լայն շերտերն ու աղանդավորները, վերջիններս էլ Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում: Ինքներդ էլ գիտեք` ում քվե կտան առաջինները, եւ ում` երկրորդները:

Հիմա այս բոլոր շերտերը մի անգամ էլ դիտարկեք ռուսամետության եւ արեւմտամետության բացվածքով, քանի որ մեր քաղաքական ուժերն են այդ տարբերակիչի տակ (որքան էլ ծիծաղելի կամ ողբալի համարենք սա), ու այս բացվածքով վերատեսության ենթարկեք ձեր սզբնական հաշվարկները:

Սոցիոլոգիական հարցում էիք ուզո՞ւմ` ստացեք, գումարեք-հանեք` անկախ ընդդիմության բլոկների, անկախ տեխնոլոգիաներ կիրառելու մեջ հմուտ իշխանության կեղծ թվերից: Ո՞վ է հիմա հավատում սոցհարցումներին, դրանք միշտ եւ հիմա ներկայացնում են պատկեր ըստ պատվիրողի ցանկությունների:

Թե չէ ո՞վ չգիտե, թե ի՞նչ տեսակ արտառոց դաշինք կամ լարախաղ այս ընտրություններից առաջ տեսնելու ենք` Սամվել Կարապետյանի հետ համագործակցության պատրաստ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը վկա, այլ վարչապետացուների զարմանահրաշ անունների հրապարակմանն էլ սպասեք փետրվարի առաջին կեսի ողջ ընթացքում: Իսկ իշխանությունն էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, եվրոպական քաղաքական համայնքի գագթնաժողովի ողջ կազմին է տղա բերելու, ԹՐԻՓՓ-մրիփ. մոդուլային ատոմակայանի, նոր միջուկային ռեակտորի կառուցման ծրագիր…

Եվ այսպես, ինչպես կինոյում, ապրելու ենք հինգ ամիս` մինչեւ ընտրություններ, բարի վայելո՛ւմ, որից հետո մի օր ընտրողին մարդ կհամարեն` հաջորդ հինգ տարին նրան մոռանալու համար…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

Հաջորդ գրառումը

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի հաստատած Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը. Արա Զոհրաբյան

30/01/2026
Հրապարակախոսություն

Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են, Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ Տիգրան Աբրահամյանն այցելել է երկու քաղբանտարկյալներին

30/01/2026
Հրապարակախոսություն

Նրանք TRIPP կոչվածը դիտարկում են որպես միջանցք՝ իրենց վաղեմի քաղաքական գաղափարախոսությունները հողի վրա իրականություն դարձնելու

30/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորովին այլ ընտրություններ. Վահե Հովհաննիսյան

30/01/2026
Հաջորդ գրառումը

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական