Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի նորմալ փողոց կար՝ դա էլ են ուզում խցանել

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բեյսիկ հաուզ» խանութների ցանցի՝ Մարշալ Բաբաջանյան փողոցի վրա գտնվող շենքը, որն այժմ նորոգվում է, ըստ թաղամասի բնակիչների տեղեկությունների շուտով կտեղափոխվի Ավանի «Երեւան Սիթի» խանութը: Պատճառն այն է, որ Ավանի թաղապետարանին մոտիկ ներկա «Երեւան սիթիի» տեղում բազմահարկ բնակելի շենք է կառուցվելու Թվում է՝ լավ է, Ավան/Առինջի ճակատամասում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության իրերի մեծ գերխանութ կլինի: Սակայն մի քանի հանգամանք մեզ՝ բնակիչներիս ամենեւին թույլ չի տալիս ուրախանալ: Ի միջի այլոց նշենք, որ թաղամասում աշխատում են «Նոր Զովք» սուպերմարկետը եւ շատ այլ՝ նույն պրոֆիլի մանրիկ խանութներ,«Երեւան սիթին», բնականաբար, դուրս կմղի դրանցից շատերին: Հանրահայտ է, որ «Երեւան սիթի» ցանցի սեփականատերը իշխանության հետ լավ էլ լեզու է գտնում:

Բայց մեզ ոչ այնքան դա է հետաքրքրում, որքան այն, որ հենց փողոցի վրա գտնվող, ավտոկայանատեղիի համար առանձնապես տարածք չունեցող նոր գերխանութը, անշուշտ, շատ մեծ թվով հաճախորդներ է ունենալու, այդպիսով ստեղծելով մի շարք լոգիստիկ խնդիրներ:
Առաջին՝ մինչեւ այժմ նորմալ երթեւեկություն ապահովող Մարշալ Բաբաջանյան փողոցի այս հատվածում ապագա խանութի մոտ կայանվող բամաթիվ մեքենաներից խցանումներ են առաջանալու եւ այս հատվածը դառնալու է պրոբլեմային Ավան եւ Ավան/Առինջ մուտք գործող մեքենաների համար:

Երկրորդ՝ այս շենքի երկու կողմերին շատ մոտիկ Ավան/Առինջ մտնող երկու նեղ փողոցներն են, որոնցով առանց այդ էլ հիմա եւս բարդ է երթեւեկելը. մի նեղլիկ փողոցի զույգ մայթերին խանութներ են, հետիոտնի համար նեղվածք է, մյուս նեղլիկ փողոցի մի մասը հատկացվել է շուկայի (առայժմ լիարժեք չի գործում), իսկ հենց բերանին կանգնած են տաքսիները, որոնց կանգառն այդտեղ հիմա էլ բարդացնում է մեր կյանքը: Պատկերացնո՞ւմ եք աշխույժ առեւտրի համար միաժամանակ կայանած մեքենաներն ինչ իրավիճակ կստեղծեն ե՛ւ մեծ փողոցի, ե՛ւ այդ նեղլիկ փողոցներ մուտք գործելու տեսակետից:
Եւ երրորդ՝ հարակից ազատ տարածքներում պտղատու ծառեր են, շենքի հետեւում՝ զբոսայգի, ու եթե նոր խանութատերերն ուզենան ավելացնել իրենց կայանատեղիի հատվածը՝ դա պետք է անեն ծառերի հաշվին:

Երեւանի քաղաքապետարանը, որ թույլ է տալիս աշխույժ առեւտրատեղի հենց պողոտայի վրա՝ հաշվարկե՞լ է, թե արդյունքում ի՞նչ պատկեր է լինելու:
Ավելացնենք, որ այս լուսանկարներն արել ենք որպես փաստի արձանագրում: Հետեւելու ենք հետագա զարգացմանը: Եթե մի ծառ անգամ պակասի՝ անվերջ ահազանգելու ենք: Գումարած դրան, որ ուղիղ փողոցի վրա առեւտրական աշխույժ կենտրոնի ստեղծումը գուցե նրա սեփականատիրոջ համար հաջող ձեռնարկ է, բայց թաղամասի բնակիչներիս միայն հոգս է բերելու:

Մ. Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Լուսաւոր գիշեր

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Լուսաւոր գիշեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական