Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Միջանցքը փակելն Արցախը հայաթափելու գործընթացի սաղմն է». Արթուր Եղիազարյան

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ի զրուցակիցն է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը

– Պարո՛ն Եղիազարյան, արդեն չորրորդ օրն է, ինչ փակ է Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ աշխարհին կապող հաղորդակցային միակ միջոցը՝ Բերձորի միջանցքը: Բոլորս շունչներս պահած սպասում ենք, թե ի՞նչ է լինելու ի վերջո, հարցին ի՞նչ լուծում է տրվելու: Կատարվող իրադարձություններին ի՞նչ գնահատական կտաք:

– Համաձայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ ռուս խաղաղապահները պետք է կատարեն իրենց պարտականություներն ու բացեն ճանապարհը: Ցավոք սրտի, սա հետեւանք է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք մեկ ճանապարհի հույսին ենք մնացել: Քարվաճառի շրջանը հանձնելով՝ փաստորեն Հայաստանն Արցախին կապող մի բարակ թել մնաց (Բերձորի միջանցքը նկատի ունի- Ս.Վ.), եւ տրամաբանական էր, որ ադրբեջանաթուրքական տանդեմը փորձելու էր այդ երթեւեկն էլ խոչընդոտել, այսինքն՝ փորձելու էր Արցախն ընդհանրապես կտրել Հայաստանից, ու իր ազդեցությունը պարտադրել Արցախին, հասնել հայաթափման: Ասել է թե՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայ մարդը չդիմանա եւ չցանկանա այլեւս Արցախում ապրել: Կարծում եմ՝ միջանցքի փակումն այդ գործընթացի սաղմն է: Բայց հուսամ, որ ռուս խաղաղապահներն այն պարտավորությունը, որ ստանձնել էին, կիրագործեն եւ կբացեն ճանապարհը:

– Ժամանակագիրներն այս օրերին զուգահեռներ են անկացնում 1988-ի կիրովաբադյան դեպքերի միջեւ: Հիշում են՝ «Կոմունիստ» թերթում տպագրված հոդվածը, որ վերաբերում էր, իբրեւ թե, Շուշիում ծառեր հատելուն: Խորհրդային թերթի ադրբեջանալեզու տարբերակն ահազանգում էր, թե Երեւանի Ալյումինի գործարանի աշխատակիցների համար կառուցվող գործարանի պատճառով են ծառերը հատվել: Այդ հոդվածից կարճ ժամանակ անց Կիրովաբադում (հայերեն տարբերակը՝ Գանձակ) հայերի մասշտաբային կոտորած տեղի ունեցավ, եւ այժմ, ձեռագիրն ու սցենարը կարծես նույնն են: Նորից, իբրեւ թե, բնապահպանական ակցիայի անվան տակ մեր վայ-հարեւանները շրջափակման մեջ են պահում ավելի քան 120 հազար հայի:

– Իհարկե, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եւ հատկապես այն գործընթացները, որոնք հաջողությամբ իրականացվել են, կարող են ոգեւորել ադրբեջանցիներին: Չեմ բացառում, որ նրանք փորձեն նույն սցենարով առաջնորդվել, ու նմանատիպ գործընթացներ տեղի ունենան: Ուշադիր հետեւելով կեղծ բնապահպանների գործողություններին՝ բավական հետաքրքրական պատկեր ենք տեսնում. վարժ հայերեն խոսող «էկոլոգներն», ակնհայտ է, բնապահպանության հետ որեւէ կապ չունեն: Նրանք, միանշանակ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են, եւ այս ամենն Ադրբեջանի իշխանության կողմից իրականացվող գործընթաց է: Տեղի ունեցողն արդեն իսկ ցեղասպանություն կարելի է անվանել. Արցախի հայաթափմանը միտված գործընթացն, այո, արդեն իսկ ցեղասպանություն է: Ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ: Պատկերացնենք՝ 1915 թուրքերը մեր ապուպապերին գնացքներով (կամ անգամ ինքնաթիռներով) ուղեկցեին եւ իրենց երկրից հանեին, դա արդեն ցեղասպանություն է: Հիմա նմանատիպ գործընթաց տեղի է ունենում:

– Դուք ասում եք՝ Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում, բայց նույն պահին Երեւանում, Լոռիում, Շիրակում ու ՀՀ այլ մարզերում, բնակավայրերում մարդիկ այդ գիտակցումը չունեն, որ իրենց հայրենակիցները կյանքի-մահվան սահմանագծի առջեւ են կանգնած:

– Սա 2020 թվականի պատերազմում կրած պարտության հետեւանք է, ու հասարակության հետ պետք է աշխատել, մարդկանց բացատրել, տեղ հասցնել՝ ինչ է կատարվում, իսկ դա սովորական գործընթաց չէ: Սա գոյաբանական խնդիր է, մեր գոյության խնդիրն է, եւ, այո, եթե այսօր մենք նաեւ ձեր կողմից նշված խնդիրները չկարգավորենք, ողբերգությունն ու սպառնալիքն ավելի են մոտենալու յուրաքանչյուրի տանը: Այս հարցում թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հանրությունն ու թե՛ հասարակության գիտակից հատվածը պետք է հանդուրժող լինեն, փորձեն լուծումներ գտնել: Հասկանում եմ՝ բարդ ժամանակներ են, լուծման տարբերակները քիչ են, բայց պետք է կամք դրսեւորենք եւ ամեն տարբերակ էլ քննարկենք, որովհետեւ սա իսկապես գոյախնդիր է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել «Սանասարյան» իջեւանատան առգրավումը

Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքի դեպքերը խոսում են Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական մտադրությունների մասին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքի դեպքերը խոսում են Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական մտադրությունների մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական