Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային համաժողով Երեւանում

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանում TUMO Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 2023 թ. ապրիլի 17-21-ը տեղի ունեցավ «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային շաբաթ» խորագրով միջոցառումը: Այն անցկացվում էր ՀՀ Վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարությունների, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ «Ազգային կենտրոն» հիմնադրամի հովանու ներքո: Որպես կազմակերպիչ՝ հանդես էր գալիս Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը (ՆՁԱԿ):   Ապրիլի 19-21-ը միջոցառումը շարունակվեց Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի գրասենյակում  եւ ՀՀ մարզերում: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ օտարերկրյա պաշտոնյաներ:

Միջոցառման գլխավոր իրադարձությունն՝ Ավստրիական տիեզերական ֆորումի հետ Հայաստանում AMADEE-24 Մարսյան գիտական անալոգային առաքելության իրագործման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն էր: Անհրաժեշտ է նշել, որ AMADEE-24 ծրագիրը Հայաստանում համակարգելու է Նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը:

Միջոցառման շրջանակներում կայացավ տեղեկատվության եւ փորձի փոխանակում տեխնոլոգիաների առեւտրայնացման ոլորտի հայաստանյան եւ միջազգային փորձագետների միջեւ: Եղան նաեւ քննարկումներ մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղի ունեցան առանձին պանելային քննարկումներ՝ նվիրված Հայաստանում կայուն տնտեսության ձեւավորմանը, գիտության ու կրթության, ինչպես նաեւ կանանց ձեռնարկատիրության խնդիրներին:

Մարս առաջին մարդկանց ուղարկելուց առաջ գիտնականները պետք է անցկացնեն սարքավորումների եւ տեխնիկական համակարգերի համապարփակ փորձարկումներ, պատրաստեն նաեւ տիեզերագնացներին: Նախապատրաստական   աշխատանքների մի մասը նախատեսվում է իրականացնել Հայաստանում:

Ավստրիական տիեզերական ֆորումը (Osterreichisches Weltraum Forum, OeWF)  իրականացնում է անալոգային հետազոտություններ եւ սիմուլյացիաներ, որոնց շրջանակում Երկրի վրա մարդիկ կարող են պատրաստվել այլ մոլորակներ կատարելիք թռիչքներին: 2024 թ. մարտին կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել AMADEE-24 անունն ստացած սիմուլյացիան:

«Մեկ ամսով Հայաստանը կդառնա Մարսի հետազոտական կենտրոն,- ասել է OeWF-ի տնօրեն Գերնոտ Գրյոմերը:- Որքանով ես եմ տեղյակ, սա կլինի Մարսի տարվա ամենամեծ եւ ամենաբարդ մոդելավորումը»:

Մարսի հետ Հայաստանի լանդշաֆտների երկրաբանական եւ տեղագրական նմանությունների շնորհիվ այս առաքելության վայր է ընտրվել Հայաստանը: Տիեզերագնացները կմարզվեն ժայռոտ բարձրադիր սարահարթում, որը շատ առումներով նման է Մարսի վրա գտնվող սարահարթերին, որտեղ տիեզերագնացներ կլինեն մարսյան առաքելության ժամանակ: Ինչպես նշել է Գրյոմերը, Հայաստանը, նրա կարծիքով, Կարմիր մոլորակի երկրաբանական երկվորյակն է:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ալիեւի հետ սինքրոն աշխատում են». Արցախից բավական կոշտ են արձագանքում Փաշինյանի հայտարարությանը

Հաջորդ գրառումը

Վարշավայի գետոյում հրեաների ոգին բոցավառեց Մուսա լեռան հերոսամարտը

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Վարշավայի գետոյում հրեաների ոգին բոցավառեց Մուսա լեռան հերոսամարտը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական